«Վերա Մամոնտովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Կտավի բնորդուհի ==
Վերայի ավագ եղբայրը՝ Վսեվոլոդ Մամոնտովն իր հուշերում գրել է․ «Նա հեշտությամբ ընկերություն էր անում իմ քույրերի հետ, որոնք տարիքով երիտասարդ էին, և, ընդորում, զարմանալիորեն բարեխղճությամբ տանում նրանց բոլոր հրամանները… Հենց այդ ընկերության հիմքում էլ առաջացել է Սերովի հայտնի «Դեղձերով աղջիկը» կտավը, որը ռուսական կտավային գեղանկարչության առաջին գոհարներից մեկն է։ Միայն ընկերության շնորհիվ Սերովին հաջողվեց համոզել իմ քրոջը Վերային դառնալ կտավի բնորդուհի։ 12-ամյա կենսուրախ, ժրաջան աղջկան ամառային օրը ձգում է դեպի ազատություն, փախուստ և չարաճճիություն։ Իսկ այդտեղ նա պետք է նստեր սեղանի շուրջը, ընդորում գրեթե չշարժվել։ Սերովի այդ աշխատանքը պահանջում էր բազմաթիվ սեանսներ։ Քույրս ստիպված էր երկար անշարժ նստել։ Անտոնը նույնպես ընդունում էր իր աշխատանքի դանդաղ տեղաշարժը։ Նա տանջվում էր, իսկ վերջում քրոջս ասած, որ նա նրա «պարտապանն է»։
 
[[Վիկտոր Վասնեցով]]ը, հիշելով իր «[[Ալյոնուշկա]]» կտավի ստեղծման պատմությունը, գրում է․ «…Սակայն չեմ թաքցնի, որ ես թափանցել էի դիմագծերի մեջ, հատկապես Վերուշա Մամոնտովայի աչքերի փայլի, երբ պատկերում էի «Ալյոնուշկային»<ref name=":0" />։