«Լատվիական տիկնիկային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին, Լատվիական ԽՍՀ Պետական գեղարվեստական անսամբլի կազմում, բանաստեղծներ [[Յուլի Վանագ]]ի, [[Միրձա Քեմպե]]ի, Ֆրիցիս Ռոկպելնիսի, նկարիչ Ա. Լապինշի, կոմպոզիտոր Յա. Օզոլինշի, դերասաններ Հիլդա Ժիգուրդեի, Միլդա Պուկեի, Մ. Յանսոնի համատեղ ջանքերով ստեղծվել է տիկնիկավարների խումբ: Խմբի ղեկավարը դարձել է գրող Յա. Ժիգուրսը:
 
Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի են ունեցել Լատվիայից տարհանված երեխաների համար ներկայացուցումներներկայացումներ, հաճախակի եղել են ճամփորդություններ ճակատային բրիգադների կազմում: 1943 թվականից նոր կոլեկտիվի ստեղծագործական աշխատողները մասնագիտական դասընթացներ անցան [[Մոսկվայի տիկնիկային թատրոն]]ում և [[Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն]]ում<ref>«Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985</ref>:
 
Առաջին ցուցադրությունը Լատվիայի տարածքում կայացավ 1944 թվականին. հոկտեմբերի 3-ին` [[Դաուգավպիլս]]ում, նոյեմբերի 7-ին` [[Ռիգա]]յում: 1946 թվականից սկսած թատրոնում աշխատում է նաև ռուսական թատերախումբ<ref>Ամսաթվերը ներկայացված են ըստ Լատվիական հանրագիտարանի հոդվածի, որը որոշակիորեն տարբերվում է Լատվիական սովետական հանրագիտարանի տվյալներից</ref>:
 
Թատրոնի այսօրվա խաղացանկում կա ավելի քան 30 ներկայացում, որոնք ներառում են համաշխարհային և լատվիական դասական ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Թատրոնը մասնակցում է տարբեր փառատոնների, հյուրախաղեր են անցկացվում նախկին [[ԽՍՀՄ]] երկրներում, [[Բուլղարիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և այլն: Տիկնիկային թատրոնի գլխավոր ադմինիստատորըադմինիստրատորը [[Վիլնիս Բեկարիս]]ն է, գլխավոր տնօրենը` Վիյա Բլուզման:
 
== Թատրոնի գլխավոր ռեժիսորներ և գեղարվեստական ղեկավարներ ==