«Վալպուրգյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Տոն}}
'''Վալպուրգյան գիշեր''', հին գերմանացիների հեթանոսական տոն [[Գարուն|գարնան]] սկզբին՝ [[ապրիլի 30]]-ի, լույս [[մայիսի 1]]-ի գիշերը։գիշերը նշվող հին գերմանական հեթանոսական տոն՝ նվիրված պտղաբերությանը։ Նշվել է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում: Ըստ [[VIII դար]]ում առաջացած գերմանական ժողովրդական հավատալիքների՝ վհուկների տոն («Մեծ գիշերաժողով») [[Բրոկկեն լեռ]]ան ([[Գերմանիա]]յում) վրա։ Կոչվել է կաթոլիկական սուրբ Վալպուրգիայի անունով, որի հիշատակի օրը (մայիսի 1-ը) համընկել է տոնի հետ։ Վալպուրգյան գիշերը տարածված գրական և երաժշտական թեմա է ([[Գյոթե]]ի «Ֆաուստ»-ը, [[Շառլ Գունո]]յի համանուն օպերան, Հ․ Հայնեի «Ճամփորդական պատկերներ»-ը և այլն)։
 
== Տոնի պատմական արմատները ==
Հեթանոսական ժամանակներում գերմանական ժողովուրդների (գերմանացիների, ավստրիացիների, սկանդինավյան ժողովուրդների) մոտ կար հավատալիք, որ մայիսի 1-ի գիշերը չար աստվածություններն ու ոգիները շրջում են մշակված հողերով, այգիներով ու պարտեզներով և փչացնում մարդու աճեցրած բույսերը, երբ դրանք սկսում են առատ բերք տալ: Ուստի անհրաժեշտ էր նրանց վախեցնել ու հեռու քշել ցանքատարածություններից: Գերմանական ցեղերի պատկերացմամբ չար ուժերը վախենում էին լուսավորությունից և մարդաշատ վայրերից, ուստի նրանք հավաքվում էին իրենց բնակավայրերին մերձակա սարերի կատարներին, բարձր խարույկ վառում և երգ ու նվագով պար բռնում կրակի շուրջ: Այդ երգերով նրանք փառաբանում էին գարունը, պտղաբերությունը և դրանց աստվածություններին: Ի դեպ, այդպիսի հավատալիքներ, որ չար ոգիները վախենում են լույսից ու մարդկանց ձայներից, ունեցել են նաև հին հայերը, ուստի նրանք ևս ունեին ծիսական երգեր, որոնցով հեռու են քշել չար ուժերին:
Իսկ Շոտլանդիայի լեռնային շրջաններում մայիսի 1-ին նշվում էր հին կելտական հովվական [[Բելտան]]ի տոնը, որն առնչվում էր արևի պաշտամունքի հետ (գրեթե բոլոր ժողովուրդների հավատալիքներում արևի աստվածները հովիվներ էին): Հովիվները ևս նման ծիսական պարերով հեռու էին քշում չար ոգիներին:
 
 
 
{{անավարտ}}