«Blink-182»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
 
'''Blink-182''', ամերիկյան [[փանկ ռոք]] խումբ: Հիմնադրվել է 1992 թվականին կիթառահար և վոկալիստ Թոմ Դելոնգի, բաս կիթառահար և վոկալիստ Մարկ Հոփուսի և թմբկահար Սքոթ Ռեյնորի կողմից [[Սան Դիեգո|Սան Դիեգոյի]] հյուսիսային արվարձանում` Փաուեյ քաղաքում, [[Կալիֆոռնիա]]: Խումբը մեծ հաջողության է հասել 1999 թվականին ''Enema of the State'' ալբոմի թողարկումից հետո, որը Billboard 200 հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականի և դարձել մուլտիպլատինե։ Խմբի հաջորդ՝ ''Take Off Your Pants and Jacket''-in (2001) ալբոմին, հաջողվել է զբաղեցնել առաջին հորիզոնականը [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում, [[Կանադա|Կանադայում]] և [[Գերմանիա|Գերմանիայում]]։
 
Թոմ Դելոնգը լքել է ''Blink-182'' խումբը 2005 թվականին, որից հետո խումբն անցել է «անժամկետ արձակուրդի»։ Թոմը ստեղծել է առանձին նախագիծ՝ ''Angels & Airwaves'', իսկ Հոփուսը և Թրևիս Բարքերը նոր խումբ՝ +44: ''Blink-182'' խմբի մասնակիցները վերամիավորվել են 2009 թվականի փետրվարին և արդեն 2011 թվականի սեպտեմբերին թողարկել են իրենց նոր ''Neighborhoods'' ալբոմը: 2015 թվականին Թոմ Դելոնգը կրկին լքել է խումբը։ Նրա փոխարեն հրավիրվել է ''Alkaline Trio'' խմբի կիթառահար Մեթ Սկիբանը։
 
Հեշտությամբ հիշվող մեղեդիների հետ մեկտեղ խումբը հայտնի է իր երգիծական, երբեմն նույնիսկ պրոֆանացիոն, «<nowiki/>[[Զուգարանային հումոր|զուգարանային հումորով]]<nowiki/>»։ Երաժշտական առումով խումբը կատարում է առավելապես ռիթմիկ երգեր՝ մաժոր ակորդերի գերակշռությամբ։ Երգերի տեքստերը ավելի հաճախ հումորային և լավատեսական են։
 
== Վաղ կարիերա (1992-1996) ==
Խմբի ստեղծման ելակետ կարելի է համարել 90-ականների սկիզբը, երբ Թոմ Դելոնգին հեռացրել են Փաուեյ հայ Սքուլից։ Դպրոցում բասկետբոլի խաղի ժամանակ նա հարբած է եղել։ Այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են մեկ այլ դպրոց, նա ծանոթացել Է Հոփուսի՝ Մարկ Հոփուսի քրոջ հետ, որն էլ Դելոնգին ծանոթացրել է իր եղբոր հետ{{sfn|''Hoppus A.''|2001|pp=8-9}}։ Խմբի երկու ապագա հիմնադիրները ծանոթացել են, երբ սքեյթբորդերով զբոսնելիս են եղել շուկայի հրապարակի ավտոկայանատեղիում, և Հոփուսը, որպեսզի Դելոնգի վրա տպավորություն թողնի, բարձրացել է լապտերի սյան վրա և հենց վերևից ցատկել՝ վնասելով երկու կրունկները{{sfn|''Shooman J.''|2010|pp=10-11}}։ Մարկն ու Թոմը հասկացել են, որ իրենց միջև ինչ-որ ընդհանուր բան կա և նույն երեկոյան ստեղծել են ''Duck Tape'' անվանումով խումբը։ ''Duck Tape'' անվանումը շուտով փոխարինվել է ''Blink''-ով։ Դելոնգը, 14-ամյա Սքոթ Ռեյնորին կանչել է որպես թմբկահարի, որի հետ նա ծանոթացել էր երեկույթի ժամանակ{{sfn|''Hoppus A.''|2001|pp=10-11}}։
 
1993 թվականի մայիսին ''Blink''-ը թողարկել է ''flyswatter'' անվանումով մինի ալբոմ, որը ձայնագրվել է թմբկահար Սքոթ Ռեյնորի ննջասենյակում{{sfn|''Hoppus A.''|2001|p=16}}։ Դա նրանց առաջին ալբոմն էր, այն ձայնագրվել էր քառագանգ մագնիտոֆոնով, որի արդյունքն է եղել ձայնի սարսափելի որակը։ Հոփուսի շնորհիվ թողարկվել է ընդամենը հիսուն օրինակ։ Նրանց առաջին ելույթը տեղի է ունեցել բարում, և քանի որ նրանք անչափահաս են եղել, նրանց թույլ են տվել մտնել այնտեղ միայն իրենց ելույթի ժամանակ։ Նրանք 50 տոմս էին գնել, բայց ոչ ոք չէր եկել ելույթը լսելու. ընդամենը մեկ երգից հետո ''Blink''-ին հեռացրել են բարի բեմից: Մինչև տարեվերջ խումբը թողարկել է ևս մեկ մինի ալբոմ, որը հայտնի է որպես ''Buddha,'' ալբոմի մոտ 1000 օրինակ թողարկվել է ''Filter Records'' ընկերության կողմից, որի սեփականատերը Հոփուսի ղեկավարն էր<ref>{{YouTube|sPJMUzMrFP0|Hoppus on Music — How Blink-182 Got Their Name |logo=1}}</ref><ref>{{Cite web|url = https://www.rollingstone.com/music/news/the-half-naked-truth-about-blink-182-20000803 |title = Blink-182: The Half-Naked Truth |author = Edwards G. |date = 2000-08-03 |publisher = Rolling Stone}}</ref>։
 
1994 թվականի սկզբին ''Blink''-ը թողարկել է իր դեբյուտային լիարժեք ալբոմը՝ ''Cheshire Cat''-ը, ''Grilled Cheese Records''-ով։ Ալբոմը պարունակում էր ''Buddha'' մինի ալբոմի երգերի բազմաթիվ նոր տարբերակներ<ref name=":0">{{Cite web|url = http://www.mtv.com/news/1604639/how-did-blink-182-become-so-influential/ |title = How Did Blink-182 Become So Influential? |author = Montgomery J. |date = 2009-09-02 |publisher = MTV. Viacom International Inc}}</ref>։
 
=== Dude Ranch (1996-1998) ===
Կալիֆոռնիա նահանգի Էնսինիտաս քաղաք տեղափոխվելուց հետո խումբը ձայնագրել է ''Dude Ranch'' ալբոմը 1996 թվականին{{sfn|''Hoppus A.''|2001|p=69}}։ Ալբոմը թողարկվել է 1997 թվականին և ունեցել է կոմերցիոն հաջողություն։ «Josie» և «''Dammit (Growing Up)''» սինգլները զբաղեցրել են բարձր հորիզոնականներ ամերիկյան հիթշքերթներում{{sfn|''Hoppus A.''|2001|p=74}}։ Այնուամենայնիվ, 1998 թվականին խումբը բախվել է դժվարությունների հետ։ Ռեյնորը ստիպված է եղել լքել խումբը հարբեցողության պատճառով{{sfn|''Shooman J.''|2010|p=56}}<ref>{{Cite web|url=http://www.mtv.com/news/1424999/blink-182-aquabats-play-musical-drummers/|title=Blink-182, Aquabats Play Musical Drummers|date=1998-07-14|work=MTV News Staff|publisher=MTV. Viacom International Inc}}</ref>։ Ինչևէ, տեղեկություններ կան նաև, որ նա խումբը թողել է քոլեջում սովորելու համար։ Նա հեռացել է խմբից [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում ''Blink-182''-ի շրջագայության ընթացքում։ Նրա տեղը զբաղեցրել Է ''The Aquabats'' խմբի թմբկահար Թրևիս Բարքեր<ref name=":02">{{Cite web|url=http://www.mtv.com/news/1604639/how-did-blink-182-become-so-influential/|title=How Did Blink-182 Become So Influential?|author=Montgomery J.|date=2009-09-02|publisher=MTV. Viacom International Inc}}</ref>{{sfn|''Hoppus A.''|2001|p=85}}։
 
== Երաժշտական ոճ ==
''Blink-182''-ի երաժշտությունը հաճախ նկարագրվում է որպես փոփ փանք, երաժշտական ժանր, որը որոշակի տարրեր է համատեղում փանք ռոքից և փոփից<ref name="rs2">{{cite news|url=https://www.rollingstone.com/music/news/how-blink-182s-teen-angst-grew-up-20110323|title=How Blink-182's Teen Angst Grew Up|author=Steve Appleford|date=March 23, 2011|publisher=''Rolling Stone''|accessdate=July 15, 2011}}</ref>: Խումբն իր երաժշտության մեջ «հիասթափության զգացումը համադրում է արագ, վառ և շղթայական մեղեդիների հետ»։ Այն ժանրերը, որոնցում նվագում է խումբը, ներառում են այլընտրանքային ռոք։ ''Blink-182''-ի առաջին ալբոմները, ինչպիսիք են ''Cheshire Cat''-ը և ''Dude Ranch''-ը, համարվում են Սքեյթ փանք և Փանք ռոք<ref name="RS">{{cite web |url=https://www.rollingstone.com/music/artists/blink-182/biography |title=Blink-182 Biography |publisher=''Rolling Stone'' |accessdate=2017-10-25 |archiveurl=https://web.archive.org/web/20110308012233/http://www.rollingstone.com/music/artists/blink-182/biography |archivedate=2011-03-08 |deadlink=yes }}</ref><ref>{{cite book |url=https://books.google.com/books?id=f-MOAAAACAAJ&dq=blink+182+skate+punk&hl=en&sa=X&ei=6omjUePBHLeg4AO8xICQBw&ved=0CFMQ6AEwBw |title=Omnibus Press Presents the Story of Blink-182 |publisher=Omnibus Press |year=2000}}</ref><ref>{{cite book |url=https://books.google.com/books?id=nA0EAAAAMBAJ&pg=PA100&dq=blink+182+skate+punk&hl=en&sa=X&ei=YoujUcfvDYWz4APhloGADA&ved=0CEAQ6AEwAw |title=Blink 182 Propelled By Cargo's Vision |work=[[Billboard (magazine)|Billboard]] |date=January 24, 1998}}</ref><ref name="allmusic">{{cite web |title=''Cheshire Cat'': Review|author=Stephen Thomas Erlewine|publisher=[[AllMusic]]|url=http://www.allmusic.com/album/cheshire-cat-mw0000124799|accessdate=March 3, 2013}}</ref><ref>{{cite book |url=https://books.google.com/books?id=IxfX_L8PVXcC&pg=PA12&dq=blink+182+skate+punk&hl=en&sa=X&ei=YoujUcfvDYWz4APhloGADA&ved=0CDoQ6AEwAg |title=Punk Rock Dad |publisher=Jim Lindeman |year=2009 |page=12}}</ref>: Խմբի ձայնի հնչողությունը զգալիորեն բարելավվել է 2003 թվականի անանուն ալբոմի թողարկմամբ, որն իր մեջ պարունակում էր հետհակամարտային տարրեր ավելի խորը և ավելի մուգ փոփ հնչողությամբ։ ''Neighborhoods'' ալբոմը, որը թողարկվել է 2011 թվականին, իր մեջ պարունակում է արենա-ռոքի, հիփ-հոփի և ինդի-ռոքի տարրեր<ref name="mtv13">{{cite news|url=http://www.mtv.com/news/articles/1630818/mark-hoppus-promises-weird-new-blink182-album.jhtml|title=Mark Hoppus Promises 'Weird' New Blink-182 Album|author=Montgomery, James|date=January 29, 2010|publisher=MTV|accessdate=July 15, 2011}}</ref>։
 
Ընդհանուր քնարական թեմաները ներառում են սեր, ընտանիք, ընկերներ և հարաբերություններ<ref name="enemaofthestage">{{cite web|last=|first=|url=http://www.mtv.com/bands/archive/b/blink00/index.jhtml|title=Blink-182: Enema of the Stage|publisher=MTV News|date=|accessdate=June 1, 2010|deadurl=yes|archiveurl=https://www.webcitation.org/6DyRNOMPN?url=http://www.mtv.com/bands/archive/b/blink00/index.jhtml|archivedate=January 27, 2013|df=mdy-all}}</ref>: Երգերի տեքստերը սինգլներում, ինչպիսիք են «''what's My Age Again''»- ը, խոսում են այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են տարիքը և ծերացումը, մինչդեռ ավելի լուրջ կոմպոզիցիաներ, ինչպիսիք են «''Stay Together for the Kids''»-ը, քննարկում են ամուսնալուծությունները<ref name="newyork">{{cite web |title=Sentimental Education |author=Nitsuh Abebe |publisher=''[[New York (magazine)|New York]]'' |date=September 25, 2011 |url=http://nymag.com/arts/popmusic/reviews/blink-182-abebe-2011-10/ |accessdate=September 5, 2012 |archiveurl=https://www.webcitation.org/6ASu8JMfA?url=http://nymag.com/arts/popmusic/reviews/blink-182-abebe-2011-10/ |archivedate=September 6, 2012 |deadurl=yes |df=mdy }}</ref>։ Չնայած դրան, ստեղծագործական վաղ շրջանում խումբը հայտնի էր այսպես կոչված «զուգարանային հումորի» օգտագործմամբ (ինչպես, օրինակ, ''Take Off Your Pants and Jacket'' ալբոմում)։ Երբ խմբի անդամները մեծանում էին, լիրիկական թեմաները սկսեցին արտացոլել չափահաս կյանքի իրողությունները, այդ թվում՝ հարաբերությունների խնդիրները, ամենօրյա ճնշումը և անսպասելի դժվարությունները, տվյալ թեմաների առավել կարևոր տարրերը բացահայտվեցին անանուն ալբոմում<ref name="tonedown">{{cite news|url=http://www.mtv.com/news/articles/1476576/20030811/blink_182.jhtml |title=Blink-182 Tone Down Pranks, Get Down to Real 'Action' on Next LP |author=Wiederhorn, Jon|date=August 11, 2003|publisher=MTV |accessdate=September 22, 2010}}</ref>։ ''Neighborhoods'' ալբոմում, ավելի շատ քննարկվում է դեպրեսիան, թմրամոլությանը, կորստին և մահվանը վերաբերող թեմաները, որոնք ոգեշնչվել են ավիավթարով, որը գրեթե խլել էր խմբի թմբկահար Թրևիս Բարքերի և պրոդյուսեր Ջերի Ֆիննի կյանքերը<ref name="mtv22">{{cite news|url=http://www.mtv.com/news/articles/1670796/blink-182-neighborhoods-album-review.jhtml|title=Blink-182's ''Neighborhoods'': Death And All His Friends|author=Montgomery, James|date=September 15, 2011|publisher=MTV|accessdate=September 15, 2011}}</ref>։
 
== Խմբի կազմը ==
{{col-begin}}
{{col-2}}
'''Այժմ'''
* Մարկ Հոփուս՝ բաս կիթառ, վոկալ <small>(1992-2005, 2009-այժմ)</small>
* Թրևիս Բարքեր՝ հարվածային գործիքներ <small>(1998-2005, 2009-այժմ)</small>
* Մեթ Սքիբա՝ կիթառ, վոկալ <small>(2015-այժմ)</small>
 
'''Նախկին մասնակիցներ'''
* Թոմ Դելոնգ՝ կիթառ, վոկալ <small>(1992-2005, 2009-2015)</small>
* Սքոթ Ռեյնոր՝ հարվածային գործիքներ <small>(1992—1998)</small>
{{col-2}}
{{col-end}}
== Սկավառակագրություն ==
* 1994 — ''[[Cheshire Cat]]''
* 1997 — ''[[Dude Ranch]]''
* 1999 — ''[[Enema of the State]]''
* 2001 — ''[[Take Off Your Pants and Jacket]]''
* 2003 — ''[[Blink-182 (альбом)|Blink-182]]''
* 2011 — ''[[Neighborhoods]]''
* 2016 — ''[[California (альбом Blink-182)|California]]''
* 2019 — ''[[Nine (альбом Blink-182)|Nine]]''
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական խմբեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ռոք խմբեր ըստ ժանրի]]
[[Կատեգորիա:1992 հիմնադրված երաժշտական խմբեր]]
[[Կատեգորիա:Ալտերնատիվ ռոք երաժշտական խմբեր Կալիֆոռնիայից]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Blink-182» էջից