«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
=== Հայաստանն ուշ միջնադարում ===
{{Հիմնական|Հայաստանն ուշ միջնադարում}}
16-րդ դարի սկզբներից [[Հայկական լեռնաշխարհ]]ը բաժանվում է իսլամադավան երկու տերությունների՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև: Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ ([[Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)|1532-1555]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|1578-1590]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618)|1603-1618]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1623-1639)|1623-1639]]), որի արդյունքում Հայաստանը երկու անգամ ([[Հայաստանի երրորդ բաժանում|1555]], [[Հայաստանի չորրորդ բաժանում|1639]]) բաժանվեց նրանց միջև: Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ [[Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում|Արևմտյան Հայաստանում]], սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները: Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]], ապա՝ [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի]] թագավորությունների հետ:
 
Տող 10 ⟶ 12՝
 
Պարսկաստանում իշխանության եկած [[Նադիր շահ]]ը կարճ ժամանակ անց կարողացավ վտարել օսմանցիներին: [[Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)|1730-1736]] թվականներին երկիրը մաքրելով թուրքերից՝ նա վերականգնեց Պարսկաստանի սահմանները: Սակայն 1747 թվականին շահի սպանությունից հետո երկրում հաստատվեց երկիշխանություն: Արևելյան Հայաստանի տարածքում ստեղծված [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանությունների]] գլուխ կանգնեցին թյուրքալեզու ցեղերի առաջնորդներ, որոնք հաճախ չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը: [[Երևանի խանություն|Երևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] խանությունները հաճախ վասալական կախման մեջ էին ընկնում վրաց թագավորից, իսկ [[Ղարաբաղի խանություն]]ում շարունակում էին ազդեցիկ մնալ Արցախի և Սյունիքի մելիքները: 18-րդ դարի վերջին իրավիճակը նպաստավոր էր Ռուսաստանի համար՝ կրկին Կովկաս արշավելու և այն պարսիկներից ու թուրքերից գրավելու համար:
=== Արևելյան Հայաստանի նվաճում ===
[[Պատկեր:Портрет Нерсеса Аштаракеци.А.Овнатанян.jpg|մինի|[[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցի]]]]
1804-1813 թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական առաջին պատերազմից]] հետո կնքվում է [[Գյուլիստանի պայմանագիր]]ը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը ([[Շիրակ (գավառ)|Շորագյալ-Շիրակի]], [[Լոռու մարզ|Լոռի-Փամբակի]] ու [[Տավուշի մարզ|Ղազախ-Շամշադինի]] հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ [[Գանձակի խանություն|Գանձակի]] ([[Շակաշեն]] և [[Գարդման (գավառ)|Գարդման]]), [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] ([[Արցախ (նահանգ)|Արցախ]], հարավային [[Ուտիք]], [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]), [[Շաքիի խանություն|Շաքիի]], [[Շամախու խանություն|Շամախու]], [[Շիրվանի խանություն|Շիրվանի]], [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղուբայի խանություն|Ղուբայի]], [[Դերբենդի խանություն|Դերբենդի]] և [[Ջավադի խանություն|Ջավադի]]: Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները: Հայ ազնվականները դառնում են ռուսական արքունիքի անդամներ, հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության:
Տող 17 ⟶ 20՝
1877-1878 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական տարածքներ, որոնցից ձևավորվել է [[Կարսի մարզ]]ը:
 
== Վարչական բաժանում ==
=== Նահանգներ և մարզեր ===
{{Հիմնական|Կովկասի փոխարքայություն}}
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու շրջանում մայրաքաղաք Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվելու էր տարածաշրջանում վարչական բաժանումներ անցկացնելու խնդրով։ Միաժամանակ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ է ներկայացնում [[Խաչատուր Լազարյան]]ը, որը մերժվեց կառավարության կողմից։ 1801 թվականին ստեղծված [[Վրացական նահանգ]]ի օրինակով 1828 թվականի մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ [[Հայկական մարզ]] անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով 1833 թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, իսկ 1836 թվականի մարտի 11-ին ընդունվում է կանոնադրություն ({{lang-ru|положение}}), որով սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։
[[Պատկեր:Armenian districts of Russian Empire provinces (1878-1918).png|280px|մինի|ձախից|Ռուսական կայսրության հայկական գավառներ]]
1840 թվականին ընդունվում է օրենք, որով Անդրկովկասը ենթարկվում է վարչական նոր բաժանման։ Ստեղծվում է վարչական երկու միավոր՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]] և [[Կասպիական մարզ]]։ Երկրորդի մեջ մտան միայն Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ որպես Ղարաբաղի գավառ, իսկ մնացած ամբողջ երկիրը, գավառների վերածված, դարձավ Վրացա-Իմերեթական նահանգի մաս։ Չորս տարի անց հիմնվում է [[Կովկասի փոխարքայություն]]ը։ Երկու տարի անց երկրամասը կրկին ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման. այս անգամ ստեղծվում են [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] (1846-1918), [[Քութայիսի նահանգ|Քութայիսի]] (1846-1918), [[Շամախիի նահանգ|Շամախիի]] (1846-1859) և [[Դերբենդի նահանգ|Դերբենդի]] (1846-1860) նահանգները:
 
1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվում է [[Երևանի նահանգ]]ը: Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը: 1859-1860 թվականներին ստեղծվում են [[Բաքվի նահանգ]]ը (1859-1918) և [[Դաղստանի մարզ]]ը (1860-1918): Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ [[Ելիզավետպոլի նահանգ]]ը (1868-1918), որի մեջ են միավորվում [[Ղազախի գավառ|Ղազախի]] և [[Ելիզավետպոլի գավառ|Ելիզավետպոլի]] գավառները Թիֆլիսի, մյուս գավառները՝ Բաքվի նահանգից:
 
=== Հայկական գավառներ ===
== Տես նաև ==