«Հայ-ռուսական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Պատմություն ==
 
ՀամալսարանըՀամալսարանը՝ ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության պետական բուհի կարգավիճակ: ՌԴՌուսաստանի դաշնության կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին և 2004 թվականի օգոստոսի 5-ին, ՀՀՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին: 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է ՌԴՌուսաստանի դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից: 2010 թվականին համալսարանն ստացել է նոր արտոնագիր և հավատարմագիր, իսկ 2011 թվականին ստացել է անժամկետ արտոնագիր:
 
Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները:
 
Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության սահմանադրություններով, ՌԴՌուսաստանի դաշնության օրենքներով` ՌԴՌուսաստանի դաշնության «Կրթության մասին» օրենքի 1996 թվականի հունվարի 13-ի N 12-ՖԶ Դաշնային օրենքի խմբագրությամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 1996 թվականի օգոստոսի 22-ի N 125-ՖԶ Դաշնային օրենքով, «Գիտության և պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» 1996 թվականի 23-ի N 127-Փ3 Դաշնային օրենքով, 1999 թվականի ապրիլի 14-ի «Կրթության մասին» ՀՀՀայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀՀայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ՌԴՌուսաստանի դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատության (բարձրագույն ուսումնական հաստատության) մասին տիպային կանոնադրությամբ, ՌԴՌուսաստանի դաշնության կրթության նախարարության և ՀՀՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերով, Հայ-ռուսական համալսարանի Կանոնադրությամբ: Կրթական գործունեությունից զատ այլ տեսակի գործունեություն իրականացնելիս համալսարանը ղեկավարվում է ՀՀՀայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Կանոնադրությամբ: ՀՌՀ Կանոնադրության նախնական տարբերակը հաստատվել է 2000 թվականի մարտի 24-ին ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության կրթական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Հետագայում` 2006 թվականի նոյեմբերի 14-ին, Կանոնադրությունը նոր խմբագրումներով հաստատվեց ՌԴՌուսաստանի դաշնության կրթության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Գ. Բալիխինի և ՀՀՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի կողմից:
 
Համալսարանը պետք է լինի ռուսական կրթության, գիտության և մշակույթի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանում: Համալսարանում ուսուցումն իրականացվում է ռուսական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով` միաժամանակ պարտադիր կերպով ներառելով ազգային բաղադրիչը:Համալսարանի հետ համագործակցում են ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Ս. Համբարձումյանը, ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Է. Ղազարյանը, Վ. Բարխուդարյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Թալալյանը, ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ Ի. Զասլավսկին և այլք, ընդ որում նրանցից շատերը համալսարանի Գիտական խորհրդի անդամներ են: 2003 թվականից ի վեր իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակներում ՌԴՌուսաստանի դաշնության առաջատար մասնագետները` ռուսական բուհերի պրոֆեսորները, դասախոսելու նպատակով հրավիրվում են ՀՌՀ: Այս ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին ՀՌՀ են այցելել ՌԴՌուսաստանի դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինը, նույն համալսարանի հեռահար ուսուցման գծով պրոռեկտոր Ա. Կոլդանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մերձավոր արտերկրի բաժնի ղեկավար Ա. Սկակովը, ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան Ա. Գոլիչենովը, նույն ֆակուլտետի պրոֆեսոր Ս. Ավագյանը և դոցենտ Գ. Դավիդյանը, ՌԴՌուսաստանի դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսորներ Յու. Կոբալաձեն և Վ. Դեգոևը, ՌԴՌուսաստանի դաշնության զինված ուժերի Համաբանակային ակադեմիայի պրոֆեսոր Ա. Գերասիմովը, Ն. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վ. Պուսկոն, ՄՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսորներ Ս. Կուզնեցովը, Գ. Կոբելկովը, Ռ. Պոդլովչենկոն, Վ. Լեոնտևը, ՄՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Մ. Կուլակովը և Մ. Օսմովան, ՄՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Լ. Զլատոուստովան, ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի պրոֆեսորներ Ա. Տերտիչնին և Գ. Լազուտինը, «ՆԻԳ» անկախ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, «Ռոսիյսկայա գազետայի» քաղաքական մեկնաբան, «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴՌուսաստանի դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Ե. Կնյազևը և ուրիշներ:
 
1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։
2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)<ref>http://www.rau.am/arm/531/buhakan</ref>: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:
 
Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից ՌԴՌուսաստանի դաշնության Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ [[Գեորգի Բոոս]]ն է, իսկ հայկական կողմից` ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյան]]ը<ref>http://rau.am/eng/discoverRAU/about-us</ref>:
 
Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև ՀՀՀայաստանի Հանրապետության և ՌԴՌուսաստանի դաշնության գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատիրական, ֆինանսական, գիտական և մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների (անկախ սեփականության ձևերից) մի շարք ականավոր ներկայացուցիչներ:
 
Համալսարանում ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարվում. համալսարանի յուրաքանչյուր ամբիոնի գիտական գործունեության ծրագրումն ու հաշվետվությունը կազմակերպված բնույթ է կրում. անցկացվում են տարբեր թեմաներով գիտաժողովներ ու սեմինարներ ինչպես համալսարանի, այնպես էլ Հայաստանի և ԱՊՀ երկրների այլ բուհերի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: համալսարանի ուսանողների լավագույն աշխատանքներն ուղարկվում են ՌԴՌուսաստանի դաշնության` կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա մրցույթներին:
 
2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):
 
2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա: Այսօր ասպիրանտուրայում ուսուցում է իրականացվում 17 մասնագիտություններով:
Ուսումնական գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներից մեկն էլ բուհի ապագա ուսանողների նախապատրաստումն է: Նախաբուհական կրթության կենտրոնը համալսարանի ստորաբաժանումներից է և զբաղվում է ՀՌՀ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել պատրաստվող հանրակրթական հաստատությունների (դպրոցների, քոլեջների, վարժարանների) աշակերտների գիտելիքների խորացմամբ և պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ:
 
2002-2004 թվականների ընթացքում հիմք է դրվել ՌԴՌուսաստանի դաշնության և ՀՀՀայաստանի Հանրապետության մի շարք առաջատար ուսումնական և գիտական կառույցների համագործակցությանը: Այսօր արդեն համագործակցության պայմանագրեր են կնքված Հայ-ռուսական համալսարանի և ՌԴՌուսաստանի դաշնության 57 առաջատար բուհերի և այլ հաստատությունների միջև: Դրանցից կարելի է առանձնացնել Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հետ կնքված «Համագործակցության մասին» համաձայնագիրը, Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ կնքված «Համագործակցության մասին» պայմանագիրը, ՌԴՌուսաստանի դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության հետ կնքված «Համագործակցության» համաձայնագիրը, Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ կնքված «Համագործակցության» պայմանագիրը, Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթի և կրթության հիմնադրամի» հետ կնքված «Կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը և մի շարք այլ պայմանագրեր ու համաձայնագրեր:
 
Համալսարանին կից գործում է Ռուս բանասիրության ինստիտուտը, որի գիտական ղեկավարն է ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Ա. Գրիգորյանը: Ինստիտուտի կազմից են «Ռուս-հայկական համատեքստ» գիտահետազոտական խումբը, գեղարվեստական թարգմանության կենտրոնը, բառարանագրության կենտրոնը, ռուսագետների վերապատրաստման կենտրոնը, ռուսական մշակույթի քարոզչության կենտրոնը, ինչպես նաև համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնը, որը մեծ ավանդ ունի ռուս-հայկական փոխհարաբերությունների զարգացման գործում:
 
2004 թվականից համալսարանում գործում է Անընդմեջ կրթության ինստիտուտը, որի գործունեության հիմնական ուղղություններն են ուսուցման հեռահար մեթոդների միջոցով կրթական գործընթացի կազմակերպումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը: համալսարանի գրադարանի գրքային ֆոնդն անընդհատ համալրվում է ժամանակակից գիտաուսումնական գրականության նոր հրատարակություններով: Գոյություն ունի գրականության որոնման համակարգ` տվյալների էլեկտրոնային բազա և քարտարաններ, որոնցում արդեն մուտքագրված են ավելի քան 23.500 գրքի տվյալներ: Համալսարանի էլեկտրոնային գրադարանն իր ընթերցողներին առաջարկում է նաև ցանցային ծառայություններ (Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում): Համալսարանում գործում են տասնչորս համակարգչային լսարաններ և երկու լեզվաբանական լաբորատորիաներ:
Երկրորդ մեդալը շնորհվել է Լյուդմիլա Պուտինային 2002 թվականի ապրիլին` Հայ-ռուսական համալսարան նրա կատարած այցի ընթացքում: Բացի դրանից ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ հիշատակի ոսկե մեդալ է շնորհվել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գեորգիևին:
 
Հայ-ռուսական համալսարանը շնորհում է նաև ՀՌՀ Պատվո շքանշան գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, գրականության, քաղաքականության, ձեռնարկատիրության բնագավառների առավել ակնառու գործիչներին, որոնք իրենց ավանդն են բերել ՀՀՀայաստանի Հանրապետության և ՌԴՌուսաստանի դաշնության միջև հարաբերությունների կայացման, ամրապնդման և զարգացման, ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության սերտացման, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի` որպես Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի զարգացման գործում: 2002-2005 թվականներին ՀՌՀ Պատվո շքանշան է շնորհվել ՌԴՌուսաստանի դաշնության վարչապետ Մ. Կասյանովին, ՌԴՌուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Լավրովին, ՀՀՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին, ՌԴՌուսաստանի դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, ՌԴՌուսաստանի դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Ռուսաստան-Հայաստան» համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ն. Ռիժկովին, ՌԴՌուսաստանի դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին, Մոսկվայի Կենտրոնական վարչական տարածքների ոստիկանապետեր Գ.Դյոգտևին և Ս. Բայդակովին, ՌԴՌուսաստանի դաշնության Սարատովի մարզի նահանգապետ Դ. Այացկովին, Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբին, ՀՀՀայաստանի Հանրապետության-ում ՌԴՌուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, ՌԴՌուսաստանի դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Կ. Տոցկուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինին, Ղրղզա-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Վ. Նիֆադևին, Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի ռեկտոր Ա. Մագոմեդովին, «Intermec Technologies» կորպորացիայի նախկին նախագահ, «Automatic Identification Technology Industry-ի» խորհրդական Մայքլ Օհանյանին (ԱՄՆ):
 
Համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել ՌԴՌուսաստանի դաշնության վարչապետ Մ. Կասյանովին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, ՌԴՌուսաստանի դաշնության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, ՀՀՀայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանին, ՀՀՀայաստանի Հանրապետության-ում ՌԴՌուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, ՌԴՌուսաստանի դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին:
 
== Աշխատակզմ ==
Համալսարանի պատվավոր պրոֆեսորների թվում են ՌԴՌուսաստանի դաշնության կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Գիտությունների միջազգային ակադեմիայի բարձրագույն դպրոցի ակադեմիկոս, ՌԴՌուսաստանի դաշնության գիտության վաստակավոր գործիչ Ս. Այվազյանը, «Անցումային շրջանի տնտեսագիտության ինստիտուտի» տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Ե. Գայդարը, ՌԴՌուսաստանի դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր, «ՏՎՑ» հեռուստաալիքի «Հետգրության» ծրագրի հեղինակ և վարող Ա. Պուշկովը, Ուկրաինայի ԳԱԱ Գ. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Մ. Պոպովիչը:
 
== ՀՌՀ հրատարակչություն ==
 
== Անվանի շրջանավարտներ ==
*[[Տիգրան Ավինյան]] - ՀՀՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ
*[[Խաչատուր Օքսուզյան]] - շոումեն, «32 ատամ» ակումբի ռեզիդենտ
*[[Գարիկ Պապոյան]] - հայ հաղորդավար, հումորիստ, երաժիշտ
*[[Լուսինե Թովմասյան]] - «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթող (Միսս Հայաստան - 2003)
*[[Սուրեն Գրիգորյան]] - իրավաբան, ՀՀՀայաստանի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
*Լիլիթ Երեմյան - ՀՀՀայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական խորհրդատու
*Վահան Հովսեփյան - Armix ընկերության տնօրեն
*Արտակ Գասպարյան - շոումեն, «32 ատամ» ակումբի ռեզիդենտ
* Բժշկական կենսաբանության և կենսաինժեներիայի ամբիոն
* Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
* Մոլեկուլային-բջջային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի (ՀՀՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիման վրա) ամբիոն
 
Քաղաքագիտության ինստիտուտ
* Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոն
* Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոն
* Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոն (գործում է ՀՀՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա) բազային ամբիոն
* Հեռահաղորդակցություն (գործում է Կապի համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտի հիման վրա)
 
11 762

edits