«Հնդկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը ' Կատեգորիա:Նախկին բրիտանական գաղութներ Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ...'-ով
Պիտակներ՝ Փոխարինում դատարկեցում դատարկում Վիզուալ խմբագիր
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երկիր
|բնագիր_անվանում = भारत गणराज्य
|հայերեն_անվանում = Հնդկաստանի Հանրապետություն
|common_name = Հնդկաստանի
|դրոշի_պատկեր = Flag_of_India.svg
|դրոշի_նկարագրում = Հնդկաստանի դրոշ
|զինանշանի_պատկեր = Emblem of India.svg
|զինանշանի_նկարագրում = Հնդկաստանի զինանշան
|քարտեզի_պատկեր = India (orthographic projection).svg
|քարտեզի_նկարագիրը = Հնդկաստանի տեղագրական քարտեզ
|քարտեզի_պատկեր_2 =
|քարտեզ_2-ի_նկարագիրը =
|ազգային_նշանաբան =
|ազգային_օրհներգ = [[Հնդկաստանի օրհներգ]]
|թագավորական_օրհներգ =
|օրհներգ =
|պաշտոնական_լեզուներ = [[Հինդի]] և այլ 22 լեզուներ
|շրջանային_լեզուներ =
|էթնիկ_խմբեր =
|մայրաքաղաք = [[Նյու Դելի]]
|latd=55 |latm=45 |latNS=N |longd=37 |longm=37 |longEW=E
|ամենամեծ_քաղաք = [[Մումբայ]]
|կառավարման ձև = Խորհրդարանական հանրապետություն
|ղեկավար_կոչում_1 = [[Հնդկաստանի Նախագահ|Նախագահ]]
|ղեկավարի_անուն_1 = [[Պրանաբ Կումար Մուխերջի]]
|ղեկավար_կոչում_2 = [[Հնդկաստանի վարչապետ|Վարչապետ]]
|ղեկավարի_անուն_2 = [[Նարենդրա Մոդի]]
|ղեկավար_կոչում_3 =
|ղեկավարի_անուն_3 =
|ղեկավար_կոչում_4 =
|ղեկավարի_անուն_4 =
|ղեկավար_կոչում_5 =
|ղեկավարի_անուն_5 =
|ինքնիշխանության_տեսակը =
|ինքնիշխանության_նշում =
|established_event1 = Հայտարարված
|established_date1 = [[Օգոստոսի 15]] [[1947]]
|established_event2 =
|established_date2 =
|area = 3 287 263
|areami² = 1,269,346 քառ մղ
|area_rank = 7-րդ
|percent_water = 9,5
|population_estimate = 1,266,883,584
|population_estimate_year = 2016<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2016 Հնդկաստանի բնակչությունը 2016-ին]</ref>
|population_estimate_rank = 2-րդ
|population_census = 1,189,172,864<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2011 Հնդկաստանի բնակչությունը 2011-ին]</ref>
|population_census_year = 2011
|population_density = 385
|population_densitymi² = 998
|population_density_rank = 31-րդ
|GDP_PPP_year = 2015
|GDP_PPP = $8,027 տրիլիոն<ref>[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2015/02/weodata/weorept.aspx?pr.x=49&pr.y=8&sy=2013&ey=2020&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=534&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC&grp=0&a= Հնդկաստանի ՀՆԱ-ն 2015-ին]</ref>
|GDP_PPP_rank = 3-րդ
|GDP_PPP_per_capita = $6,209<ref>[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2015/02/weodata/weorept.aspx?pr.x=49&pr.y=8&sy=2013&ey=2020&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=534&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC&grp=0&a= Հնդկաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2015-ին]</ref>
|GDP_PPP_per_capita_rank = 124-րդ
|GDP_nominal = $2.182 տրիլիոն<ref>[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2015/02/weodata/weorept.aspx?pr.x=49&pr.y=8&sy=2013&ey=2020&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=534&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC&grp=0&a= Հնդկաստանի ավանական ՀՆԱ-ն 2015-ին]</ref>
|GDP_nominal_rank = 7-րդ
|GDP_nominal_year = 2015
|GDP_nominal_per_capita = $1,688<ref>[http://www.imf.org/external/pubs/ft/weo/2015/02/weodata/weorept.aspx?pr.x=49&pr.y=8&sy=2013&ey=2020&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=534&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC&grp=0&a= Հնդկաստանի մեկ շնչին ընկնող Անվանական ՀՆԱ-ն 2015-ին]</ref>
|GDP_nominal_per_capita_rank = 141-րդ
|HDI_year = 2013
|HDI = {{increase}} 0.586
|HDI_rank = 135-րդ
|HDI_category = <font color="#ffcc00">միջին</font>
|Gini = 33.9
|Gini_year = 2010
|Gini_category = <font color="#ffcc00">միջին</font>
|currency = [[Ռուփի]]
|currency_code = INR
|time_zone = +05:30
|utc_offset = +2 to +12
|time_zone_DST =
|utc_offset_DST = +3 to +13
|cctld = [[.in]]
|calling_code = 91
}}
 
'''Հնդկաստան''', պաշտոնապես՝ '''Հնդկաստանի Հանրապետություն''', երկիր [[Հարավային Ասիա]]յում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված [[Ժողովրդավարություն|ժողովրդավարական]] երկիրը։ Հարավում շրջապատված է [[Հնդկական օվկիանոս|Հնդկական օվկիանոսով]], հարավ-արևմուտքում՝ [[Արաբական ծով|Արաբական ծովով]], իսկ հարավ-արևելքում՝ [[Բենգալյան ծոց|Բենգալյան ծոցով]]։ Արևմուտքում սահմանակցում է [[Պակիստան|Պակիստանի]] հետ{{Ն|Ըստ [[Հնդկաստանի կառավարություն|Հնդկաստանի կառավարության]]՝ [[Աֆղանստան]]ը նույնպես իր հարևանն է, քանի որ Հնդկաստանը Կաշմիրը համարում է իր մաս։ Սակայն, սահմանակցող հատվածը կառավարում է Պակիստանը։ Աղբյուր՝ {{cite web|title=Ministry of Home Affairs (Department of Border Management)|url=http://mha.nic.in/sites/upload_files/mha/files/BMIntro-1011.pdf|format=PDF|accessdate=1 September 2008}}}}։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է [[Չինաստան]]ի, [[Նեպալ]]ի և [[Բութան]]ի հետ, իսկ արևելքում՝ [[Մյանմա|Մյանմայի]] և [[Բանգլադեշ]]ի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում [[Շրի Լանկա|Շրի Լանկան]] և [[Մալդիվներ|Մալդիվները]]։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են [[Թաիլանդ|Թաիլանդին]] և [[Ինդոնեզիա|Ինդոնեզիային]]։ Մայրաքաղաքը՝ [[Նյու Դելի]], այլ մետրոպոլիաներից են [[Մումբայ|Մումբայը]], [[Կալկաթա]], [[Չեննայ|Չեննայը]], [[Բանդալոր|Բանդալորը]], [[Հայդարաբադ|Հայդարաբադը]] և [[Ահմադաբադ|Ահմադաբադը]]։
 
[[Հարապպայի քաղաքակրթություն|Հարապպայի քաղաքակրթության]], պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, [[Հինդուստան|Հինդուստանը]] հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ{{sfn|Stein|1998|pp=16–17}}։ [[Հնդկաստանի կրոններ|Չորս կրոններ]] ([[հինդուիզմ]], [[բուդդայականություն]], [[ջայնիզմ]] և [[սիկհիզմ]]) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ [[Զրադաշտականություն|զրադաշտականությունը]] [[Հուդայականություն|հուդայականությունը]], [[Քրիստոնեություն|քրիստոնեությունունը]] և [[Իսլամ|իսլամը]] Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և [[Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն|Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության]] կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի [[Հնդկական ժողովրդական ապստամբություն|Հնդկական ժողովրդական ապստամբությունից]] հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ [[Մահաթմա Գանդի|Մահաթմա Գանդիի]] կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր [[Ոչ բռնի դիմադրություն|ոչ բռնի դիմադրությամբ]]։
 
2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթներորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր<ref name="imf2" />։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է [[գրեթե արդյունաբերական երկիր]]։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կոռուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ [[Գաղափարախոսական պլյուրալիզմ|Պլյուրալիզտական]] երկիր է, ունի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։
 
== Անվանում ==
Անվանման առաջացումը կապված է [[Ինդոս]] գետի հետ, որի հովտով [[հնդիկներ]]ը ցամաքային կապ են պահպանել [[Առաջավոր Ասիա]]յի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը [[սանսկրիտերեն]] կոչվել է ''Սինդհու'', որը հին [[պարսիկներ]]ին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են ''Հինդուստան'' (Հինդ անվանն ավելացնելով – ստան [[վերջածանց]]ը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է ''Հինդուստան''։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև [[հայեր]]ին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման [[Եվրոպա]]յում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949 թվականին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց ''Հնդկաստանի Հանրապետություն'', [[անգլերեն]], որը [[պաշտոնական լեզու]]ն էր, Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է '''Բհարաթ'''։ Այդ անվանումն առաջացել է [[արիներ]]ի հին հնդկական Բհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «[[Մահաբհարաթա]]» [[էպոս]]ի հիմքում) տարաբնակեցման շրջանի ([[Ջամնա]] և Սաթլեջ գետերի միջագետքը) '''Բհարաթավարշի''' («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։
 
== Պատմություն ==
 
=== Հին Հնդկաստան ===
[[Հարավային Ասիա|Հարավային Ասիայում]] մարդու ամենահին մնացորդները գրեթե 30,000 տարվա վաղեմություն ունեն{{sfn|Petraglia|Allchin||2007|p=6}}։ Հնդկական թերակղզու տարբեր մասերում հայտնաբերվել են գրեթե նույն ժամանակաշրջանի [[Մեզոլիթ|մեզոլիթյան]] ժայռապատկերներ{{sfn|Singh|2009|pp=89–93}}։ Մոտավորապես մ․ թ․ ա․ 7000 թվականին առաջաին [[Նեոլիթյան ժամանակաշրջան|նեոլիթյան ժամանակաշրջանի]] բնակավայրեր են հայտնվել թերակղզում՝ Մեհրգարհում և արևմտյան Պակիստանի այլ վայրերում{{sfn|Possehl|2003|pp=24–25}}։ Սրանք աստիճանաբար վերածվել են [[Հարապպայի քաղաքակրթություն|Հարապպայի քաղաքակրթության]]{{sfn|Kulke|Rothermund|2004|pp=21–23}}․ առաջին քաղաքային մշակույթը Հարավային Ասիայում{{sfn|Singh|2009|p=181}}։ Հարապպայի քաղաքակրությունը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2500–1900 թվականներին Պակիստանում և արևելյան Հնդկաստանում{{sfn|Possehl|2003|p=2}}։ Կենտրոնացված լինելով այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են [[Մոհենջո Դարո|Մոհենջո Դարոն]], [[Հարապպա|Հարապպան]], [[Դհոլավիրա|Դհոլավիրան]] և [[Կալիբանգա|Կալիբանգան]], և հենվելով կենսամիջոցների բազմազան ձևերի վրա՝ քաղաքակրթությունը զբաղվել է արհեստների արտադրությամբ և լայնածավալ առևտրով{{sfn|Singh|2009|p=181}}։
[[Պատկեր:Map of Vedic India.png|thumb|200px|Հնդկական թերակղզին վերական ժամանակաշրջանում]]
[[Պատկեր:Indischer Maler des 6. Jahrhunderts 001.jpg|thumb|ձախից|upright|alt=Damaged brown painting of a reclining man and woman.|Նկար [[Աուրանգաբադ|Աուրանգաբադի]] [[Աջանտա]] քարանձավում, 6-րդ դար]]
Մ․ թ․ ա․ 2000–500 թվականներին թերակղզու շատ շրջաններ [[Էնեոլիթ|պղնձի դարից]] անցում են կատարել [[երկաթի դար]]{{sfn|Singh|2009|p=255}}։ [[Վեդաներ|Վեդաները]]՝ [[Հինդուիզմ|հինդուիզմի]] ամենահին սուրբ գրությունների ժողովածուն{{sfn|Singh|2009|pp=186–187}}, կազմվել են այս ժամանակաշրջանում{{sfn|Witzel|2003|pp=68–69}}։ Պատմաբաններն հետազոտել են այս ժողովածուները [[Փանջաբ|Փանջաբում]] և վերին [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր|Ինդոս-Գանգեսյան հարթավայրում]]՝ Վեդիկ քաղաքակրթության գոյությունը պնդելու համար{{sfn|Singh|2009|p=255}}։ Շատ պատմաբանների կարծիքով այս ժամանակաշրջանում տեղի է ունեցել հնդ–արիական միգրացիայի մի քանի ալիք դեպի թերակզի{{sfn|Kulke|Rothermund|2004|p=31}}{{sfn|Singh|2009|pp=186–187}}։ [[Կաստաներ|Կաստաների]] համակարգը հայտնվել է այս ժամանակաշրջանում՝ ստեղծելով քրմերի, ազատ գյուղացիների և առևտրականների, և վերջապես բնիկների, ովքեր համարվում էին անմաքուր, հիերարխիա։ Այս փոքր ցեղային կազմավորումները աստիճանաբար միանալով ստեղծել են միապետական, պետական մակարդակի քաղաքականություն{{sfn|Kulke|Rothermund|2004|pp=41–43}}{{sfn|Singh|2009|p=200}}։ [[Դեկանի սարահարթ|Դեկանի սարահարթի]] այդ ժամանակաշրջանի հնագիտական վկայությունները ենթադրում են ոչ արդյունաբերական հասարակությունում, հիմնականում ազգակցական կապերի վրա հենված քաղաքական կազմակերպության գոյություն{{sfn|Singh|2009|p=255}}։ Այս ժամանակաշրջանին թվագրվող [[Մեգալիթյան կառույցներ|Մեգալիթյան կառույցների]] մեծ քանակությունը, ինչպես նաև մոտակայքի գյուղատնտեսական, ոռոգման և նավաշինության ավանդույթները, վկայում են հարավային Հնդկաստանում նստակյաց կյանքի ձևավորման մասին{{sfn|Singh|2009|pp=250–251}}։
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Indostán.JPG|ձախից|մինի|270x270փքս|Հնդկաստանը տիեզերքից]]
Հնդկաստանիի տարածքն ընդգրկում է [[Հնդստան թերակղզի]]ն, [[Հիմալայներ]]ի և Կարակորումի մի մասը, [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ի արևելյան մասը, [[Բենգալյան ծոց]]ի և [[Արաբական ծով]]ի կղզիների մի քանի խմբերը։ Ափերը գերազանցապես ցածրադիր են, ավազոտ, թույլ կտրտված։ Բնական նավահանգիստները քիչ են։ Թերակղզու արևմտյան ափի հարավային մասը կոչվում է Մալաբարյան, արլևեյլան ափի հարավային մասը՝ Կորոմանդելյան ափ։ Հնդկաստանի տարածքի մոտ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են։ Թերակղզու մեծ մասը գրավում է [[Դեկանի սարահարթ]]ը, որը վարնետվածքներով կտրտված է ցածրադիր ու միջին բարձրության լեռների և ընդարձակ սարավանդների։ Այն արևմուտքում առաջացնում է [[Արևմտյան Գաթեր|Արևմտյան]], արևելքում՝ Արևելյան Գաթեր։ [[Արևմտյան Գաթեր]]ի հարավում շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը՝ մինչև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն ու Կարդամոնյան լեռները։ Հյուսիս-արևմուտքում տարածվում են Արավալի հին ծալքավոր լեոները (մինչև 1722 մ)։ Հնդստան թերակղզուց հյուսիս Ինդոս-Գանգեսյան հարթավայրն է, որի հյուսիսում բարձրանում են [[Հիմալայներ]]ն ու Կարակորումը (երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը)։
 
=== Երկրաբանական կառուցվածք ===
Հին Հնդկական (Հնդստանի) պլատֆորմի հիմքը կազմված է մինչքեմբրի ապարաշերտերի մի շարք կոմպլեքսներից՝ «թերակղզու գնեյսներ», Դարվարյան ծալքավոր համակարգ, բյուրեղային թերթաքարերի Սատպուրայի և Արավալիի համակարգեր և այլն։ Հիմքը տեղ-տեղ ծածկված է ավազաքարերով, դոլոմիտներով, կրաքարերով և այլ ապարներով։ Պլատֆորմը հատված է խոր և նեղ լայնական գրաբենների համակարգով, որոնք լցված են նստվածքային, հիմնականում մայրցամաքային (Գոնդվանայի) ապարներով (սառցադաշտային, ածխաբեր և հրաբխային շերտախմբերով)։ Վերին յուրայի, կավճի և պալեոգենի ծովային նստվածքները կազմում են պլատֆորմի եզրային ծածկոցը։ Կավճի-էոցենի բազալտների (տրապների) հզոր շերտերը (ավելի քան 2000 մ հաստությամբ) առաջացնում են Դեկանի սարահարթը։ Նեոգենի մեծ հզորության մայրցամաքային նստվածքներով են լցված Հիմալայների նախալեռնային խոր իջվածքները։ Երկրաբանական կառուցվածքում մեծ դեր են խաղացել նաև խոշոր վրաշարժերը։
 
=== Օգտակար Հանածոներ ===
Հնդկաստանի ընդերքը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց արդեն հայտնբաերված մի շարք հանքատեսակների պաշարներով երկիրն աշխարհի առաջատարներից է։ Դրանցից են քրոմիտը, [[գրաֆիտ]]ը, բերիլը, [[տիտան]]ը, [[պղինձ]]ը, [[երկաթ]]ը, [[մանգան]]ը, բոքսիտը։ Երկրի հյուսիս-արևելքում կան [[քարածուխ|քարածխի]] մեծ պաշարներ որոնք տարածականորեն համընկնում են երկաթի ու մանգանի հանքավայրերին Բենգալական ծոցի հյուսիսարևմտյան մասում, [[Արաբական ծով]]ի ծանծաղուտներում հայտնաբերվել են [[նավթ]]ի և [[գազ]]ի զգալի պաշարներ։
 
=== Կլիմա ===
[[Պատկեր:India climatic zone map en.svg|ձախից|մինի|Հնդկաստանի կլիմայական զոնաները]]
Կլիման մերձհասարակածային մուսսոնային է, հյուսիսում՝ արևադարձային։ Խոնավ սեզոնին միջին հաշվով թափվում է տարեկան տեղումների 80 %-ը։ Առավել խոնավ են [[Արևմտյան Գաթեր]]ի և [[Հիմալայներ]]ի հողմակողմ լանջերը (տարեկան 5-6 հզ. մմ)։ Երկրագնդի առավել անձրևոտ շրջանը Շիլոնգ զանգվածի լանջերն են (մոտ 12 հզ. մմ)։ Հնդկաստանի առավել չորային շրջաններն են [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ի հյուսիսարևմտյան մասը (տեղ-տեղ՝ 100 մմ-ից էլ պակաս) և [[Հինդուստան|Հնդստան թերակղզու]] կենտրոնական մասը (300-500 մմ)։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը հյուսիսային հարթավայրում մոտ 15&nbsp;°C է, հարավում՝ մինչև 27&nbsp;°C, [[մայիս]]ին՝ ամենուրեք 28—35&nbsp;°C, երբեմն՝ մինչև 45-47&nbsp;°C: Խոնավ ժամանակաշրջանում Հնդկաստանի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը 27-28&nbsp;°C է։ Լեռներում, 1500 մ բարձրության վրա, [[հունվար]]ին -1&nbsp;°C է, [[հուլիս]]ին՝ 23&nbsp;°C, 3500 մ բարձրության վրա, համապատասխանաբար, -8&nbsp;°C և 18&nbsp;°C: Հավերժական ձյունն (ձյան սահմանի միջին բարձրությունը՝ 4500—5300 մ) ու սառցադաշտերը զբաղեցնում են մոտ 40 հզ. կմ²: Սառցադաշտերի հիմնական կենտրոններն են [[Կարակորում]]ը և [[Հիմալայներ]]ի Զասկար լեռնաշղթայի հարավային լանջերը։
 
=== Ներքին ջրեր ===
Սնման բնույթով Հնդկաստանի գետերը բաժանվում են՝ «հիմալայան» (ձնասառցադաշտային և անձրևային խառը սնումով, շուրջտարյա ջրառատությամբ) և «Դեկանի» (գերազանցապես անձրևային ու մուսսոնային սնումով, հոսքի տատանումներով, վարարումը՝ հունիս-հոկտեմբերին) տիպերի։ Մեծ գետերն են [[Գանգես]]ը, [[Ինդոս]]ը, [[Բրահմապուտրա]]ն, [[Գոդավարի]]ն, [[Կրիշնա]]ն, Նարմադան, Մահանադին, Կավերին։ Գետերի մեծ մասն օգտագործվում է ոռոգման համար։ խոշոր լիճը Վուլարն է։
 
=== Հողեր ===
Հնդկաստանում տարածված են 4 հիմնական տիպի հողեր. բյուրեղային ապարների վրա, շուրջտարյա թույլ խոնավության պայմաններում, զարգացել են կարմրահողերը, ամառային խիստ խոնավության և ձմեռային չորության հերթագայման պայմաններում՝ քարքարոտ, նվազ բերքատու լատերիտները, Դեկանի տրապների վրա՝ արևադարձային սևահողերը, Ինդոս-Գանգեսյան հարթավայրում և մերձծովյան դաշտավայրերում՝ ալյուվիալ հողերը։ Հիմալայներում տիրապետում է ուղղաձիգ գոտիականությունը՝ գորշանտառային, պոդզոլային և լեռնամարգագետնային հողերով։ Մարդու երկարատև գործունեության հետևանքով Հնդկաստանի մեծ մասում բնական բուսականությունը խիստ փոփոխվել է, որոշ շրջաններում լրիվ ոչնչացել։ Դեկանի սարահարթի ներքին չորային շրջաններում և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևմուտքում բնական բուսածածկույթից պահպանվել են անտառներ, սավաննաներ և փշոտ մացառուտներ, Արևմտյան Գաթերի հողմակողմ լանջերին և Հիմալայների արևելյան մասում մշտականաչ արևադարձային անտառներ են, Արևմտյան Գաթերի հողմատակ լանջերին, Հնդստան թերակղզու հյուսիս-արևելքում և Ինդոս-Գանգեսյան հարթավայրում՝ մուսսոնային (տերևաթափ) անտառներ։ Հիմալայների, Արևմտյան Գաթերի, Նիլգիրի, Պալին և Անայմալայ լեռների մինչև 1000 մ բարձրության լանջերին տարածված են արևադարձային և մերձարևադարձային խառն անտառներ, Հիմալայներում և Կարակորումում, 1800–3200 մ բարձրությունների վրա՝ բարեխառն գոտու անտառներ, 3200–3800 մ բարձրությունների վրա՝ ենթալպյան թփուտներ ու մարգագետիններ, 3800 մ-ից բարձր՝ ալպյան մարգագետիններ։
 
=== Կենդանական աշխարհ ===
[[Պատկեր:Indian Elephant .jpg|ձախից|մինի|200x200փքս|Հնդկական փիղ]]
Հնդկաստանի կենդանական աշխարհը հարուստ է ու ինքնատիպ։ Կաթնասուններից առավել տարածված են [[կապիկ]]ները, [[փիղ]]ը, եղջերուները, [[վագր]]ը, [[հովազ]]ը, Հիմալայան արջը և այլ տարատեսակներ։ Հնդկաստանում մեծաթիվ են թռչունների ու սողունների տեսակները, այդ թվում՝ աշխարհի ամենաթունավոր օձերի։
 
== Բնակչություն ==
Բնակչության թվով Հնդկաստանն աշխարհի երկրորդ երկիրն է և զիջում է միայն [[Չինաստան]]ին<ref name="Հնդկաստանի բնակչությունը">[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2016 Հնդկաստանի բնակչությունը]</ref>: Բնակչության թվի տարեկան աճը (1,4 %<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի բնակչության աճ]</ref>), թեպետ նախկինի համեմատ նվազել է, բայց դեռևս բարձր է աշխարհի միջին ցուցանիշից։ Բնակչության թվի բարձր աճը պայմանավորված է Հնդկաստանի բնակչության բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակով։ Կանխագուշակվում է որ մինչև 2022 թվականը Հնդկաստանը բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2030 Աշխարհի բնակչությունը 2030-ին]</ref> իսկ 2050 թվականին բնակչության թիվը կանցնի 1,6 մլրդ մարդուց<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2050 Աշխարհի բնակչությունը 2050-ին]</ref>: Հնդկաստանի բնակչությունը աշխարհում ամենաբազմազգն ու ամենաբազմալեզուն է։ Մարդահամարների տվյալով՝ երկրում պաշտոնապես գրանցված է 300 էթնոս<ref>[http://gradaran.mskh.am/sites/default/files/18.MM_ASHKHAR_8_.pdf Հնդկաստանի բնակչության ազգային կազմը էջ 172]</ref>: մարդահամարի համաձայն երկրում կա 114 լեզու և 216 բարբառ<ref>[http://gradaran.mskh.am/sites/default/files/18.MM_ASHKHAR_8_.pdf Հնդկաստանի բնակչության լեզվական կազմը էջ 172]</ref>: Ներկայումս երկրի բնակչության մոտ 80%-ը դավանում է [[հինդուիզմ]], 13%-ը՝ [[իսլամ]], 2%-ը [[քրիստոնեություն]], 1%-ը [[բուդդայականություն]]<ref>[http://gradaran.mskh.am/sites/default/files/18.MM_ASHKHAR_8_.pdf Հնդկաստանի բնակչության կրոնական կազմը էջ 172]</ref>: Բննակչության խտությունը կազմում է մոտ 400 մարդ ([[2015]]), քաղաքային բնակչությունը՝ 33%<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի բուրբաիզացման մակարդակը]</ref> (2015)։ Խոշոր քաղաքներն են [[Կալկաթա]]ն, [[Մումբայ]]ը, [[Դելի]]ն, [[Մադրաս]]ը, [[Հեյդարաբադ]]ը, Բենգալուրուն և այլն<ref>[http://gradaran.mskh.am/sites/default/files/18.MM_ASHKHAR_8_.pdf Հնդկաստանի խոշորագույն քաղաքներ էջ 173]</ref>:
 
== Պետական կարգ ==
Հնդկաստանը դաշնային [[խորհրդարանական հանրապետություն]] է (նահանգների և միութենական տարածքների միություն)։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է [[1950]] թվականից։ Պետության գլուխը վարչապետն է, ով ընտրվում է պառլամենտում մեծամասնություն կազմող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված երկու պալատից (ժողովրդական պալատ և Նահանգների խորհուրդ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Նահանգներում գործադիր իշխանության գլուխը նահանգապետն է, որի լիազորությունների մեծ մասը փաստորեն իրականացնում է նահանգի կառավարությունը՝ նախարարների խորհուրդը։ Յուրաքանչյուր նահանգում գործում է օրենսդրական ժողով, որի կազմի մեջ մտնում են նրա մեկ կամ երկու պալատներն ու նահանգապետը։ Միութենական տարածքները կառավարվում է խորհրդարանի և կառավարության կողմից։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը (նաև սահմանադրական հսկողության մարմին է), նահանգների բարձրագույն դատարանները և օկրուգների մի շարք ստորին ատյանի դատարանները։
 
== Արտաքին քաղաքականություն ==
Պետության արտաքին քաղաքականությունը սկզբունքորեն կապված է անվտանգության հետ: Պետության առաջնային խնդիրը իր անտանգությունն ապահովելն է: Ինչպես նշվում է անվտանգության համապարփակ հայեցակարգում՝ անվտանգությունը չպետք է կապված լինի մեկ այլ պետության անվտանգությանը սպառնալու հետ, այլ պետք է համախմբող, ինտեգրացիոն դեր խաղա տարածաշրջանայի խաղաղության և զարգացման գործում: Այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններում անվտանգության վերաբերյալ այս հայեցակարգը խիստ հակասական է, քանզի պետությունների արտաքին քաղաքականությունները հիմնականում ուղղված են որդեգրելու այնպիսի քաղաքական ուղղություններ, որոնք թույլ կտան պետությանը դիմակայել աշխարհի մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգության ապահովմանը՝ հաշվի նստելով գերտերությունների շահերի և նկրտումների հետ: Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Հնդկաստանը, իր դարավոր պատմական անցյալից մինչ մեր օրերը ստիպված է եղել դիմակայել աշխարհի տարբեր մարտահրավերներին:
 
== Տնտեսություն ==
Հնդկաստանը աշխարհի տնտեսապես հզոր երկրներից է։ [[Համախառն Ներքին Արդյունք]]ի ծավալով (շուրջ 2,3 տրլն [[ԱՄՆ դոլար]]) Հնդկաստանն Աշխարհի 6-րդ երկիրն է [[ԱՄՆ]]-ից, [[Չինաստան]]ից, [[Ճապոնիա]]յից, [[Գերմանիա]]յից, [[Մեծ Բրիտանիա]]յից, [[Ֆրանսիա]]յից հետո։ [[ՀՆԱ]]-ի շուրջ 17%-ը տալիս է [[գյուղատնտեսություն]]ը<ref name="cia.gov">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքը]</ref>, 30%-ը [[արդյունաբերություն]]ը<ref name="cia.gov"/>, իսկ 53%-ը Սպասարկման ոլորտը<ref name="cia.gov"/>: Տնտեսապես ակտիվ է բնակչության շուրջ 40%-ը<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի տնտեսապես ակտիվ բնակչություն]</ref>, որոնցից 49%-ը զբաղված է գյուղատնտեսության<ref name="ReferenceA">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի տնտեսապես ակտիվ բնակչություն]</ref>, 20%-ը արդյունաբերության<ref name="ReferenceA"/>, իսկ 31%-ը սպասարկման ոլորտներում<ref name="ReferenceA"/>: [[Էլեկտրաէներգիա]]յի արտադրությամբ Հնդկաստանն աշխարհի 4-րդ երկիրն է իրենից առաջ թողնելով [[ԱՄՆ]]-ին, [[Չինաստան]]ին և [[Ռուսաստան]]ին<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2232rank.html#in աշխարհի երկրներն ըստ Էլեկտրաէներգիայի արտադրության]</ref>: Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է [[ՋԷԿ]]-երում։
 
=== Տրանսպորտ ===
Հնդկաստանը զարգացող այն երկրներից է, որտեղ համեմատաբար բարձր է տրանսպորտի զարգացման մակարդակը։ Ավտոճանապարհների երկարությամբ (շուրջ 4,7 մլն. կմ.<ref name="Հնդկաստանի տրանսպորտային համակարգը">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2232rank.html#in Հնդկաստանի տրանսպորտային համակարգը]</ref>) երկիրը զիջում է միայն [[ԱՄՆ]]-ին<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2085rank.html#in Աշխարհի երկրներն ըստ ավտոճանապարհների երկարության]</ref>: Ավտոճանապարհների ավելի քան 70%-ը ասֆալտապատ է։ Երկաթուղիների երկարությունը կազմում է 68,500 կմ<ref name="Հնդկաստանի տրանսպորտային համակարգը"/>. Որով երկիրն աշխարհում 4-րդն է [[ԱՄՆ]]-ից, [[Ռուսաստան]]ից, և [[Չինաստան]]ից հետո<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2121rank.html#in Աշխարհի երկրներն ըստ երկաթուղիների երկարության]</ref>: Հնդկաստանն ունի նաև ծովային մեծ նավատորմիղ։ Խոշորագույն նավահանգիստներն են [[Կալկաթա]]ն և [[Մումբայ]]ը: Վերջին տարիներին արագ զարգանում է օդային տրանսպորտը՝ երկրում գործում է 346 օդանավակայան։
 
=== Արտաքին առևտուր ===
Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել բազմաթիվ երկրների, այդ թվում [[Հայաստան]]ի հետ։ Արտահանման ծավալները [[2014]] թվականին կազմել է ավելի քան 330 մլրդ [[ԱՄՆ դոլար]]<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը]</ref>: Արտահանում է գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները՝ թանկարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, տեքստիլ, մեքենաշինական բազմաթիվ արտադրանք, քիմիական ապրանքներ, գյուղատնտեսական և ծովային մթերք<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը"/>: Արտահանման գծով գլխավոր գործընկերներն են՝ [[ԱՄՆ]]-ն, [[ԱՄԷ]]-ն, [[Հոնգկոնգ]]ը, [[Չինաստան]]ը, [[Սաուդյան Արաբիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[Ճապոնիա]]ն<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը"/>: Ներկրման ծավալները [[2014]] թվականին կազմել է շուրջ 473 մլրդ [[ԱՄՆ դոլար]]<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը"/>: Ներկրում է հիմնականում [[նավթ]], նավթամթերք, մեքենաներ, էլեկտրոնային սարքեր, կոքս, պարարտանյութ, պլաստմասա, թուջ և պողպատ<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը"/>: Ներկրման գծով գլխավոր գործընկերներն են՝ [[ԱՄՆ]]-ն, [[Չինաստան]]ը, [[Սաուդյան Արաբիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[Ճապոնիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն<ref name="Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը"/>:
 
== Զինված ուժեր ==
{{Հիմնական|Հնդկաստանի զինված ուժեր}}
Հնդկաստանի զինված ուժերը կազմված են [[Հնդկաստանի ցամաքային զորքեր|ցամաքային զորքերից]], [[Հնդկաստանի ռազմաօդային ուժեր|ռազմաօդային]] և [[Հնդկաստանի ռազմածովային ուժեր|ռազմածովային]] ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Զինված ուժերը համալրվում են նաև կամավորներով։ Ռազմական հզորությամբ Հնդկաստանն աշխարհի չորրորդ պետությունն է։ Հնդկաստանի ակտիվ անձնակազմը կազմում է 1,325,000 մարդ, պահեստազորայինը՝ 1,155,000 մարդ։ Երկրում գործում են բազմաթիվ ռազմականացված կազմակերպություններ, ընդհանուր առմամբ՝ 2,280,000 անձնակազմով։ Պաշտոնապես [[Հնդկաստանի միջուկային սպառազինություն|հանդիսանում է]] միջուկային զենք ունեցող երկրներից<ref>[http://www.thebulletin.org/article_nn.php?art_ofn=so05norris Nuclear Notebook: India’s nuclear forces, 2005.]{{ref-en}}</ref>:
 
== Առողջապահություն ==
[[2014]] թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին 19.5, ընդհանուր մահացությունը՝ 7.32<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի Առողջապահական համակարգ]</ref>: Կյանքի միջին տևողությունը կազմում է 68 տարի<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html Հնդկաստանի կյանքի միջին տևողությունը]</ref>: Բժշկական կրթության, գիտահետազոտական հիմնարկների գործունեության հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը։ Ազգային առողջապահության ընդհանուր ուղղության միջոցառումներն ու պլանավորումն իրականացնում է Առողջապահության կենտրոնական խորհուրդը։ [[2013]] թվականին առողջապահության միջին տարեկան ծախսերը կազմել են [[ՀՆԱ]]-ի շուրջ 4%-ը<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2225rank.html#in Աշխարհի երկրներն ըստ Առողջապահական ծախսերի]</ref>: Հնդկաստանը հարուստ է ծծմբաջրածնային, ածխաթթվածծմբաջրածնային հանքային ջրերի աղբյուրներով և կլիմայական առողջարաններով։
 
== Կրթություն ==
Մինչև [[անգլիա]]կան գաղութատիրությունից ազատագրվելը Հնդկաստանում միասնական կրթական համակարգ չի եղել։ Անկախության հռչակումից ([[1947]]) հետո [[1950]] թ.-ի սահմանադրությամբ նախատեսվել է [[1960]] թ.-ից սահմանել մինչև 14 տարեկան երեխաների անվճար պարտադիր ուսուցում (որի իրականացումը, սակայն, հետաձգվել է մինչև [[1985]] թվականը)։ Կրթական գործը ղեկավարում են նահանգների լուսավորության նախարարությունները։ Հնդկաստանի ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (3–6 տարեկանների համար), տարրական և ցածր «հիմնական» (6–11 տարեկան երեխաների), ոչ լրիվ միջնակարգ և բարձր «հիմնական» (11–14 տարեկան), լրիվ (բարձրագույն) միջնակարգ (11–17 տարեկան) դպրոցները։ Պետական տարրական դպրոցներում ուսուցումն անվճար է, դասավանդումը՝ մայրենի լեզվով։ Մասնավոր տարրական դպրոցները և միջնակարգ դպրոցների մեծ մասը վճարովի են։ Կան նաև հնդկական երաժշտության և պարի, գեղեցիկ արվեստների, տնային տնտեսության ուսումնարաններ։ Բարձրագույն կրթության համակարգը կազմում են համալսարանները, քոլեջները և ինստիտուտները։ Բարձրագույն կրթությունը վճարովի է (ուսման տևողությունը՝ 5–6 տարի)։ Հնագույն համալսարաններն են՝ [[Կալկաթա]]յի, [[Մումբա]]յի, [[Մադրաս]]ի (հիմնադրվել են [[1857]] թվականին)։
 
== Մշակույթ ==
=== Ճարտարապետություն ===
Մեծ համբավ են վայելում [[Աշոկայի կայսրություն|Աշոկայի կայսրության]] հնությունները [[Սարնհատ]]ում, [[Էլլորա]]յի ու [[Աջանտա]]յի բուդդայական ժայռակերտ տաճարները [[Աուրանգաբադ]]ից ոչ հեռու, հարավում՝ [[Մադուրա]]յում և [[Մադրաս]]ի մոտ գտնվող [[Մահաբալիպուրամ]]ի հուշարձանները, չքնաղ [[Թաջ Մահալ]]ը [[Ագրա]]յում, [[Մահարաջա]]յի և [[Ամբեր]]ի պալատները [[Ջայպուր]]ում, [[Կարմիր բերդ]]ը և [[Քութբ Մինար]]ը [[Դելի]]ում և էլի շատերը։ Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի՝ բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը՝ պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են [[Մեծ Մոնղոլներ]]ի տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։ Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։ Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները՝ Թաջ Մահալ, [[Աքբարի պալատներ]], Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն՝ Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։ Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով։ Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։ Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են (բուդդայական կամ հինդուիստական), այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։ Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։
 
== Աղբյուրներ ==
* [https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/in.html ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն]
* [https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/476 Հայկական Սովետական Հանրագիտարան]
* [http://gradaran.mskh.am/sites/default/files/18.MM_ASHKHAR_8_.pdf Աշխարհագրություն 8 էջ 169]
* [http://india-hndkastan.blogspot.am/ Հնդկաստան - Հայկուհի Մամյանի բլոգը]
* [https://eoiyerevan.gov.in/ Հնդկաստանի դեսպանատունը Հայաստանում]
 
== Նշումներ ==
{{Նցանկ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Գրականություն ==
 
* Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», 1989, էջ 32-33։
* Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964։
* Մ. Մանասյան, Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Երևան, 2008
 
{{ՎՊԵ|India|Հնդկաստան}}
{{Արտաքին հղումներ}}
{{Ասիական երկրներ}}
{{Մ20}}
{{Շանհայի համագործակցության կազմակերպություն}}
[[Կատեգորիա:Հնդկաստան| ]]
[[Կատեգորիա:Նախկին բրիտանական գաղութներ]]
Տող 181 ⟶ 6՝
[[Կատեգորիա:Անգլախոս երկրներ և տարածքներ]]
[[Կատեգորիա:1947 հիմնադրված պետություններ և տարածքներ]]
բօզ