«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Գիտական գործունեություն ==
Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[ԱնդրկովկասՀարավային Կովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, [[Հայաստան]]<nowiki/>ում խորհրդային կարգերի հաստատմանը։
 
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը [[19-րդ դար]]<nowiki/>ի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ]]<nowiki/>ից հետո [[հայկական հարց]]<nowiki/>ի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]<nowiki/>ից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի [[Հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]]<nowiki/>ը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի Հանրապետության]] փոխհարաբերությունները և [[Հայաստան]]<nowiki/>ում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել [[1918 թվական]]<nowiki/>ին թվականին հայկական պետականության՝ հանձին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։
 
== Երկերի մատենագիտություն ==