«Թառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 48.
Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին: Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարներում]]՝ սկսած 13-րդ դարից: Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում: Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ<ref>Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.</ref>: Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում: Թառահարների հիմնական նվագացանկը եղել է [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների շրջանում տարածված [[Մուղամ|մուղամը]], որը տարածաշրջանային երաժշտական ժանր է:
 
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|Ադրբեջանցի երգիչ և կոմպոզիտոր [[Մեշեդի Ջամիլ Ամիրով]] ՛թառը ձեռքին]]
Տեխնիկական լայն հնարավորությունների և հարուստ հնչողության համադրությունը նվագախմբի տպավորություն է թողնում, որի շնորհիվ էլ թառը հիմնական մենանվագային գործիքներից մեկն է հայկական երաժշտարվեստում: Հայ անվանի աշուղներից թառ են նվագել [[Շերամ (գուսան)|Շերամը]], Իգիթը եւ ուրիշներ:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թառ» էջից