«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Նախապատմություն ==
{{main|Ակոռիի ճակատամարտ (481)|Ներսեապատի ճակատամարտ}}
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում [[Սասանյան Պարսկաստան]]ի ու նրա զրահադաշտական իրականության դեմ: Հայ նախարարները [[Դվին]]ում կառավարություն են կազմում, մարզպան նշանակում [[Սահակ Բագրատունի|Սահակ Բագրատունուն]], նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ են նշանակում [[Վահան Մամիկոնյան]]ին: Նրանց է միանում Վաղարշապատում նստող [[Հովհաննես Մանդակունի]] կաթողիկոսը: Նրանց առաջին գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը՝ Դվինը դարձնելով Հայաստանի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում Հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-ոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող [[Ակոռի]] գյուղի մոտ [[Ակոռիի ճակատամարտ (481)|հաղթոմ են պարսիկներին]], իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից [[Պերոզ]] արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի [[Ներսեհապատի ճակատամարտ|Ներսեհապատ]] գյուղի մոտ հաղթում է պարսկական բանակին: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փոխնում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր [[Վարդ Մամիկոնյան]]ը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորին: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]]ին, [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է [[Տայք]]ում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է [[Այրարատ]], գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակը [[Ատրպատական]]ից ներխուժում է Հայաստան՝ հասնելով [[Արտաշատ]]: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է [[Տայք]]ում և [[Խաղտիք]]ում: Պարսից բանակը հասնոմ է Վահանի ետևից, սակայան հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերը Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վարդառնում է Այրարատ՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը:
 
30 034

edits