«Տիեզերագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Թարմացնել}}
{{Տիեզերագիտություն}}
Տող 7 ⟶ 6՝
 
Ժամանակակից ռելյատիվիստական տիեզերագիտությունում մշակված են համասեռ և իզոտրոպ Տիեզերքի մոդելներ, որոնք ելնում են այն պատկերացումից, որ Տիեզերքի հատկություններն ամենուր և բոլոր ուղղություններով նույնն են։ Մինչդեռ այդ պարզունակ պատկերացումը ստույգ չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, գալակտիկաների և դրանց կույտերի բաշխումը Մետագալակտիկայում անհավասարաչափ է։ Ուստի, այդ մոդելների հատկությունները հաճախ չեն համապատասխանում Մետագալակտիկայի հատկություններին։ Տիեզերքի հիշյալ մոդելների համեմատությունը դիտումների հետ հիմնվում է կարմիր շեղման օրենքի վրա (տես Կարմիր շեղում), որը նկարագրում է գալակտիկաների փոխադարձ հեռացման երևույթը։ Ժ. Լեմետրը, ելնելով կարմիր շեղման երևույթից, այդ մոդելները մշակել է սկզբնական պայթյունի, իսկ Գ. Գամովը լրացրել է Տիեզերքի «պայթման» սկզբնական փուլում ֆիզիկական պայմանների և քիմ. տարրերի սինթեզի տեսակետից։ Տիեզերքի համասեռ և իզոտրոպ մոդելներում էվոլյուցիան որոշվում է նյութի միջին խտությամբ։ Եթե այն մեծ է կրիտիկականից (10–32 կգ/մ<sup>3</sup>), ապա տարածության կորությունը դրական է, ուստի Տիեզերքը փակ է (վերջավոր), հակառակ դեպքում՝ Տիեզերքը բաց է (անվերջ)։ Տիեզերքի «պայթման» ռելյատիվիստական մոդելների օգտին լուրջ փաստարկ է համարվում այդ մոդելներով կանխատեսված մնացորդային կամ ռելիկտային էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնագործումը (1965 թ)։ Սակայն, ձգողության հավասարումների լուծումները և դրանց վրա հիմնվող համասեռ իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելներն ի վիճակի չեն անհրաժեշտ ճշգրտությամբ արտացոլել իրականությունը, քանի որ դրանք ստացվել են դիտումներին հաճախ հակասող, կամայական և պարզունակ ենթադրությունների դեպքում։ Ժամանակակից աստղաֆիզիկան, թափանցելով Տիեզերքի ավելի ու ավելի հեռավոր խորքերը, գտնում է այնտեղ նյութի բաշխման և վիճակի «էմպիրիկ» օրինաչափություններ, որոնք կարող են հենարան համարվել «մեծածավալ Տիեզերքի» մասին որոշ գաղափար կազմելու համար։ Սակայն, Տիեզերքի կոսմոլոգիական պատկերումը նրա դիտվող մասի սահմանափակ լինելու պատճառով միշտ էլ կլինի մոտավոր։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
*Սամվել Պողոսյան «Մետատիեզերքի արմոնային կառուցվածքը», Երևան, 2010 թ. http://armonpogosyan.su/
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=610}}
[[Կատեգորիա:Տիեզերք]]
[[Կատեգորիա:Տիեզերագիտություն]]