«Արամանյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Արամանյակ''', ըստ Խորենացու հաղորդած ավանդության, [[Հայկ Նահապետ|Հայկ Աղեղնավորի...
 
No edit summary
Տող 1.
'''Արամանյակ''', ըստ [[Մովսես Խորենացի|Խորենացու]] հաղորդած ավանդության, [[Հայկ Նահապետ|Հայկ Աղեղնավորի]] որդին: Հոր մահից հետո Արամանյակը դարձել է իր ժողովրդի առաջնորդը: Նա իր եղբայրներից երկուսին` Խոռին և Մանավազին, ինչպես նաև Մանավազի որդուն` Բազին, թողնում է [[Հարք]]ում: Մանավազը ժառանգում է [[Հարք]]ը, իսկ Բազը ստանում է [[Վանա լիճ|աղի լճի]] հյուսիսարևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում իր անունով` Բզնունիք և Բզնունյաց ծով: [[Մովսես Խորենացի|Խորենացին]] ասում է, որ Մանավազից ծագել է [[Մանավազյաններ|Մանավազյան]], Բազից` [[Բզնունիներ|Բզնունյաց]], իսկ Խոռից` [[Խորխոռունիներ|Խորխոռունի]] նախարարական տոհմերը:
 
Արամանայակը իր գերդաստանն առնելով գաղթում է հյուսիս-արևելք, որտեղ հայտնաբերում է մի արգավանդ [[Արարատյան դաշտավայրդաշտ|դաշտավայր]], շրջապատված [[Արարատ|բարձր լեռներով]] ու գետերով, և բնակություն հաստատում այնտեղ: Նա աղոթելու համար բարձրանում է սարերից մեկը, որը, ըստ ավանդության, նրա անունով կոչվում է [[Արագած]], իսկ կալվածքը` [[Արագածոտն]]: Արամանյակի մահից հետո, հայերի առաջնորդ է դառնում նրա որդի [[Արամայիս]]ը:
 
{{Հին հայկական դիցաբանություն}}