«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Շուտով Գուրգենը, բաժանվելով [[Վազգեն (գործիչ)|Վազգեն]]ի խմբից, 10 հայդուկներով մեկնում է [[Ախլաթ (Խնուսի գավառ)|Խլաթ]] և միանում [[Աղբյուր Սերոբ]]ի (Սերոբ Վարդանյան) խմբին: Գուրգենը [[Խլաթի գավառակ|Խլաթ]]ի շրջանում զարկ է տալիս [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին:
 
[[1897 թվական]]ի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ [[Բաղեշ|Բիթլիս]]ում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը: Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թ.թվականի վերջին Գուրգենն ու [[Սերոբ Աղբիւր|Սերոբ]]ը Խլաթից անցնում են [[Տարոն (գավառ)|Տարոն]] ու [[Սասուն]]:
 
[[Սասուն]]ում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում [[Տարոն (գավառ)|Տարոն]]ում գործող [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Դուրան – Բարձրավանդակի ([[Մուշ]] - [[Սասուն]]) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ [[Հրայր Դժոխք|Հրայր – Դժոխք]]ի, Վարդան վարդապետի, Տատրակի ([[Գեղամ Տեր-Կարապետյան]]) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող [[Սևքարեցի Սաքո]]յի (Սարգիս Ծովիանյան) հետ: