«Քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 72.
 
==== Տեղային ախտանիշներ ====
Տեղային ախտանիշները կարող են պայմանավորված լինել ուռուցքի զանգվածով և խոցոտման առկայությամբ։ Օրինակ` թոքի քաղցկեղի դեպքում ուռուցքը կարող է ճնշել բրոնխը առաջացնելով հազ և [[թոքաբորբ]]։ Կերակրափողի քաղցկեղը կարող է նեղացնել դրա լուսանցքը և կուլ տալը դարձնել դժվար ու ցավոտ։ Հաստ աղու քաղցկեղը կարող է առաջացնել աղու լուսանցքի նեղացում կամ խցանում, որը կբերի աղիքի ֆունկցիաների խանգարման։ Կրծքագեղձի և [[Ամորձի|ամորձիների]] քաղցկեղը կարող է առաջացնել տեսանելի կույտ մաշկի տակ ։տակ։ Խոցոտման հետևանքով կարող է առաջանալ արյունահոսություն, որը եթե լինի թոքերում կառաջանա արյունախառն հազ։ Աղիներում տեղակայվելու դեպքում արյունահոսության հետևանքով կառաջանա [[սակավարյունություն]], միզապարկի դեպքում՝ արյունամիզություն, արգանդի դեպքում՝ հեշտոցային արյունահոսություն։ Տեղային ցավը առաջանում է հիվանդության առավել ուշ փուլերում։ Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են հանգեցնել հեղուկի կուտակման կրծքավանդակի կամ որովայնի խոռոչում<ref name=Card10/>։
 
==== Համակարգային ախտանիշներ ====
Համակարգային ախտանիշները անմիջականորեն պայմանավորված չեն ուռուցքով և մետաստազներով։ Դրանք կարող են ներառել անհայտ պատճառով քաշի կորուստ, [[տենդ]], [[ճարպակալում]], մաշկային փոփոխություններ<ref>{{cite book |last=O'Dell |first=edited by Michael D. Stubblefield, Michael W. |title=Cancer rehabilitation principles and practice |year=2009 |publisher=Demos Medical |location=New York |isbn=978-1-933864-33-4 |page=983 |url={{google books |plainurl=y |id=_JaPlNYgXkEC |page=983}}}}</ref>։ [[Հոջկինի լիմֆոմա|Հոջկինի լիմֆոման]], սպիտակարյունությունները և լյարդի կամ երիկամի քաղցկեղները կարող են ուղեկցվել կայուն տենդով<ref name=Card10/>։
 
 
 
Որոշ քաղցկեղներ կարղ են հարուցել սպեցիֆիկ համակարգային ախտանիշներ, որոնք ստացել են «<nowiki/>[[պարանեոպլաստիկ համախտանիշ]]<nowiki/>» անվանումը։ Օրինակ՝ [[Միասթենիա գրավիս|միասթենիա գրավիսի]] առաջացումը թիմոմայի դեպքում<ref name="Card10" />։
Տող 305 ⟶ 303՝
Թիրախային թերապիայի առաջին դեղերը պաշարում էին էստրոգենային ընկալիչները՝ կանխարգելելով կրծքագեղձի քաղցկեղի աճը: Այլ օրինակ en BCR-ABL-ի պաշարիչները, որոնք օգտագործվում են քրոնիկ միելոիդային լեյկեմիայի բուժման համար (CML)<ref name="TCT2018" />: Ներկայումս թիրախային թերապիա գոյություն ունի քաղցկեղի առավել տարածված տեսակներից շատերի համար: Օրինակ՝ միզապարկի, կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու, երիկամի, լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, մաշկի, վահանագեղձի քաղցկեղի, լեյկեմիայի և լիմֆոմայի համար<ref>{{cite web|title=Targeted Cancer Therapies|url=https://www.cancer.gov/about-cancer/treatment/types/targeted-therapies/targeted-therapies-fact-sheet|website=About Cancer|publisher=National Cancer Institute|accessdate=28 March 2018|date=26 February 2018}}</ref>:
 
Քիմիոթերապիայի արդյունավետությունը կախված է քաղցկեղի տեսակից և ստադիայից: Վիրահատական բուժման հետ համատեղ, քիմիոթերապիան արդյունավետ է կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու, ենթաստամոքսային գեղձի, ամորձու, ձվարանի, թոքի քաղցկեղի և օստեոգեն սարկոմայի համար<ref name=HollandTx40/>: Քիմիոթերապիան քաղցկեղի մի շարք տեսակների համար (օրինակ՝ լեյկեմիաներ) վերջնական բուժման եղանակ է<ref>{{cite journal |vauthors=Nastoupil LJ, Rose AC, Flowers CR |title=Diffuse large B-cell lymphoma: current treatment approaches |journal=Oncology |volume=26 |issue=5 |pages=488–95 |date=May 2012 |pmid=22730604}}</ref><ref>{{cite journal |vauthors=Freedman A |title=Follicular lymphoma: 2012 update on diagnosis and management |journal=American Journal of Hematology |volume=87 |issue=10 |pages=988–95 |date=October 2012 |pmid=23001911 |doi=10.1002/ajh.23313}}</ref>: Հիմնականում ոչ էֆեկտիվ է գլխուղեղի ուռուցքների համար<ref>{{cite journal |vauthors=Rampling R, James A, Papanastassiou V |title=The present and future management of malignant brain tumours: surgery, radiotherapy, chemotherapy |journal=Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry |volume=75 Suppl 2 |issue=Suppl 2 |pages=ii24–30 |date=June 2004 |pmid=15146036 |pmc=1765659 |doi=10.1136/jnnp.2004.040535}}</ref> և անօգուտ է մաշկի ոչ-մելանոմային քաղցկեղների համար <ref>{{cite journal |vauthors=Madan V, Lear JT, Szeimies RM |title=Non-melanoma skin cancer |journal=Lancet |volume=375 |issue=9715 |pages=673–85 |date=February 2010 |pmid=20171403 |pmc=3339125 |doi=10.1016/S0140-6736(09)61196-X}}</ref>: Քիմիոթերապիայի արդյունավետությունը երբեմն սահմանփակվում է մարմնի այլ հյուսվածքների վրա թունավոր ազդեցությամբ: Եթե անգամ քիմիոթերապևտիկ պրեպարատը չի կարող հասցնել վերջնական բուժման, այն կարող է օգտակար լինել ցավային ախտանիշները թեթևացնելու կամ վիրահատության չենթակա ուռուցքի չափերը փոքրացնելու համար այն հույսով, որ դրանից հետո վիրահատությունը հնարավոր կդառնա:
 
=== Ճառագայթային թերապիա ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաղցկեղ» էջից