«Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
Հոգվարթսի արդեն երրորդ կուրսի ուսանող Հարրի Փոթերը և իր ընկերները ուսումնական տարին պետք է սկսել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին: Օգոստոսի վերջին Հարրին հերթական անգամ վիճում է Դուրսլեյների ընտանիքի հետ՝ պատահականորեն կախարդելով մորաքույր Մերջին, ով շարունակ նրան ծաղրում էր: Հարրին հավաքում է իր բոլոր իրերը և դուրս գալիս տնից: Փողոցում նրան թվում է, որ ինչ-որ մեկը հետևում է նրան: Թփերում նա տեսնում է մի տարօրինակ սև շուն, ապա հանում է իր կախարդական փայտիկը, բայց, պատահմամբ սայթաքելով, ընկնում է, և հենց այդ պահին ժամանում է կախարդական եռահարկ «Գիշերային ասպետ» ավտոբուսը, և շունը անհետանում է:
 
«Գիշերային ասպետը» Հարրին բերում է «Ծակ Կաթսա» փաբը, որտեղ նրան սպասում են իր ընկերները՝ Ռոնը և Հերմայոնին: Սակայն նրանց ուրախութjունը երկար չտևեց: Մոգության նախարարության նախարար Կոռնելիուս Ֆաջը հայտնեց, որ Ազքաբանից փախել է Սիրիուս Բլեքը, ում համարում են մութ, չար կախարդ և Վոլնդեմորի հետևորդ: Ամենայն հավանակնությամբ նա ուզում էր սպանել Հարրին: Արթուր Ուիզլին՝ Ռոնի հայրը և մոգության նախարության աշխատակիցը, խնդրեց Հարրիին ոչ մի անգամ չփնտրել Սիրիուսին: Հարրին խելքը կորցրել էր. ինչո՞ւ նա պետք է Բլեքին փնտրել: Գնացքում ընկերները նստում են այն կուպեն, որրտեղորտեղ քնած է մթին արվեստների նոր ուսուցիչը՝ Ռիմուս Լյուպինը: Մինչ նրանք քննարկում էին Սիրիուս Բլեքի փախուստը, գնացքը, նախքան դպրոցը հասնելը, կանգ առավ:
 
Հանկարծակի տիրեց ցուրտը, և զգացվում էր, որ գնացքի միջանցքով դեպի նրանց խուցը ինչ-որ մեկն է գալիս: Եվ երբ կուպեի դուռը բացվում է, ընկերները տեսնում են սև պատմուճաններում մի ահասարսուռ էակի՝ դեմենտորի: Հարրին հանկարծակի լսում է կնոջ ճիչ, և ապա դեմենտորի հարձակումից կորցնում է գիտակցությունը: Պրոֆեսոր Լյուպինը զարթնում է և օգտագործում է մարտական մի հմայություն՝ «Էքսպեկտո Պատրոնում», որի արդյունքում դեմոնտորը հեռանում է: Հասնելով Հոգվարթս՝ Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են, որ իրենց դպրոցը այսուհետ պետք է հսկեն դեմենտորները, որոնք փնտրում են Սիրիուս Բլեքին: Հարրին խնդրում է Լյուպինին սովորեցնել իրեն դեմենտորներից պաշտպանվելու համայություններ: