«Մասնակից:Aether97/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Hello everyone»:
 
No edit summary
Տող 1.
Hello everyone
{{Թարմացնել}}
'''Տնտեսական ինտեգրացիան''' տնտեսական կյանքի միջազգայնացման ձև է, որը նկարագրվում է որպես արտադրողական ուժերի զարգացմամբ պայմանավորված օբյեկտիվ պրոցես։ Ուղղված լինելով տնտեսական հարաբերությունների ստեղծմանը և արտասահմանում մասնաճյուղերի հիմնադրմանը՝ միկրոմակարդակում այս գործընթացը իրականացվում է հարևան երկրների ինստիտուտների միջև։ Միջպետական մակարդակում ինտեգրացիոն գործընթացը պայմանավորված է պետությունների տնտեսական միությունների ձևավորմամբ և ազգային քաղաքականությունների համակարգմամբ։
Ինտեգրացման սոցիալ-տնտեսական էությունը, նպատակները, իրականացման մեթոդները և հետևանքները պայմանավորված են այն հասարակարգի բնույթով, որի պայմաններում իրականացվում է այն։
Ինտեգրացման առաջին քայլերն արվել են [[1951]] թվականին, երբ [[Ֆրանսիա]]ն, [[Արևմտյան Գերմանիա]]ն (ԳՖՀ), [[Իտալիա]]ն, [[Բելգիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը և [[Լյուքսեմբուրգ]]ը ստեղծեցին Ածխի և պողպատի եվրոպական միավորումը, այնուհետև, նույն երկրների կողմից [[1957]] թվականին կազմակերպվեց [[Եվրոպական տնտեսական համագործակցություն]]ը (ԵՏՀ)՝ «Ընդհանուր շուկան», և, միաժամանակ, [[Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցություն]]ը։ [[1960]] թվականին [[Մեծ Բրիտանիա]]յի գլխավորությամբ կազմակերպվեց [[Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա]]ն (ԱԱԵԱ)՝ [[Շվեդիա]]յի, [[Նորվեգիա]]յի, [[Դանիա]]յի, [[Շվեյցարիա]]յի, [[Ավստրիա]]յի, [[Պորտուգալիա]]յի մասնակցությամբ։ Արևմտաեվրոպական Ինտեգացիան ամրապնդեց արևմտյան երկրների միջազգային տնտեսական կապերը։ [[Շուկա]]ների ընդլայնմամբ արագացավ արտադրության և կապիտալի համակենտրոնացումը, որը խթանեց կապիտալի արտահանումը խմբավորումների ներսում և երրորդ երկրներից (հատկապես [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ից)։ Պետական ինատեգրացիոն խմբավորումների առաջացումը նպաստեց երկրների միջև կապիտալի մասնավոր արտահանման հետագա զարգացմանը, միջազգային և բազմազգ ընկերությունների արագ աճին՝ որպես ինտեգրացման պրոցեսի կարևոր տարր։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=352}}
 
[[Կատեգորիա:Միջազգային առևտուր]]
[[Կատեգորիա:Համաշխարհային տնտեսություն]]
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]]