«Պրոտերոզոյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

* Ի հայտ են եկել բազմաբջիջ օրգանիզմներ՝ [[սպունգներ]], [[սնկեր]]։
* Նախակորիզավորների (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք հավանաբար բնակվել են նաև ցամաքում՝ ջրամբարների մոտ գտնվող մասնակի ջրածածկման գոտիներում) կենսագործունեության արդյունքը դարձել է հողի ձևավորումը։
 
=== Երկիր-ձնագունդ ===
Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի [[Լուսատվություն|լուսատվությունը]] բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում<ref name="Lunine">J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.</ref>։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես [[գուրոնյան սառցակալում]], հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ<ref name=Snowball>{{cite web|title=Snowball Earth|publisher=snowballearth.org (2006–2009)|url=http://www.snowballearth.org/index.html|accessdate=2012-04-13|archiveurl=https://www.webcitation.org/69kxoTri0?url=http://www.snowballearth.org/index.html|archivedate=2012-08-08}}</ref>։
 
Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել [[Երկրի մթնոլորտ|մթնոլորտում]] թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է [[մեթան]]ի (CH<sub>4</sub>) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով [[Ածխաթթու գազ| ածխաթթու գազ (CO<sub>2</sub>)]], որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է<ref name="Lunine" />։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է [[ջերմոցային էֆեկտ]]ի նվազմանն ու սառցակալմանը<ref name=SnowballCause>{{cite web|title=What caused the snowball earths?|publisher=snowballearth.org (2006–2009)|url=http://www.snowballearth.org/cause.html|accessdate=2012-04-13|archiveurl=https://www.webcitation.org/69kxoz5qI?url=http://www.snowballearth.org/cause.html|archivedate=2012-08-08}}</ref>։
 
== Անվանում ==
Էոզոյ, էոզոյան ժամանակաշրջան ({{lang-grc|ἕως}} – արևածագ, էոզոյ – կյանքի արևածագ) ներկայում հնացած տերմին է, որ 1865 թվականին առաջարկել է գերմանացի երկրաբան, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիայի պրոֆեսոր Բեռնարդ Կոտտան<ref>{{ВТ-ЭСБЕ|Котта, Бернгард}}</ref> (1808-1879) «Մեր ժամանակի երկրաբանությունը» գրքում որպես [[երկրաբանական ժամանակագրություն|երկրաժամանակագրական]] սանդղակի տարր<ref>[http://ru-mo.ucoz.ru/publ/16-1-0-54 О биосфере Земли — Планета и царства природы — Среда обитания — ru-mo — Персональный сайт ru-mo<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։ Օգտագործվել է [[Ջոն Դոուսոն]]ի կողմից [[Մինչքեմբրի ժամանակաշրջան|մինչքեմբրիի]] և գլխավորապես պրոտերոզոյի բոլոր կազմավորումները նշելու համար<ref>[http://www.cnshb.ru/AKDiL/0042/base/R3/008315.shtm ЭОЗОЙСКАЯ ГРУППА, ЭОЗОЙ]</ref>։ Պրոտերոզոյ տերմինը ներմուծել է Է. Էմմոնսը 1888 թվականին<ref>{{Из БСЭ|заглавие=Докембрий}}</ref>։
 
== Օգտակար հանածոներ ==
Վաղ պրոտերզոյը եղել է երկաթահանքային կուտակումների ժամանակաշրջան (օրինակ՝ Կրիվոյ Ռոգ, Կուրսկի մագնիսային անոմալիա)։
 
Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։
 
Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-պոլիմետաղային հանքվայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքաքարերով։
 
== Ծանոթագրություններ ==