«Արշարունիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Արշարունիք }}
Տող 1.
'''Արշարունիք'''՝ գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգում, հնում հայտնի էր նաև '''Երասխաձոր''' անունով։ Սկզբնապես պատկանում էր [[Արշակունիներ]]ի արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Արշակունիների տան ճյուղերից մեկին՝ [[Կամսարական]] նախարարական տանը։ Ենթադրվում է, որ իր անունը ստացել է գավառի առաջին տիրակալ՝ [[Արշավիր Կամսարական]]ի անունից։ Գավառը տարածվում էր [[Երասխ գետ|Երասխ]] և [[Ախուրյան]] գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում [[Կաղզվան]]ի հայտնի աղահանքերը։
 
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանի բազմաթիվ այլ նախարարական տների հետ միասին աստիճանաբար իրենց քաղաքական ազդեցությունը կորցնում են և Կամսարականները։ 8-րդ դարի վերջին [[Կամսարականներ]]ը Շիրակի և Արշարունիքի իրենց կալվածքները դրամով վաճառում են [[Բագրատունիներ]]ին։ Արշարունիքն առանձնապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։