«Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 49, 2019 թ.»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ժամանակավոր դնում եմ, նախորդ շաբաթվա հոդվածը։ Ով թեմայի մեջ է, խնդրում եմ թարգմանցել
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 11:26, 2 Դեկտեմբերի 2019-ի դրությամբ

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին:

Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր:

Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես ուրանա, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին:

Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում... Ավելին