«Թումո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
Թումոյի առաջին կենտրոնը բացվել է 2011-ն Երևանում։ Կենտրոնի անվանումը ոգեշնչված է Թումանյանի այգուց, որը կրում է նշանավոր հայ հեղինակ Հովհաննես Թումանյանի անունը: Երևանի կենտրոնը նախագծվել է ճարտարապետ Բերնար Խուրիի կողմից՝ Թումոյի մակավարժական մոտեցումը հաղորդելով ճկունությամբ, թափանցիկությամբ ու տեխնոլոգիական ստեղծարարությամբ: Այժմ կենտրոն է հաճախում շուրջ 15000 ակտիվ ուսանող:
 
=== Թումո Դիլիջան ===
[[Պատկեր:TumoAngel DilijanMerkel.jpg|alt=|մինի|աջից|ԹումոյիԱնգելա Մերգելը բացումըԹումո ԴիլիջանումԵրևանում]]
Դիլիջան քաղաքում գտնվող երկրորդ Թումո կենտրոնը բացվել է 2013-ին Թումոյի և [[Հայկական բարեգործական ընդհանուր միություն|ՀԲԸՄ]]-ի համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ։ Թումո Դիլիջանը կրթություն է տրամադրում հարյուրավոր պատանիների, որոնց մի մասը կենտրոն է հաճախում հեռավոր գյուղերից։ Ներկայումս կենտրոնի տարածքը ընդլայնվում է՝ հնարավորություն ունենալու Թումոյի կրթական ծրագրում ընդգրկելու ավելի շատ երիտասարդների շրջակա բնակավայրերից։
 
=== Թումո Գյումրի ===
[[Պատկեր:TUMOxAGBUTUMO Gyumri CenterBeirut.jpg|alt=|մինի|աջից|ԹՈՒՄՈxՀԲԸՄ Գյումրի կենտրոնիԹումո բացումըԲեյրութ]]
2015 թվականից Թումո Գյումրին գտնվում է ժամանակավոր տարածքում, որտեղ արդեն սովորում է 2000 ուսանող։ Կենտրոնը շուտով կտեղափոխվի Գյումրիի պատմական թատրոնի շենք, որը Թումոն վերականգնում է՝ ուսանողների թիվը հասցնելու 4000-ի։ Գյումրիում կենտրոն հիմնելու գաղափարը նախաձեռնել է «Շանթ» հեռուստաընկերությունը, որի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեցին կենտրոնը մեկնարկելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը: Թումո Գյումրին երկու կենտրոններից առաջինն է, որը իրական դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ։
 
=== Թումո Ստեփանակերտ ===
[[Պատկեր:Tumo Stepanakert.jpg|(300)px|մինի|աջից|ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում Թումո ծրագիրը հասանելի դարձավ Արցախի պատանիների համար]]
Թումո Ստեփանակերտը Թումոյի և [[Հայկական բարեգործական ընդհանուր միություն|ՀԲԸՄ]]-ի համագործակցության երկրորդ կենտրոնն է: Այն գտնվում է քաղաքի պատմական շինության առաջին հարկում, որը նվիրաբերվել է Թումոյին Արցախի կառավարության կողմից և վերանորոգվել է Ղարաբաղ Տելեկոմի աջակցությամբ: Ներկայումս կենտրոն է այցելում ավելի քան 1000 ուսանող Ստեփանակերտից և շրջակա բնակավայրերից։ Նախատեսվածից շատ ուսանողների հետաքրքրվածության արդյունքում կենտրոնը շուտով ընդլայնվելու է և տեղակայվելու նույն շենքի նաև երկրորդ հարկում։
 
Տող 114 ⟶ 113՝
 
== ԵՄ Թումո համալիր ==
[[Պատկեր:Pegor Papazian.jpg|մինի|239x239փքս|Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացնում է «ԵՄ Թումո համալիր» նախագիծը]]
2019 թվականին մեկնարկած «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը իրականացվում է Եվրոպական միության և [[Հայաստանում ֆրանսիական համալսարան|Հայաստանում ֆրանսիական համալսարանի]] հետ համագործակցությամբ և տեղակայված է լինելու Երևանի Թումո կենտրոնի հարևանությամբ: 25 հազար ք.մ. տարածք գրավող և 25 միլիոն եվրո արժեցող համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց: Նախագիծը կստեղծի բաց հարթակ և ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, և միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների և տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ։ Համալիրում են տեղակայված լինելու [[Հայաստանում ֆրանսիական համալսարան|Հայաստանում ֆրանսիական համալսարանի]] մասնաճյուղը և [[:en:42_(school)|Դպրոց 42]]-ը` որը Ֆրանսիայում հիմնադրված հայտնի ծրագրովմանծրագրավորման դպրոց է նախատեսված երիտասարդ մասնագետների համար: Համալիրի ճարտարապետական նախագիծը իրականացնելու է հոլանդական աշխարհահռչակ [[:en:MVRDV|MVRDV]] ընկերությունը: Վերջնական ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը:<ref name=":1" />
 
== Թումո ստուդիաներ ==
«Թումո ստուդիաները» ([https://www.tumostudios.com TUMO Studios]) համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է: Նախագծի շեշտը դրված է անալոգային արտադրանքի ստեղծման վրա: Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ստեղծել նորարարական և ժամանակակից արտադրանք, որը մրցունակ է աշխարհում և, միաժամանակ, հիմնված է տեղական նյութերի և մշակույթի վրա։
[[Պատկեր:TUMO Studios.jpg|մինի|245x245փքս|Ոսկերչության աշխատարան Թումո ստուդիաներում]]
 
Թումո ստուդիաները առաջարկում է տեխնիկական հմտությունների զարգացման և դիզայնի դասընթացներ 10 ոլորտներում` ոսկերչություն, խեցեգործություն, ասեղնագործություն, տպագրություն, նորաձևություն, աքսեսուարների դիզայն, փայտի փորագրություն, քարի փորագրություն, արտադրադրական դիզայն և խոհարարություն:
 
Տող 124.
 
== Թումո ճամբար ==
[[Պատկեր:Թումո ճամբար.jpg|մինի|296x296փքս267x267px|Թումո ճամբարի մասնակիցները 2019 թվականին]]
Թումոյի ամառային ճամբարը անցկացվում է 2012 թվականից: Այն հնարավորություն է տալիս պատանիներին ամբողջ աշխարհից ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և արագացված տեմպով ստանալ գիտելիքներ և ձեռք բերել հմտություններ մի քանի կրթական ոլորտում: Բացի այդ պատանիները մասնակցում են խաղերի, հնարավորություն են ստանում շրջել Հայաստանի պատմամշակութային վայրերում և մասնակցել բազմապիսի միջոցառումների:
 
Տող 135.
 
Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանացել է է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր [[:fr:Ordre_des_Palmes_académiques|Palmes Académiques]] ասպետի կոչմանն ու պարգևատրվել է շքանշանով: Շքանշանը Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ [[Անն Իդալգո|Անն Իդալգոն]]: Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար:
[[Պատկեր:TUMO WCIT.jpg|մինի|288x288փքս|Թումոն` WCIT 2018-ի գլխավոր մրցանակակիր]]
 
Թումոյի և Եվրոպական միության համագործակցությամբ ստեղծված «Նետոյի առասպելը» ([https://talesofneto.eu Tales of Neto]) խաղը 2017 թվականին Գերմանիայում արժանացել է [https://www.e-c-c-e.de/en.html N.I.C.E]մրցանակին` որպես լավագույն նորարական նախագծի: Նետոյի առասպելը մոբայլ խաղ է, որի նպատակն է հակակոռուպցիոն կրթությունը:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թումո» էջից