«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
[[Մովսես Խորենացի]]ն նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)<ref>Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։</ref>։
 
Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր [[Մարդպետունիներ]]ի իշխանության ներքո։ Այս իշխանական տունը [[հայոց արքունիք]]ում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և [[Վասպուրական]]ի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև [[Արշակունիներ]]ի անկումը՝ [[5-րդ դար]]ը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է [[Արծրունիներ]]ի իշխանության ներքո<ref>Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320</ref>, և այղ պատճառով էլ [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում<ref>Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350</ref>։ [[10-րդ դար]]ի պատմիչ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ [[705]] թվականին Նախճավանի ու [[Խրամ (ավան)|Խրամ]]ի եկեղեցիներում հայ նախարարներին [[արաբներ]]ի կողմից ողջ-ողջ այրելուց հետո [[Կաշմ]] ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից<ref>Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404</ref>։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ [[Սյունիք|Սյունաց]] և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ [[705]] թվականից հետո մինչև [[10-րդ դար]]ի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է [[սելջուկներ]]ի ու [[թաթար մոնղոլներ]]ի, [[պարսիկներ]]ի ու [[թուրքեր]]ի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
 
== Շարուր - Նախաջիևանը 1918-1921 թվականներին ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից