«Կիլիկիայի հայկական իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 133.
Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էր [[Կիլիկիա]]յում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ [[1079]] թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր [[Գագիկ Բ]]-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան [[Ռուբեն Ա|Ռուբենը]], ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով [[1080]] թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա ([[1080]]-[[1095]])։ Նրան հաջորդեց որդին՝ [[Կոստանդին Ա]]-ն ([[1095]]-[[1100]])։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ [[1098]]-[[1099]] թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ [[Եդեսիա]]յի, [[Անտիոք]]ի և [[Երուսաղեմ]]ի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։
 
[[1100]] թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի [[Թորոս Ա]]-ն ([[1100]]-[[1129]])։ 1104 թվականին նա պարտության մատնեց բյուգանդականբյուզանդական զորքերին, ազատագրեց [[Սիս]] և [[Անազարբա]] քաղաքները, իր իշխանապետությանը միացրեց հայաբնակ դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ [[1107]] թվականին Թորոս Ա-ն հայ իշխան [[Գող Վասիլ]]ի (Վասիլ Կամսարական) աջակցությամբ Բերդուս բերդաքաղաքի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերր և ամրապնդեց երկրի հյուսիսային սահմանները։ Թորոսը ևս իր դստերը (Արտա) կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին II-ին և դաշնակցեց նրա հետ՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ [[1111]] թվականին Թորոս Ա-ն մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներին, որոնք սպանել էին Գագիկ Բ արքային, բռնագրավեց նրանց կալվածքները և Կիզիստրա բերդը։ Նա Անազարբա քաղաքում կառուցեց ապարանքներ և [[սուրբ Զորավարաց եկեղեցի]]ն։ Սսի մոտ հիմնեց [[Դրազարկի վանք|Դրազարկի]] և [[Մաշկևոր]]ի վանքերը, որոնք դարձան մշակույթի և ուսման խոշոր կենտրոններ։ Թորոս Ա-ի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքում, որն այնուհետև դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանը։
 
Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ [[Լևոն Ա]]-ն ([[1129]]-[[1137]])։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի և խաչակիրների միջև եղած հակասությունները, նա առանձին֊-առանձին ջախջախեց նրանց և արտաքսեց երկրից։ [[1132]] թվականին Լևոն Ա-ն բյուգանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ [[Մամեստիա]], [[Ադանա]], [[Տարսոն]] և այլ քաղաքներով։ [[1135]]-[[1136]] թվականներին նա իր քրոջորդու՝ Եդեսիայի կառավարիչ [[Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)|Ջոսլինի]] և [[Հալեպ]]ի [[Զանգի ամիրա]]յի դաշնակցությամբ հաղթական կռիվներ մղեց [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դքսության]] և [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] դեմ, ընդլայնեց հայկական իշխանապետության սահմանները դեպի հարավ-արևելք։ Զարգացնելով իր ռազմական հաջողություններր՝ Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիան լիովին ազատագրեց բյուզանդացիներից, հասավ քարուտ Կիլիկիա և պաշարեց Սելևկիա բերդաքաղաքը։ [[Բյուզանդական կայսրություն]]ը զրկվեց ոչ միայն Կիլիկիայում ունեցած իր տիրույթներից, այլև ցամաքային ուղիով Ասորիքին կապվելու հնարավորությունից։