«Նևրոզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Տարբերում են նևրոզների կլինիկական հետևյալ ձևերը, նյարդաթուլություն, հիստերիա և սևեռուն վիճակների նևրոզ։ Վերջին ձևի դեպքում հիվանդներն ունենում են խորթ, անմիտ մտքեր, հիշողություններ, կասկածներ ու վախ, անհաղթահարելի հակումներ, շարժումներ ու գործողություններ։ Հիմնական պատճառը հոգեկան գերհուզումներն են (հատկապես՝ վախը)։ Առավել հաճախ հանդիպում են սրտամկանի ինֆարկտով, քաղցկեղով, սիֆիլիսով, հոգեկան հիվանդությամբ հիվանդանալու սարսափը, ինչպես նաև բարձրությունից, մենակությունից, մթությունից վախենալը։ Այդ բոլորը առաջացնում են հիվանդների դյուրագրգռելիություն, ներքին անհանգստություն, տագնապալից սպասողականություն, քնի խանգարումներ և այլն։ Երբեմն սևեռուն վիճակները կարող են զուգակցվել միմյանց հետ (օրինակ՝ որևէ հիվանդությամբ վարակվելու վախը պատճառ է դառնում հաճախակի լվացվելու)։ Առանձնանում են նաև վախի, սպասման, շարժողական, ներքին օրգանների ([[սիրտ]], [[ստամոքս]] և այլն) նևրոզներ։
 
== ԲուժումըԲուժում ==
Առաջացնող պատճառների վերացում, արտաքին միջավայրի փոփոխություն, աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում։ Օրգանիզմն ամրապնդող միջոցառումներ և զրույցի ձևով կամ [[հիպնոս]]ային ներշնչման միջոցով կատարվող պսիխոթերապիա, էլեկտրաքնի, ֆիզիոթերապևտիկ զանազան մեթոդների կիրառում, բուժական ֆիզկուլտուրա։ Վիտամինային, հորմոնային պատրաստուկներ, օրգանիզմի տոնուսը բարձրացնող և նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցներ (սեդուքսեն, էլենիում, տագեպամ, [[բրոմ]]ի պատրաստուկներ և այլն)։ Բնավորության, մտքի, զգացմունքների, կամքի ճիշտ դաստիարակում։ Առողջարանային բուժում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նևրոզներ» էջից