«Չալիկ շուն, որը վազում ես ծովի եզրով (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով | բնօրինակ անվա...
(Տարբերություն չկա)

18:42, 20 փետրվարի 2012-ի տարբերակ

«Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով» Կարեն Գևորգյանի ֆիլմն է, որի պրեմիերան կայացել է 1993 թվականի ապրիլի 15-ին: Ֆիլմը բավականին բևեռային կարծիքներ է առաջացրել դիտորդների մոտ: Ֆիլմը ցուցադրվել է նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մոսկվայում և Ավստրալիայում:

Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով
ռուս.՝ Пегий пёс, бегущий краем моря
Պատկեր:A PIEBALD DOG RUNNING ON THE EDGE OF THE SEA ARM.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գերմանիա Գերմանիա
ԺանրԴրամա
Թվական1992
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԿարեն Գևորգյան
Սցենարի հեղինակԿարեն Գևորգյան
Տոլմուշ Օկեև
Չինգիզ Այթմատով
ԴերակատարներՖոսխան Ժոլժակսինով և Ալեքսանդր Սասիկով
ՕպերատորՌուդոլֆ Վաթինյան
Իգոր Բելյակով
Կարեն Գևորգյան
ԵրաժշտությունՇանդոր Կալոշ
ԿինոընկերությունAllianz Filmproduktion
Dovzhenko Film Studios
Goskino
Regina Ziegler Filmproduktion
Talisman
Zweites Deutsches Fernsehen (ZDF)
Տևողություն132 րոպե
IMDbID 0102648

Սյուժե

Ֆիլմի հերոսները նիվխերն են՝ հյուսիսային ժողովուրդների ներկայացուցիչները: 10 տարեկան երեխան պապու, հոր և քեռու հետ առաջին անգամ դուրս է գալիս ծով՝ որսի: Որոշ ժամանակ անց ծովի վրա իջնում է մառախուղ, և նրանք մոլորվում են ու կորցնում ճանապարհը դեպի ափը: Երբ սկսվում են ավարտվել ուտելիքը և ըմպելու ջուրը, մեծերը որոշում են իրենց կյանքը զոհել, որպեսզի փրկեն երեխայի կյանքը:

Մրցանակներ

  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակ»
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հատուկ հիշատակում ժուրիի կողմից
  • Սան-Ռեմոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն հեղինակային ֆիլմի համար
  • Վալենսիայի միջազգային կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակ

Դերասաններ և նկարահանող անձնակազմ

Նկարահանող անձնակազմ

Դերասանական անձնակազմ

  • Բայրատա Դանբաև
  • Ալեքսանդր Սասկով
  • Դոսխան Ժոլժասիկով
  • Տոկոն Դայիրբեկով
  • Լյուդմիլա Իվանովնա
  • Անդրեյ Մոռոզով