«Վայկունիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Աշխարհագրություն ==
Ծարի արևելյան սահմանն անցնում էր [[Դադիվանք]]ի կողքով՝ ընդգրկելով [[Լեռնաբերդ]]ը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ [[Խադավանք]]-[[Խաթրավանք]]ը և [[Վաղուհաս]] գյուղը։ Հարավից սահմանակից էր [[Սյունիք]]ին ([[Ջերմուկ]]ի մոտ), արևմուտքում սահմանն անցնում էր [[Սևանի ավազան]]ը Թարթառի ակունքներից բաժանող [[Ռմբոստյան լեռնաշղթա]]յով, հյուսիսում ընդգրկում էր [[Մռավ լեռ]]ան հյուսիսային լանջերը՝ [[Քյուրակ]] և [[Շամքոր (գետ)|Շամքոր]] գետակներով։ Ծարի կամ Վերին Խաչենի իշխանության ժամանակ ([[Դոփ]]ի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) ''Ծար'' կամ ''Ծարի երկիր'' էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝ բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արևելյան ափը (հարավ-արևմուտքում ընդգրկելով [[Շողվագ]] բնակավայրը, հյուսիս-արևելքում՝ Արցախի [[Կողթ]] գավառը)։ [[Հաթերք (Արցախ)|Հաթերք]]ի տեր Վախտանգի մահից ([[1220]]-ական թթ.) հետո Ծարի մեջ էր մտնում նաև Վերին Խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝ Հաթերք ավանը, Դադիվանքը և շրջակա հողերը։ Բուն Ծարի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, [[Ակնա (քաղաք)|Ակնա]] ավանները, Վաղուհաս, [[Գետաշեն]], [[Դարբնոց]] և այլ գյուղերը, բերդերից՝ [[Հավքախաղաց]]ը, [[Հանդաբերդ]]ը կամ Լեռնաբերդը։ Եպիսկոպոսանիստն էր Խադավանք-Խաթրավանքը։
 
== Բնակչություն ==