«Հյուսիսային Մակեդոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
|calling_code = 389
|}}
'''Հյուսիսային Մակեդոնիա''', պետություն Բալկանյան թերակղզում՝ Հարավարևելյան [[Եվրոպա]]յում։ Այն նախկին Հարավսլավիայի իրավահաջորդ նահագներից մեկն էր, որից հռչակվեց անկախ 1991 թվականին։ Այն դարձել է Եվրամիության անդամ 1993 թվականից, բայց Հունաստանի հետ «Մակեդոնիա» անվան շուրջ անընդհատ վեճի արդյունքում, այն ընդունվեց որպես '''նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն''', երբեմն նաև օգտագործվում է Մակեդոնիա կամ ՆՀՀ Մակեդոնիա տերմինը, որը կիրառվում է այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից ինչպիսիք են [[Եվրամիություն]]ը և [[ՆԱՏՕ]]–ն։ 2018 թվականի հունիսի 17–ին Մակեդոնիան և Հունաստանը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր փոխել անվանումը ''Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն'' մինչև հարցի վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելը։ Դեպի ծով ելք չունեցող Մակեդոնիայի Հանրապետությունը հյուսիս–արևմուտքից սահմանակից է [[Կոսովո]]յին, հյուսիսից` [[Սերբիա]]յին, արևելքից` [[Բուլղարիա]]յին, հարավից` [[Հունաստան]]ին և [[Ալբանիա]]յին` արևմուտքից։ Այն կազմում է Մակեդոնիա աշխարհագրական տարածաշրջանի մոտավորապես մեկ երրորդ մասը, որն իր հերթին ներառում է Հունաստանի հյուսիսային, Բուլղարիայի հարավարևմտյան և Ալբանիայի հարավարևելյան հարակից տարածաշրջանները։ Երկիրը աշխարհագրականորեն եզերված է լեռներով, հովիտներով և գետերով։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը [[Սկոպյե]]ն մոտավորապես 2.06 միլիոն բնակչությամբ։ Բնակչության մեծ մասը բնիկ մակեդոնացի է կամ ունեն հարավ սլավոնական ծագում։ Ալբանացիները փոքրամասնություն են կազմում, մոտավորապես 25 %, նրանց հաջորդում են թուրքերը, սերբերը, բուլղարացիները։ Տարածաշրջանի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակաշրջանից [[Պաենոյա թագավորություն]]ից մինչև [[Թրքո-Իլլյանական]] իշխանությունը։ Մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին տարածաշրջանը գրավվում է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան կայսրության]] կողմից, իսկ մ․թ․ա․ 4-րդ դարի վերջին այն միանում է Մակեդոնիայի թագավորությանը։ Ք․ա. 2-րդ դարում տարածաշրջանը գրավվում է հռոմիացիների կողմից և դառնում է Մակոդոնիայի ամենամեծ նահանգը։ Տարածաշրջանը եղել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] մաս և Ք․հ․ 6-րդ դարի սկզբին հաճախ ենթարկվել է հարձակումների և բնակեցվել սլավոնական ցեղերով։ Հաջորդող դարերին Բուլղարական, Բյուզանդական և [[սերբական կայսրություն]]ների միջև պայքարի արդյունքում այն տասնչորսերորդ դարից աստիճանաբար հայտնվեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան տիրապետության]] տակ։ 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին [[Մակեդոնիայի ինքնիշխանություն]]ը հաստատվեց, չնայած 1912 թվականից մինչև 1913 թվականը [[Առաջին Բալկանյան պատերազմ]]ի ընթացքում Մակեդոնիայի ժամանակակաից տարածքը հայտնվեց Սերբիայի տիրապետության տակ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի հետևանքով (1914-1918) այն ներառվեց [[Սերբիայի թագավորություն|Սերբիայի թագավորության]] մեջ, որը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո վերահիմնադրվեց որպես հանրապետություն (1945 թվական), իսկ 1963 թվականին դարձավ [[Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն]]։ Մակեդոնիան եղել է [[Հարավսլավիա]]յի կազմում [[սոցիալիստական դաշնային հանրապետություն]] մինչև 1991 թվականի խաղաղ անկախացումը։
Մակեդոնիան [[Եվրամիություն|Եվրամիության]] և [[Եվրոպայի խորհուրդ|Եվրոպայի խորհրդի]] անդամ է։ 2005 թվականից սկսած այն եղել է [[Եվրամիությանն անդամակցելու թեկնածու]] և միևնույն ժամանակ անդամակցել է [[ՆԱՏՕ]]–ին։ Չնայած լինլով Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, այն մեծ առաջխաղացում է ունեցել բաց շուկայական հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի մայրաքաղաքը Սկոպյեն է՝ 506,926 բնակչությամբ։ Խոշոր քաղաքներից են Բիտոլա՝ 95,385 բն., Կումանովո՝ 70,842 բն., Պրիլեպ՝ 66,246 բն., Տետովո՝ 52,915 բն., Օխրիդ՝ 42,003 բն., և այլն։