«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6626880 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.252.95.37 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 279.
=== «Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո» ===
[[Պատկեր:Alexander romance. Armenian illuminated manuscript of XIV century (Venice, San Lazzaro, 424).jpg|alt=|մինի|296x296px|[[Ալեքսանդրի վեպը|«Ալեքսանդրի վեպի»]] հայերեն թարգմանության ձեռագրից ([[13-րդ դար]]) մեկ էջ, պահպանվում է [[Սուրբ Ղազարի մատենադարան|Սուրբ Ղազարի մատենադարանում]]:]]
Ալեքսանդր Մակեդոնացուն են նվիրված հետհելլենիստական շրջանի գրական-ժողովրդական բազմաթիվ հուշարձաններ՝ վեպեր, առասպելապատում ստեղծագործություններ, պատմվածքներ և կենսագրականներ։ Այնուամենայնիվ, Ալեքսանդրի կերպարային վերլուծությունը լավագույնս ներկայացված է նրան նվիրված գլխավոր աշխատությունում, որը կոչվում է [[Ալեքսանդրի վեպը|«Ալեքսանդրի վեպ» կամ «Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո»]]։ Այն ձևավորվել է [[Մ.թ.ա. 2–րդ դար|մ․թ․ա․ 2]]-[[1-ին դար|1-ին դարերում]] և համեմատաբար ավարտուն տեսքի բերվել միայն [[3-րդ դար|3-րդ դարում]]։ Հեղինակի մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, սակայն այդ ստեղծագործությունը, որոշ հանգամանքներից ելնելով, վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից [[ԿլիսթենեսԿալիսթենես|Կալիսթենես Ողյունթացուն]], նաև [[Արիստոտել|Արիստոտելին]], [[Եզոպոս|Եզոպոսին]], [[Կլավդիոս Պտղոմեոս|Պտղոմեոսին]] և այլոց։ «Ալեքսանդրի վեպը» տարաբնույթ դրվագների բարձրարվեստ հյուսվածք է, հարուստ հրաշապատում՝ արկածային, պատմական, գրական, վարքագրական, հեքիաթային տարրերով։ Բաղկացած է Ալեքսանդր Մակեդոնացու ծնունդը, գործունեությունը և մահը ներկայացնող երեք գրքից։ Երկի կորիզն իր նախնական տեսքով մեզ չի հասել։ «Ալեքսանդրի վեպը» կարճ ժամանակում թափանցել է արևմուտքի և արևելքի երկրների գրականությունների մեջ։ Ուշագրավ են ստեղծագործության [[Հայերեն|հայկական]], [[Ասորերեն|ասորական]], [[Ղպտիական գրականություն|ղպտիական]] և [[Եթովպական գրականություն|եթովպական]] հնագույն թարգմանությունները, ինչպես նաև Հուլիոս Վալերիոսի լատիներեն խմբագրությունը։ Հետագայում համանման վեպեր ի հայտ են եկել նաև նոր շրջանի եվրոպական առաջադեմ հասարակությունների շրջանում՝ [[Անգլիա|Անգլիայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Իսպանիա|Իսպանիայում]], [[Իտալիա|Իտալիայում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Իռլանդիա|Իռլանդիայում]], [[Նիդերլանդներ|Նիդերլանդներում]] և այլուր։ [[Արևելյան Եվրոպա|Արևելյան Եվրոպայում]] մեծ տարածում են գտել ասպետական վեպի տեսք առած սերբական, բելառուսական, լեհական, ռուսական, չեխական «Ալեքսանդրիաները»՝ որոշակիորեն փոփոխված տեքստով։ Քիչ չեն նաև կերպարի գեղարվեստական մշակումները այլ լեզուներով<ref>Հայկական սովետական հանրագիտարան</ref>։
 
Ալեքսանդրի վեպը (գրաբարյան թարգմանությամբ՝ «Պատմություն Աղեքսանդր Մակեդոնացվո») [[Թարգմանչաց շարժում|հայերեն աշխարհիկ բնույթի առաջին թարգմանությունն]] է։ Թարգմանության հավանական հեղինակն է համարվում [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]]։ Հայերեն թարգմանությունում վեպի շատ կարևոր հատվածներ ավելի լավ են պահպանվել, քան հռոմեական խմբագրության մեջ, ուստի հայերենը, լատինականի ու ասորականի հետ բաղդատվելով, հնարավորություն է ընձեռում համեմատելով վերահսկել բնագիրը և հնարավորին չափ վերականգնել հունարեն բոլոր բնագրերում պակասող կամ աղճատված մասերը։ Հայերեն թարգմանությունը՝ «Պատմութիւն Ալեքսանդրի Մակեդոնացւոյ» խորագրով, 10 ձեռագրերի հիման վրա, հրապարակվել է [[1942|1842 թվականին]] [[Վենետիկ|Վենետիկում]]։ Այժմ հայտնի է շուրջ 80 ձեռագիր [[Երևանի Մատենադարան|Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում]] և այլուր։ Ալեքսանդրի պատմության հայկականացման և ժողովրդականացման գործում մեծ դեր են կատարել [[Ֆրիկ|Ֆրիկը]], [[Խաչատուր Կեչառեցի|Խաչատուր Կեչառեցին]], [[Գրիգորիս Աղթամարցի|Գրիգորիս Աղթամարցին]], [[Հովասափ Սեբաստացի|Հովասափ Սեբաստացին]], [[Զաքարիա|Զաքարիա Գնունեցին]] և ուրիշներ։ Առանձնապես արժեքավոր են Գրիգորիս Աղթամարցու և Զաքարիա Գնունեցու թողած «Պատմութիւն Ալեքսանդրի Մակեդոնացւոյ»-ի ինքնագիր օրինակները՝ հեղինակային յուրօրինակ նկարազարդումներով։ Ալեքսանդրի վեպը, անցնելով զարգացման դարավոր ուղի, հնամենի զրույցից վերածվել է նոր՝ վիպաքնարական բնույթի յուրօրինակ ստեղծագործության։
 
=== Համաշխարհային մշակույթում ===