«Արխեյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

'''Արխեյան դարաշրջան''', '''արխեյ''' ({{lang-grc|ἀρχαῖος}} – «հին»), [[Երկիր|Երկրի]] պատմության հնագույն [[Երկրաբանական դարաշրջան|դարաշրջանը]], որ ընդգրկում է 4-իից մինչև 2,5 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածը<ref name=ISC_2019_05>{{cite web |url =http://www.stratigraphy.org/ICSchart/ChronostratChart2019-05.pdf |title =International Chronostratigraphic Chart v. 2019-05 |publisher =International Commission on Stratigraphy |date =2019 |archiveurl =https://web.archive.org/web/20190813072728/http://www.stratigraphy.org/ICSchart/ChronostratChart2019-05.pdf |archivedate=2019-08-13 }}</ref>։
 
Արխեյան հասակի գոյացումները ներկայացված են խիստ ծալքավորված, մետամորֆացած [[ապար]]ներով ([[գնեյս]]ներ, [[բյուրեղ]]ային և [[գրաֆիտ]]ային [[թերթաքար]]եր, [[քվարցիտ]]ներ)։ Նախկինում արխեյան դարաշրջանին էին վերագրում [[բյուրեղային ապար]]ների բոլոր հին շերտախմբերը, իսկ այժմ 42500 միլիոն տարուց ավելի հասակ ունեցող կուտակումները՝ անկախ մետամորֆացման աստիճանից։ Այս դարաշրջանում ի հայտ են եկել առաջին կենդանի օրգանիզմները։ Դրանք հետերոտրոֆ օրգանիզմներ էին և որպես սնունդ օգտագործում էին պատրաստի օրգանական միացությունները։ Արխեյան և [[պրոտերոզոյան դարաշրջան]]ների սահմանում կենդանի օրգանիզմների զարգացման մեջ տեղի ունեցան երեք խոշոր արոմորֆոզներ՝ ֆոտոսինթեզի, սեռական գործընթացի և բազմաբջջայնության առաջացում։