«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Աստղիկ_դիցուհու_մարմարյա_արձան.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Regasterios մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Աստղիկ դիցուհու մարմարյա արձան.png:
"Tigranes_the_Great_in_Parthia.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Taivo մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see c:Commons:Licensing (F1): [[:c:Commons:Deletion requests/File:Tigranes the Grea
Տող 60.
=== Պարթևական մեծ արշավանք ===
{{հիմնական|Հայ-պարթևական պատերազմ}}
 
[[Պատկեր:Tigranes_the_Great_in_Parthia.jpg|մինի|283x283px|[[Հայ-պարթևական պատերազմ|Պարթևական մեծ արշավանքի]] ավարտին արքայից արքա Տիգրան Մեծի հանդիսավոր մուտքը [[Պարթևստան]]։ Նկարի հեղինակ՝ Գոռ Աբրահամյան]]
Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, [[Մ.թ.ա. 87|մ․թ․ա․ 87 թվականին]], [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] զորախմբերը սկսում են ասպատակել [[Պարթևստան|Պարթևստանի]] սահմանները։ Ոչ վաղ անցյալում [[Եկբատան|Եկբատանում]] բռնկված գժտությունների և առճակատումների արդյունքում [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ Պարթևը]] մահացել էր և երկիրը ժառանգել էր «թուլամորթ» (այսպես են բնորոշել վերջինիս պարսիկ պատմիչները) արքա [[Գոդերձ Ա|Գոդերձը]]՝ [[Հրահատ Ա|Հրահատ Ա Արշակունու]] որդին<ref>{{Cite web|url=http://www.the-persians.co.uk/parthia2.htm|title=Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը|last=|first=|date=|website=www.the-persians.co.uk|publisher=|accessdate=2019-06-05}}</ref>։ Այդ երկրում տիրում էր ներքաղաքական ծանր ճգնաժամ, որն էլ նպաստավոր նախապայման էր Տիգրանի համար։ Վերջինս դեռևս մ․թ․ա․ 91 թվականին [[Բաբելոն|Բաբելոնում]] իրեն հռչակել էր «պարթևների արքայից արքա» և նպատակ ուներ բռնազավթել բացարձակ իշխանությունը։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում էլ սկսվում է Տիգրան Բ-ի [[Հայ-պարթևական պատերազմ|Պարթևական մեծ արշավանքը]]։ Կա վարկած, որ երբ օգոստոս ամսին՝ երբ Տիգրանյան բանակը շարժվում էր Պարթևստանի ուղղությամբ, հայոց երկնակամարում առկայծում է [[Հալլեյի գիսաստղ|«Հալեյի գիսաստղը»]], որը այդ ժամանակների պատկերացումներով հաջողության նախանշան էր<ref name=":2">«Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը</ref>։ Հայ քրմերն այս հանգամանքը մեկնաբանում են, որպես հայոց տիրակալի հաջողությունների երկնային համաձայնություն և [[Մեծ Հայք|Մեծ Հայքի աշխարհակալության]] ստեղծման գաղափարի իրագործման կարևոր երաշխիք։ Այս դեպքի առթիվ Տիգրան Բ-ն հատում է մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա արքայի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղի է գտել նաև հաջողության խորհրդանիշ գիսավոր աստղը<ref name=":2" />։