«Ոսկու տենդ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 49.
 
Մյուս օրը քաղաք է գալիս Մեծ Ջիմը: Վերջինս ցանկանում է գտնել թափառաշրջիկ ոսկեհանին, որպեսզի իր հետ բարձրանա լեռներ կորած ոսկին որոնելու: Չառլին այն նույն պանդոկն է հաճախում: Այստեղ նա հանդիպում է Մեծ Ջիմին, որի ուրախությանը չափ չկար տեսնելով հին ընկերոջը: Հանդիպում է նաև Ջորջիային, որի հետ բացատրվում է նախորդ օրվա պատահած զուգադիպություններից: Թափառաշրջիկը երջանկանում է, սակայն Մեծ Ջիմը բռնի ուժով բռնում է իր ձեռքն ու ճամփա ընկնում դեպի լեռներ: Չառլին համակերպվում է ու համաձայնվում:
[[Պատկեր:The gold rush 18.jpg|thumb|200px|Դրվագ ֆիլմից.<br />Թափառաշրջիկն ու Ջորջիան նավի վրա]]
 
Երկու ոսկեհանները ապաստան են գտնում այն նույն խրճիթում, որից ամեն ինչ սկսվեց: Գիշերը ուժգին փոթորիկ է սկսվում: Քամու ուժգնությունից խրճիթը սկսում է շարժվել: Քամին տանում է խրճիթը անդունդի եզրին: Չառլին ու Մեծ Ջիմը արթնանում են չգիտակցելով, որ անդունդի եզրին են գտնվում: Յուրաքանչյուր ավելորդ շարժումը կարող էր ճակատագրական լինել: Խրճիթը սկսվում է ճոճվել: Երկու ընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում և փորձում են պահպանել հավասարակշռությունը: Արդյունքում խրճիթն օրորվում ու լրիվ կախվում է դեպի անդունդը: Այն չի ընկնում միայն տանիքին ամրացված պարանի շնորհիվ, որը խճճվում է քարերի մեջ ու պահում ճրճիթը: Մեծ Ջիմը մի կերպ բարձրանում ու դուրս է գալիս: Նա մի պարան է վերցնում ու գցում է Չառլիին: Վերջինս բռնվելով պարանից դուրս է գալիս խրճիթից, որը վերջին պահին անդունդն է ընկնում: Ձյան մեջ երկու ոսկեհանները հանկարծակիորեն կորած ոսկին են գտնում: