«Ավիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]])|2019-11-18 14:47:17}}
[[Պատկեր:Illu lymph capillary de.png|thumb|250px|right|Ավշաշրջանառություն]]
[[Պատկեր:Lymphatic system.png|thumb|right|Ավշային անոթներ]]
Տող 5 ⟶ 6՝
'''Ավիշ''' ({{lang-lat|lympha}}՝ մաքուր ջուր), մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ, հեղուկ շարակցական [[հյուսվածք]]ի տարատեսակ, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է։
 
Միջբջջային հեղուկից [[ջուր]]ը և որոշ նյութեր անարգել անցնում են [[հյուսվածք]]ներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Նրա բաղադրության մեջ կան [[ամինաթթու]]ներ, [[սպիտակուց]]ներ, ածխաջրեր, [[ճարպ]]եր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր [[Օրգան (կենսաբանություն)|օրգան]]ներից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։
 
== Հիմնական տեղեկություններ ==
Ավիշը թափանցիկ մածուցիկ անգույն հեղուկ է, որի կազմում չկան [[Էրիթրոցիտներ|էրիթրոցիտները]], բայց կան մեծ թվով [[լիմֆոցիտներ]]։ Ավիշը հոսում է ներքևից վերև՝ ձեռքի և ոտքի մատների ծայրերից մինչև կրծքային ավշային հոսք։ Ավշային հեղուկը շարժվում է մկանների կծկման և ավշային հանգույցներում փականների առկայության շնորհիվ, որոնք արգելում են ավշի հոսքը հակառակ ուղղությամբ։ Մազանոթներից ավիշն անցնում է ավշային անոթներ, իսկ հետո հոսքեր և ծորաններ, ձախից՝ կրծքային հոսք (ամենամեծ հոստ), ձախ գանգուղեղային և ձախ ենթաանրակային ծորաններ, աջից՝ ավշային հուն, աջ գանգուղեղային և ենթաանրակային ծորաններ։ Հուներն ու ծորաններն բացվում են խոշոր պարանոցային երակների, իսկ այնուհետև՝ վերին սիներակի մեջ։ Ավշային անոթներում կան ավշային հանգույցներ, որոնք կատարում են իմունային և պատնեշային գործառույթ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավիշ» էջից