«Մակեթաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Մակեթաթոն''' (եգիպտերեն՝ ''Mˁkt Jtn՝'' «Աթոնի պահած», {{ԱԾ}}), եգիպտական փարավոն Էխնա...»:
(Տարբերություն չկա)

11:58, 20 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Մակեթաթոն (եգիպտերեն՝ Mˁkt Jtn՝ «Աթոնի պահած», մոտ մ. թ. ա. 1348, Թեբե - մոտ մ. թ. ա. 1338, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտական փարավոն Էխնաթոնի և Մեծ թագուհու՝ Նեֆերտիտիի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում[1]։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։

Մակեթաթոն
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1348
ԾննդավայրԹեբե
Մահացել էմոտ մ. թ. ա. 1338
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի
 Maketaten Վիքիպահեստում

Կենսագրություն

Մակեթաթոնը առաջին անգամ պատկերվել է իր մոր՝ Նեֆերտիտիի Հուտ-բենբեն տաճարի պատերին, որտեղ նա և իր ավագ քույր Մերիթաթոնը պատկերված են թագուհու կողքին[2]։ Նա պատկերվել է նաև սեպագիր արձանագրությունում Ախեթաթոնի՝ Էխնաթոնի կառուցած նոր մայրաքաղաքի սահմանները ցույց տալով։ Մակեթաթոնն ընտանիքով տեղափոխվել է այնտեղ դեռ մանուկ հասակում։

Մակեթաթոնը մահացել է իր հոր թագավորության 13-րդ կամ 14-րդ տարում։ 12-րդ տարում նա դեռ ողջ էր, քանի որ ծնողների և քույրերի հետ պատկերվել է օտարազգիներից հարկը վերցնելու արարողության տեսարանում, որը կարելի է տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների (Ամարնայի կառավարիչ Հույայի և Աթոնի գլխավոր քուրմ Մերիր I-ի) դամբարանների մի քանի պատկերներում[1][2]։

Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի զարդատախտակները նրա սարկոֆագի բեկորների վրա համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։

Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և Սետեպենրայի վերջին հիշատակումների հետ[1]։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում[3]։

Մակեթաթոնի դամբարանը

Թաղվել է Էխնաթոնի դամբարանում։ Մարմինը չի գտնվել։

Արքայական ընտանիքի համար ժայռերի մեջ պատրաստված գերեզմանի պատին պատկերված է մահացած աղջիկը և ամուսինների հուսահատությունը։ Հայրը պատկերված է ճկված ձեռքը գլխի վերևում պահած, իսկ մյուս ձեռքով կնոջ ձեռքը բռնած, որը ձեռքը սեղմել է դեմքին, կարծես դեռ չհավատալով իր կորստին: Մահացածի ծեր դայակը ձգվում է դեպի իր սիրելիի մարմինը և նրան հետ է պահում երիտասարդ սպասուհին։ Մակեթաթոնի մահվան տեսարանի փոխանցած զգացմունքների ուժը, անկասկած, պատկանում է եգիպտական արվեստի գլուխգործոցներին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Tyldesley, Joyce A. Nefertiti : Egypt's sun queen. — London: Viking, 1998. — 232 с. — ISBN 0670869988
  2. 2,0 2,1 Redford, Donald B. Akhenaten, the heretic king. — Princeton, N.J.: Princeton University Press, 1984. — 255 с. — ISBN 0691035679
  3. Dodson, Aidan, 1962- Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation. — Cairo: American University in Cairo Press, 2009. — 207 с. — ISBN 9781936190195

Արտաքին հղումներ