«Վանդոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Ֆրանսիայի շրջան}} '''Վանդոմ''' ({{IPAc-en|v|ɑ̃|ˈ|d|oʊ|m}}, {{IPA-fr|vɑ̃dom|lang|Fr-Paris--Vendôme.ogg}}), Ֆրանսիա|Ֆր...»:
 
No edit summary
Տող 9.
[[File:VendomeCastleRuins.jpg| thumb|left | Վանդոմում գտնվող ամրոցի ավերակները]]
 
Վանդոմը ({{lang-lat|Vindocinum}}), ըստ երևույթին, եղել է [[Գալլիա|գալիական]] ամրոց, որը հետագայում փոխարինվել է ֆեոդալական ամրոցով, որի շուրջ էլ առաջացել է ժամանակակից քաղաքը: Քրիստոնեությունը ներմուծվել է սուրբ [[Բյենորե|Բյենորեի]] կողմից 5-րդ դարում, և մոտավորապես 1030 թվականին հիմնադրվել է Երրորդության աբբայությունը (որտեղ պահպանվում է [[Հիսուս|Հիսուսի]] կողմից Լազարոսի գերեզմանի վրա թափված արցունքներից մեկը): Երբ սկսել են իշխել Կապետ դինաստիայի թագավորները, Վանդոմը դարձել է Բուչարդին պատկանող գլխավոր քաղաքը, որը մահացել էր Սեն-Մոր-դե-Ֆոսե վանքում 1007 թվականին<ref name="EB1911">{{EB1911|inline=y|wstitle=Vendôme|volume=27|page=982}}</ref>:
 
Ամուսնության բերումով իշխանությունն անցել է Նեվերսի, Պրուլիի և Մոնտուարի տոհմերին: ՎանդոմԻ և Քասթրեի կոմս Բուչարդ VI-ը որպես ժառանգորդ թողել է իր քրոջը՝ Քեթրինին, որը Մարշի կոմս Ջոն [[Բուրբոններ|Բուրբոնի]] կինն էր: Վանդոմի կոմսությունը բարձրացվել է դքսության աստիճանի Չառլզ դե Բուրբոնի համար, որի որդի Անտուան դե Բոուրդոնը՝ Նավարայի թագավորը, [[Հենրի IV (Ֆրանսիա)|Հենրի IV-ի]] հայրն էր, որը Վանդոմի դքսությունը 1598 թվականին տվել է իր ապօրինի որդուն՝ Սեզար դե Վանդոմին: Վանդոմի դուքս Սեզարը մասնակցել է Ֆրանսիայում Կարդինալ [[Ռիշելյե|Ռիշելյեի]] և [[Ջուլիո Մազարինի|Ջուլիո Մազարինիի]] իշխանության օրոք տեղի ունեցած անկարգություններին: Նա Լյուդովիկ դե Վանդոմի հայրն էր, որն ամուսնացել էր Մազարինիի զարմուհու հետ: [[Լուի Արև արքա|Լուի Արև արքան]] այս տոհմի վերջին տղամարդ ժառանգն էր<ref name="EB1911"/>: Բրիտանիայի արքա Նոմինոեն մահացել է Վանդոմում 851 թվականին՝ Մեն և Անժու գավառները նվաճելուց հետո:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վանդոմ» էջից