«Շինուազրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
Գրեթե նույն այս շրջանում [[Եվրոպա]]յում ձևավորվում է թեյախմության մշակույթը:
 
== Տարածում ==
=== Կիրառական արվեստում ===
[[Պատկեր:Le Jardin chinois (detail) by François Boucher.jpg|thumb|left|«Չինական այգի», Ֆրանսուա Բուշե]]
Չինական ոճը կամ ֆրանսերենով շինուազրին զարգացել է որպես [[ռոկոկո]] ոճի ճյուղ: Այս ուղղության նկարիչները ստեղծել են հովվերգական շքեղ և ոչ այնքան լուրջ նկարներ: «Չինական սյուժեների» նմանությամբ ստեղծված կերպարները եղել են կայսրեր, պարողներ և ռազմիկներ:
 
Ռոկոկո ուղղության նկարիչները նպատակ չեն հետապնդել ներկայացնելու կյանքի իրական պատկերներ. նրանց աշխարհը գեղազարդված է և իրականության հետ ընդհանուր քիչ բան ունի: [[Ֆրանսուա Բուշե]]ի նկարների Չինաստանը ավելի շուտ նման է [[Լյուդովիկոս XV]]ի` նման նկարների հիմնական պատվիրատուի [[Վերսալի պալատ|Վերսալին]]:
 
Ֆրանսիայում ճենապակու արտադրության հովանավորը եղել է Լյուդովիկոս XV-ի սիրուհի [[մարքիզուհի դե Պոմպադուր]]ը: Նա եղել է նկարչության մեջ շինուազրիի ջատագովներից: Մարքիզուհու պատվերով Ֆրանսուա Բուշեն ստեղծել է «չինական թեմայով» նկարների շարքը:
 
=== Պալատական այգիների համալիրների ձևավորման մեջ ===
[[Պատկեր:Kitaiskymost.jpg|thumb|Չինական կամրջակ Ցարսկոե Սելոյում]]
Թեյախմության հանդեպ հետաքրքրության աճի հետ պալատական այգիների համակարգերում սկսեցին ի հայտ գալ ինքնատիպ կառույցներ` «թեյի տնակներ» կամ չինական տաղավարներ: Դրա առաջին օրինակներից մեկը [[17-րդ դար]]ի չինական թաղամասն է [[Ստոկհոլմ]]ի մերձակայքում գտնվող [[Դրոթթնինգհոլմ]]ի արքայական պալատում: Նման կառույցներ ունենալու ցանկություն են ունեցել եվրոպական այլ միապետներ ևս, այդ թվում` Ֆրանսիայի արքան և Սաքսոնիայի կուրֆյուրստը: 1762 թվականին բրիտանացի ճարտարապետ [[Ուիլյամ Չեմբերս]]ը Լոնդոնի մերձակայքում` [[Քյուի թագավորական բուսաբանական այգիներ|Թագավորական բուսաբանական այգում]] հասարակության զվարճանքի համար կառուցել է Մեծ պագոդան:
 
«Թեյի տնակի»` աչքի ընկնող օրինակներից է [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ Մեծ]]ի նստավայր [[Սան Սուսի]]ի տաղավարը (ճարտարապետ` Ի. Բյուրինգ, քանդակագործ` Ի. Բենկերտ): Կլորավուն տնակը «բնակեցված» է ոսկեզօծ «չինացիներով»: Նրանք այցելուներին դիմավորում են հենց մուտքի մոտ` կարծես նրանց թեյի հրավիրելով: Կերպարները ամբողջական հասակով են, արևելյան երևակայական հագուստներով, սակայն ունեն եվրոպական դիմագծեր: Չինացիները «ապրում են իրենց կյանքով». հանդիսատեսը նրանց տեսնում է ընթրելիս: Տաղավարի ներքին տարածությունը լի է արևելյան կյանքի պատկերներով. գեղարվեստական կոմպոզիցիան զարդարում է պատերն ու առաստաղը: Հատկապես հետաքրքիր են չինուհիները. նրանք մարմնեղ են և դժվարությամբ են հիշեցնում չինացի նրբակազմ պարուհիներին:
 
== Ծանոթագրություններ ==