«Կասիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
Հիմնադրվել է 1946 թվականի ապրիլին: Հիմնադիրներն են Կաձուո, Յուկիո, Տոսիո և [[Տադաո Կասիո]] (''լատ.`Kashio'') եղբայրները: «Կասիո»-յի խոշորագույն արտադրանքը եղել է յուբիվա անունով ծխախոտ պահող մատանին (yubiwa pipe)։ Հետպատերազմյան ժամանակահատվածում ճապոնացիները, լինելով նյութական, տնտեսական խիստ կարիքի մեջ, ամեն ինչում խնայում էին: Ծխողներն, օրինակ, փորձում էին կիսատ չթողնել ծխախոտը: Տադաո Կասիոն դրա համար ստեղծում է հատուկ մատանի, որը ծխողներին հնարավորություն է տալիս պահել ծխախոտը՝ առանց նրան դիպչելու, ինչի արդյունքում՝արդյունքում հնավոր է լինում ծխել այն մինչև վերջ: Միևնույն ժամանակ, ծխողի ձեռքերն այդ ընթացքում ազատ էին մնում աշխատելու համար։
 
1957 թվականին թողարկել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական հաշվիչը` [[14A|14A մոդելը]], որը ընկերությունը վաճառեց 485,000 [[իեն]]ով: «[[Կասիո 14A]]» անվանումը նշանակում էր, որ հաշվիչ մեքենան կարող է աշխատել 14 նիշ ունեցող թվերի հետ: Արտասահմանյան նմանատիպ մեքենաների համեմատությամբ նրա տեխնիկական ցուցանիշներն ավելի բարձր էին, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի թանկ գին նշանակել «Կասիո»-յի համար<ref>{{Cite web|url=https://archive.168.am/articles/3775|title=Կասիո ընկերություն|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>: 1965 թ.-ին «Կասիո»-ն թողարկում է նոր տեսակի հաշվիչ, որը ստանում է «001» անունը: Արդեն 80-ականների վերջին, հաշվիչ մեքենաներից բացի ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր: 20-րդ դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972թ. արտադրված «[Կասիո մին]]» հաշվիչ մեքենան: 1980-ականների և 1990-ականների ընթացքում ընկերությունը դառնում է ավելի հայտնի իր էլեկտրոնային ստեղնաշարային գործիքների արտադրությամբ<ref>{{Cite web|url=http://www.company-histories.com/Casio-Computer-Co-Ltd-Company-History.html|title=Casio-Computer-Co-Ltd-Company-History|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref><ref>{{Cite web|url=https://world.casio.com/corporate/history/|title=Casio history|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>: Այսօր «Կասիո»-ն հայտնի է աշխարհին իր ամուր, դիմացկուն եւև հուսալի թվային ժամացույցներով: Ընկերությունն արտադրում է նաև ապրանքներ տեղական շուկայի համար: Տիպիկ օրինակ է «աղոթքի կողմնացույց» ժամացույցը (անգլ.` "Prayer Compass" watch), որը նախատեսված է օգնելու մուսուլմաններին աղոթել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ<ref>{{Cite web|url=https://www.casio-intl.com/asia/en/wat/prayercompass/|title=prayer compass|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կասիո» էջից