«Գոնդվանա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Գոնդվանա''' ([[Հնդկաստան]]ի պատմական մարզի անվանումից), վարկածային [[մայրցամաք]], որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում [[պալեոզոյան դարաշրջան|պալեոզոյան]] և մասամբ՝ [[մեզոզոյան դարաշրջան]]ներում։ Ընդգրկել է [[Հարավային Ամերիկա]]յի մեծ մասը, [[Աֆրիկա]]ն (առանց Ատլասի լեռների), [[Մադագասկար]] կղզին, [[Արաբիա]]ն, [[Հինդուստան]] թերակղզին, [[Ավստրալիա]]ն (արևմտյան մաս) և [[Անտարկտիդա]]յի մեծ մասը։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գոնդվանաի տարածքում եղել է ընդարձակ սառցապատում, [[քարածուխ|քարածխային]] և պերմի ժամանակաշրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գոնդվանան տրոհվել է առանձին ցամաքաբեկորների՝ սկսած տրիասի ժամանակաշրջանից։
 
[[Պատկեր:Laurasia-Gondwana-ru.svg|thumb|right|250px]]
'''Գոնդվանա''', հնագույն [[սուպերմայրցամաք]] հարավային կիսագնդում, որը ներառել է [[Աֆրիկա]]ն, [[Հարավային Ամերիկա]]ն, [[Անտարկտիդա]]ն, [[Ավստրալիա (մայրցամաք)|Ավստրալիան]], [[Նոր Զելանդիա|Նոր Զելանդիան]], ինչպես նաև [[Արաբիա]]ն, [[Մադագասկար]]ը և [[Հնդկաստան]]ը։ Ձևավորվել է [[Մինչքեմբրի ժամանակաշրջան|մինչքեմբրի]]ի վերջում (750-530 մլն. տարի առաջ) [[Ռոդինիա]] սուպերմայրցամաքի մասնատման արդյունքում։
 
== Պալեոզոյան Գոնդվանա ==
Վաղ [[պալեոզոյան դարաշրջան]]ում (սիլուր) Գոնդվանան սառցակալել է<ref>[http://geo88.ru/zemlya/edinstvo-gondvany.html Единство Гондваны] {{Wayback|url=http://geo88.ru/zemlya/edinstvo-gondvany.html |date=20140104205300 }}</ref>, ինչը հանգեցրել է օրդովիկյան բնաջնջմանը։
 
Պրոտոմայրցամաքների տեղաշարժն ավելի քան 500 մլն տարի առաջ հանգեցրել է Տրանսգոնդվանյան Սուպերլեռան (Transgondwanan Supermountain) առաջացմանը։ Այն հսկայական դեր է կատարել ոչ միայն երկրաբանության, այլ նաև կենդանի օրգանիզմների զարգացման համար<ref>{{Cite web|url=http://www.membrana.ru/particle/10675|title=Трансгондванская Супергора была причиной кембрийской эволюции|publisher=www.membrana.ru|accessdate=2017-04-24}}</ref><ref>{{Cite web|url=http://www.dinos.ru/sci/20061120795.html|title=Супергора как причина кембрийской эволюции|author=Dmitriy Burov|publisher=www.dinos.ru|accessdate=2017-04-24}}</ref>։
 
Ապա մայրցամաքն սկսել է հակառակ շարժումը դեպի հյուսիս և քարածխային դարաշրջանում (360 մլն տարի առջա) միացել Լավրասիայի հետ՝ կազմելով [[Պանգեա]] հսկայական պրոտոմայրցամաքը։
 
== Մեզոզոյան Գոնդվանա ==
[[Յուրայի դարաշրջան]]ում՝ շուրջ 180 մլն տարի առաջ, Պանգեան նորից մասնատվել է՝ առաջացնելով Գոնդվանան և Հյուսիսային մայրցամաք Լավրասիան, որոնց բաժանել է [[Թետիս (օվկիանոս)|Թետիս]] օվկիանոսը։
 
Հայտնի է, որ Գոնդվանան մեզոզոյան դարաշրջանում ծածկված է եղել ջունգլիներով<ref>[http://www.gold10.ru/news/7287/ Дождевые леса Гондваны]</ref>։ Բույսերից աճել են [[նոտոֆագուս]]ներն ու [[սագոենազգիներ]]ը<ref>[http://www.avifarm.ru/page.php?al=notogeja Австралийская биогеографическая область (Нотогея)]</ref>։ Կենդանական աշխարհը ներկայացվել է [[դինոզավրեր]]ով<ref>[http://iscience.ru/2008/06/15/dinozavry-yuzhnoj-ameriki-dobralis-do-avstralii/ Динозавры Южной Америки добрались до Австралии]</ref>, որոնց թվում են եղել [[արգենտինոզավր]]երը, [[ադամանտիզավր]]երը, [[աբելիազավր]]եր և [[էոլոզավր]]եր<ref>{{Cite web |url=http://latindex.ru/content/articles/10582/ |title=Динозавры — древние ящеры на территории современной Южной Америки |accessdate=2014-01-04 |archiveurl=https://web.archive.org/web/20140104204032/http://latindex.ru/content/articles/10582/ |archivedate=2014-01-04 |deadlink=yes }}</ref>։ Մեզոզոյան Գոնդվանայում բնակվել են նաև պրիմատային [[Պարկավորներ|պարկավոր]] կաթնասուններ և [[միանցքանիներ]], ինչպես նաև պալեոգնատներ և [[պինգվիններ]]<ref>[http://www.huminfakt.ru/mozg1-10.html Все как в Австралии]</ref>։
 
== Մայրցամաքի մասնատում ==
150 մլն տարի առաջ ([[մեզոզոյան դարաշրջան]]) Գոնդվանան բաժանվել է երկու մասի՝ արևմտյան (Աֆրիկա, Արաբիա և Հարավային Ամերիկա) և արևելյան (Ավստրալիա, Անտարկտիդա, Մադագասկար և [[Հինդուստան]]), որոնց սահմանը դարձել է [[Մոզամբիկի նեղուց]]ը։ 125 մլն տարի առաջ Արևելյան Գոնդվանան բաժանվել է «Հնդգասկարի» և Ավստրալա-Անտարկտիդայի, որոնց միջև սկսել է ձևավորվել [[Հնդկական օվկիանոս]]ը։ 100 մլն տարի առաջ Հարավային Ամերիկան առանձնացել է Աֆրիկայից<ref>[http://www.aqualogo.ru/aqua_news103 На Мадагаскаре живут змеи, населявшие еще Гондвану]</ref>, որոնց միջև սկսել է ձևավորվել [[Ատլանտյան օվկիանոս]]ը։ 90 մլն տարի առաջ տեղի է ունեցել Հինդուստանի ու Մադագասկարի բաժանումը։ 40 մլն տարի առաջ (արդեն [[կայնոզոյի դարաշրջան]]ում) առանձնացել են Ավստրալիան ու Անտարկտիդան<ref>[http://antarctida.info/geologiya-antarktidy/ Геология Антарктиды] {{Wayback|url=http://antarctida.info/geologiya-antarktidy/ |date=20140104205532 }}</ref>։
 
Գոնդվանայից առանձնացող մայրցամաքների տեղաշարժը և Լավրասիայի հետ նրանց բախումը հանգեցրել է ակտիվ լեռնագոյացման։ Աֆրիկայի՝ Եվրոպայի վրա ունեցած ճնշման արդյունքը դարձել է [[Ալպեր]]ը, իսկ Հնդկաստանի ու Լավրասիայի բախման (50 մլն տարի առաջ) արդյունքում առաջացել են [[Հիմալայներ]]ը։
 
== Ստուգաբանություն ==
Գոնդվանա անունն առաջարկել է ավստրիացի գիտնական [[Էդուարդ Զյուս]]ը 1885 թվականին, որն այդ մայրցամաքը կոչել է Հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա տարածաշրջանի անունով ([[սանսկրիտ]] gondavana — «Գոնդայի անտառ»), որտեղ նկարագրվել են նստվածքային ստվերաշերտեր (պերմ-տրիեասի դարաշրջան), որոնք բնութագրական են այդ դարաշրջանի համար։
 
== Տես նաև ==
* [[Սալերի տեկտոնիկա]]
* [[Լավրասի]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.avifarm.ru/page.php?al=pangeja Пангея, Гондвана, Лавразия]
* [https://web.archive.org/web/20100620161357/http://jan.ucc.nau.edu/~rcb7/rect_globe.html Paleogeography — сайт об истории земной коры]
 
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=157}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոնդվանա» էջից