«Գաբրիել Սունդուկյան»–ի խմբագրումների տարբերություն

չ (Հետ է շրջվում 6587502 խմբագրումը, որի հեղինակն է՝ 2A02:2A56:AB99:0:8D6B:5D99:78AC:2CA5 (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
 
== Ստեղծագործական աշխատանք ==
Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է [[ԱնդրկովկասՀարավային Կովկաս]]ում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ [[Դերենիկ Դեմիրճյան|Դ. Դեմիրճյանի]]ի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի [[Խաչատուր Աբովյան|Աբովյանն]] է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։
 
Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866 թվականին գրում է «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869 թվականին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։
38 706

edits