«Հակոբ Արշակյան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է [[Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի]] «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորումկոնստրուկտավորուn մ) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում:
 
2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
Անանուն մասնակից