«Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր 2019»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին Վիքիպեդիա:Խորհրդարան-ից
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին Վիքիպեդիա:Խորհրդարան-ից
Տող 17.
:{{Նշել|Ավետիսյան91}} ջան, [[Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ|Ադմինիստրատորի իրավունքների դիմումների]] կանոնակարգի համաձայն՝ «Առաջարկված մասնակիցը պետք է տա ադմինիստրատորական պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը մինչև քվեարկության սկիզբը կամ քվեարկության բացման կամ դրան հաջորդող 1-2 օրերի ընթացքում»։ Կարևոր կետ է։ --[[Մասնակից:GeoO|<font color = "red"><big>'''ջ'''</big></font><font color = "black">'''եօ'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:GeoO|<font color = "black">'''(✡)'''</font>]]</sup> 17:48, 10 Նոյեմբերի 2019 (UTC)
:: Շնորհակալ եմ նկատելու համար {{Նշել|GeoO}} ջան։ {{Նշել|Voskanyan}} ջան, խնդրում եմ ծանոթանալ հայտին և հայտնել դիրքորոշումը։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 17:54, 10 Նոյեմբերի 2019 (UTC)
== «Վիքին սիրում է Կովկաս» նախագծի վերաբերյալ մտահոգության արդարացում ==
 
Հարգելի՛ համայնք, ինչպես հիշում եք որոշ ժամանակ առաջ քննարկում էինք «Վիքին սիրում է Կովկաս» նախագծին միանալու հարցը, որի անցկացումը որոշվել էր մի խումբ կովկասցի վիքիխմբագիրների կողմից՝ «Վիքիմանիա 2019» համաժողովի ժամանակ։ Երբ Խորհրդարանում քննարկում էին այս նախագծին միանալու հարցը, ես դեմ էի արտահայտվել մասնակցելու գաղափարին՝ պատճառաբանելով, թե հնարավոր քաղաքական վտանգներ եմ տեսնում, այդ թվում ապատեղեկատվության տարածման և նախագծի ռեալ քաղաքականացման տեսքով։ Ցավոք իմ մտահոգություններն որոշ առումներով իրականացան։ Ինչպես գիտեք նախագիծն ավարտվել է և հիմա ընթանում է հաշվարկման և վիճակագրության կազման գործընթացը։ Տեղյակ եմ, որ նախագծի հաշվարկման գործընթացում Աբխազիան և Հարավային Օսիան, քանի որ մասամբ ճանաչված պետություններ են, հաշվարկվում են որպես առանձին սուբյեկտ, իսկ Վրաստանը կարող է նրանց միավորները գումարել իրեն (էստեղ ակնհայտ է քաղաքական մեսիջը, սակայն այն կարծում եմ մեզ այդքան էլ չի հետաքրքրում)։ ''Իսկ Արցախի պարագայում նշվում է, որ քանի որ այն չի ճանաչվել ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև Հայաստանի, կհաշվարկվի Ադրբեջանի կազմում''։ Սա ակնհայտ քարոզչական ենթատեքստ պարունակող միտք է, որն ինձ համար անընդունելի է վիքինախագծերում, քանի որ չեզոքությունը Վիքիպեդիայի հիմնասյուներից մեկն է։ Ես ուրախ եմ, որ համայնքը հավանություն չտվեց մասնակցելու այս նախագծին, այդ թվում նաև անկազմակերպվածության պատճառով։ Հուսով եմ այս նախադեպը կօգնի հետագայում ևս խուսափել ոչ չեզոք նախագծերին մասնակցելուց։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 19:35, 12 Նոյեմբերի 2019 (UTC)