«Քիմիական տարրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
Նոր հայտնաբերված քիմիական տարրի համար անվանում առաջարկելու իրավունքը վերապահված է այն հայտնաբերողին։ Սակայն այդ անվանումը պետք է ենթարկվի որոշակի կանոնների։ Նոր տարրի հայտնաբերման մասին հաղորդագրությունն ստուգվում է մի քանի տարվա ընթացքում անկախ լաբորատորիաներում, և հաստատման դեպքում [[Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն|Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը]] (ՏԿՔՄՄ, IUPAC, International Union for Pure and Applied Chemistry) պաշտոնապես հաստատում է նոր տարրի անվանումը։
 
2016 թվականի դեկտեմբերի դրությամբ հայտնի բոլոր 118 տարրերն ունեն Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից հաստատված մշտական անվանումներ։ Տարրի հայտնաբերման մասին հայտրարելուհայտարարելու պահից մինչև Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից նրա անվանման հատատումը տարրը կոչվում է ժամանակավոր պարբերական անվանումով, որ կազմվում է այդ թվականների առաջին տառերից։ Օրինակ՝ 118-րդ տարրը՝ [[օգանեսոն]]ը, նախքան այդ անվանման պաշտոնական հաստատումը կոչվել է ունունոկտիում ժամանակավոր անվանմամբ և նշանակվել Uuo։
 
Չհայտնաբերված կամ չհաստատված քիմիական տարրերը հաճախ կոչվում են դեռ Մենդելևի կողմից օգտագործված համակարգի օգնությամբ՝ քիմիական աղյուսակում իրենից վեր դասված հոմոլոգի անվանմամբ՝ ավելացնելով «էկա-» կամ (հազվադեպ) «դվի-» նախածանցը, որոնք [[սանսկրիտ|սանսկրիտում]] նշանակում են «մեկ» և «երկու» (կախված այն բանից, թե 1 կամ 2 շրջան վերև է տեղակայված հոմոլոգը)։ Օրինակ՝ նախքան գերմանիումի հայտնաբերումը (որ պարբերական աղյուսակում տեղակայված է [[սիլիցիում]]ի ներքևում և կանխատեսվել էր Մենդելևի կողմից) կոչվել է էկա-սիլիցիում, օգանեսոնը (ունունոկտիում, 118) կոչվել է նաև էկա-ռադոն, ֆլերովիումը (ունունքվադիում, 114)՝ էկա-[[կապար]]։