«Վարդգես Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով «Բալլադ մարդու մասին», [[1958]] ժողովածու, այնուհետև անցել է արձակի գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «[[Ապրած և չապրած տարիներ]]» ([[1970]]), «[[Վերջին ուսուցիչը (վիպակ)|Վերջին ուսուցիչը]]» ([[1980]]) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» ([[1969]], [[1982]]) էսսեն։
 
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «[[Մենավոր ընկուզենի (վեպ)|Մենավոր ընկուզենին]]» (1981) վեպը (կինոնկար՝ [[1986]], Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ»շապ վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «[[Հայկական էսքիզներ (վիպակ-էսսե)|Հայկական էսքիզներ]]» 1980, «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
 
Սպանվել է [[1994]] թվականին իր տան շքամուտքում։