«Վալպուրգյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
== Անվան ծագումը և քրիստոնեական տոնը ==
[[Պատկեր:Heilige Walburga.jpg|thumb|mini|200px|ձախից|Սրբուհի Վալպուրգը]]
Հեթանոսական ժամանակներում բնության զարթոնքին ու պտղաբերությանը նվիրված տոնը «Վալպուրգյան գիշեր» սկսեցին կոչել շատ ավելի ուշ: Այն կապված է անգլիացի միսիոներ սրբուհի Վալպուրգի (710–777/9 թթ.) անվան հետ: Նա Անգլիայի թագավոր [[Ռիչարդ Ուխտագնաց]]ի դուստրն էր և Սուրբ Վիլլիբալդի քույրը: Վալպուրգը, ծնված լինելով անգլո-սաքսոնական արքայական ընտանիքում, սովորել էր բժշկության արվեստը և փոքր-ինչ հասակ առնելով մեկնեց Գերմանիա՝ նպաստելու քրիստոնեության տարածմանը: Այնտեղ՝ Հայդենհայմում, Վալպուրգը հիմնեց երկու վանք, որոնք շուտով դարձան կրթական և մշակութային կենտրոններ: Մանրանկարներում և այլուր նա հաճախ պատկերված է վիրակապերը ձեռքին, որով նշվում է նրա բժիշկ լինելու և շատ հիվանդների խնամելու հանգամանքը: Սրբուհի Վալպուրգի շնորհիվ Գերմանիայի ժողովուրդը հեթանոսությունից դարձավ քրիստոնեության: Ավանդության համաձայն, սրբուհի Վալպուրգն էր, որ երկրում վերացրեց կախադրությունն ու մոգությունը: Նա վախճանվել է 777 թվականին:
 
870 թվականի մայիսի 1-ին ՎալպուրգանՎալպուրգը սրբադասվեց, իսկ նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց [[Այխշտետ]]ում: Երբ եպիսկոպոսը սրբուհու մասունքները տանում էր նոր հանգրվան, ճանապարհին շատ հավատացյալներ տարբեր բնակավայրերից գալիս էին, աղոթում, օրհնություն ստանում, իսկ նրանցից հիվանդները բուժվում էին իրենց հիվանդություններից: Իսկ վերահուղարկավորումից հետո նրա գերեզմանից սկսեց սուրբ յուղ հոսել (հայտնի որպես Վալպուրգյան յուղ), որը մինչև օրս հոսում է և, ասում են, հիվանդություններ է բուժում: Բենեդիկտյան միանձնուհիները սրվակներով հավաքում են այն և բաժանում սրբուհի Վալպուրգի գերեզման այցելող քրիստոնյա ուխտավորներին:
Այսպես, գերմանացի ժողովրդի համար այս տոնը համընկավ հեթանոսական գարնան ու պտղաբերության տոնին: Սրբուհի Վալպուրգը շուտով դարձավ ոչ միայն գերմանիայի, այլ նաև Անգլիայի ու Ֆրանսիայի ամենաժողովրդական սրբերից մեկը: Նրա սրբադասման օրը հայտնի դարձավ որպես «Վալպուրգյան գիշեր» (գերմաներեն՝ Sankt Walpurgisnacht): Գերմանացի պատմագիր [[Յոհաննես Պրետորիուս]]ը 1668 թվականի դեպքերի առնչությամբ հիշատակում է տոնը այս անվանումով: