«Զայանդե»–ի խմբագրումների տարբերություն

Մարդը բնակություն է հաստատել Զայանդե գետի ափերին հազարավոր տարիներ առաջ: Դրա ամենավաղ ապացույցը Սպահանից հարավ-արևմուտք հայտնաբերված Ղալե Բոզի քարանձավային համալիրն է: Մոտ 40 հազար տարի առաջ [[հին քարի դար]]ի [[նեանդերթալյան մարդ]]կանց որսորդական խմբերը բնակվում էին այս քարանձավներում՝ որպես ապաստան: [[Նոր քարի դար|Նորքարեդար]]յան շրջանի է դասվում մ.թ.ա. 6-րդ հազարամյակին թվագրվող Զայանդե գետի քաղաքակրթությունը:
[[Պատկեր:Kohrang.jpg|մինի|Զայանդե գետի ակունքներ]]
Զայանդե գետի ափին [[Մարաստան|Մեդական թագավորության]] (մ.թ.ա. մոտ 700 - մ.թ.ա. 550) շրջանում կառուցվել է Ասպանդանա քաղաքը, որի մոտ [[Աքեմենյաններ]]ն ու [[Սասանյաններ]]ը կառուցել են ամրություններ: [[Արաբական արշավանքները Պարսկաստան|Արաբական արշավանքներից]] հետո Սպահանը դառնում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] խոշոր կենտրոններից մեկը, հայտնի դառնում որպես «Էսֆահան»: Ուշ միջնադարում այն դառնում է Իրանի խոշոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնի՝ [[Սպահան]] քաղաքի միջով: 17-րդ դարում Սեֆյանների տոհմի ազդեցիկ խորհրդատուն՝ գիտնական Շեյխ Բահային մշակել և կառուցել է ջրանցքների համակարգ, որպեսզի գետի ջուրը հասցվի քաղաքի արվարձաններ: Դա նպաստեց բնակչության և տնտեսության աճին, օգնեց քաղաքին որպես ազդեցիկ կենտրոն և կանաչ լանդշաֆտ տվեց անապատի կողքին գտնվող Սպահանին: Զայանդե գետից հարավ կառուցվում է հայկական քաղաք [[Նոր Ջուղա]]ն, որը քաղաքի մեծացման պատճառով դառնում է Սպահանի արվարձաններից մեկը<ref>[http://www.ankakh.com/article/35848/zbvosanq-spahani-haykakan-thaghamasum Զբոսանք Սպահանի հայկական թաղամասում]</ref>: Գետի ձախ ափին հայկական քաղաք կառուցելը պայմանավորված էր կրոնական հանգամանքով<ref>[https://m.mamul.am/am/post/86196 Ժոզեֆ դը Տուրնըֆոր. «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են»]</ref>:
 
== Տնտեսություն ==
40 039

edits