«Էկումենյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
V դ. [[Քաղկեդոնի ժողով]]ից հետո սկիզբ առած Ընդհանրական եկեղեցու պառակտումը, XI դ. Հույն և Հռոմի եկեղեցիների բաժանումը, XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում ավետարանական եկեղեցիների սկզբնավորումը, այնուհետև՝ XVIII–XX դդ. նորանոր եկեղեցիների ծնունդը հանգեցրել են քրիստոնեական եկեղեցիների միության գաղափարի՝ փոխադարձ հարգանքի, վստահության, միջեկեղեցական գործակցության հիման վրա։
 
Էկումենյան շարժման սկզբունքն է՝ նախ լուծել եկեղեցիների միջև առկա տարաձայնությունները և խնդիրները, ապա՝ միավորվել։ Էկումենյան հարաբերությունների ձևավորման առաջին պաշտոնական առաջարկը կատարել է Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքը։ Նա 1920-ին «Քրիստոսի եկեղեցիներին ամենուրեք» խորագրով մի շրջաբերական գիր է հղել, որտեղ բոլոր քրիստոնյա եկեղեցիներին կոչ է արել հաղթահարել անվստահությունը և զարկ տալ համագործակցությանը՝ անտեսելով դավանականդավանաբանական տարաձայնությունները։
 
Էկումենյան շարժման կազմակերպությունը ձևավորում է ստացել 1948 թ. օգոստոսի 30-ին Ամստերդամում գումարված իր առաջին համաժողովում, երբ ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ, նստավայրը՝ Ժնև)։ Էկումենյան շարժման մասնակից եկեղեցիների գործունեությունը համակարգող այս կազմակերպության նպատակն է զարգացնել քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը, հաղթահարել տարաձայնությունները։ ԵՀԽ-ի բարձրագույն մարմինը համաժողովն է, այն գումարվում է յոթ տարին մեկ, ընտրում Կենտրոնական կոմիտե, որը հիմնական գործող մարմինն է համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում։ Գործադիր աշխատանքները ղեկավարում է գլխավոր քարտուղարը, որին ընտրում է Կենտրոնական կոմիտեն։ ԵՀԽ-ն 1961-ին Դելիում գումարված III համաժողովում ընդունել է հետևյալ դավանական բանաձևը. «ԵՀԽ-ն եկեղեցիների մի ընկերակցություն է, որը դավանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ ըստ Սբ. Գրոց, և աշխատում է միասին իրագործել իր հասարակական կոչումը, ի փառս Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու»։ Մինչև 2000 թ ԵՀԽ-ն գումարել է ութ համաժողով, վերջինը՝ 1998-ին, Հարարեում (Զիմբաբվե)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ԵՀԽ անդամ չէ, բայց ունի իր մշտական դիտորդները կազմակերպությունում։