«Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 380.
 
Ճանաչված օրինակներ են [[Ջոսերի բուրգ]]ը, որը կառուցել է [[Իմհոթեպ]] ճարտարապետը մոտավորապես մ․ թ․ ա․ 2780 թվականին, [[Սֆինքս]]ը և [[Աբու Սիմբելի տաճարներ]]ը։ Եգիպտական ժամանակակից արվեստը համաշխարհային արվեստի պես բազմազան է՝ [[Հասան Ֆաթհի]]ի ու Ռամզես Ուիսա Ուասեֆի կիրառական ճարտարապետությունից մինչև [[Մահմուդ Մուխթար]]ի արձաններ ու [[Իսահակ Ֆանուս]]ի [[ղպտիական արվեստ|ղպտիական տարբերվող պատկերագրություն]]։ [[Կահիրեի օպերային թատրոն]] Եգիպտոսի մայրաքաղաքի կատարողական արվեստի հիմնական օջախն է։
 
==Հեռահաղորդակցություն==
{{main|Հեռահաղորդակցությունը Եգիպտոսում}}
Եգիպտոսում լարային և անլար հեռահաղորդակցության արդյունաբերությունն սկսվել է 1854 թվականին, երբ Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնվել են առաջին հեռագրային գծերը։ Երկու քաղաքների միջև առաջին հեռախոսային կապը հաստատվել է 1881 թվականին<ref name=te>{{cite web|title=Historical synopsis of Telecom Egypt's developments |url=http://telecomegypt.com.eg/English/te_history.asp |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20131114094542/http://www.telecomegypt.com.eg/English/te_history.asp |archivedate=14 November 2013 |df= }}</ref>։ 1999 թվականի սեպտեմբերին հայտարարվել է տեխնոլոգիական վերածննդի ազգային նախագծի մասին, որն արտահայտում էր Եգիպտոսի կառավարության նախաձեռնողականությունը IT սեկտորի զարգացման վերաբերյալ։
 
===Փոստային ծառայություն===
{{main|Egypt Post}}
[[Egypt Post]] ընկերությունը Եգիպտոսում պատասխանատու է փոստային ծառայությունների մատուցման համար։ Այն հիմնադրվել է 1865 թվականին և համարվում է երկրի ամենահին պետական ինստիտուտներից մեկը։ Եգիպտոսն այն 21 պետություններից մեկն է, որոնք նախաձեռնել են [[Համընդհանուր փոստային միություն|Համընդհանուր փոստային միության]] հիմնադրումը, որը ներկայումս կոչվում է Գլխավոր փոստային միություն։ Վերջինս ստեղծվել է Բեռնի կամ Համաշխարհային փոստային կոնվենցիայի շրջանակներում։
 
=== Սոցիալական մեդիա ===
2018 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի խորհրդարանը ընդունել է որոշում, որը հնարավորություն է տալիս իշխանություններին մոնիթորինգի տակ պահել օգտատերերի գործողություններն սոցիալական ցանցերում, որն իրականացվում է համացանցի խորացող վերահսկողության շրջանակներում<ref>{{Cite web|url=https://www.themalaysianinsight.com/s/92495|title=Egypt approves law clamping down on social media {{!}} The Malaysian Insight|website=www.themalaysianinsight.com|language=en|access-date=2018-09-03|archive-url=https://web.archive.org/web/20180903182957/https://www.themalaysianinsight.com/s/92495|archive-date=3 September 2018|dead-url=no}}</ref><ref>{{Cite news|url=https://www.channelnewsasia.com/news/world/egypt-president-approves-law-clamping-down-on-social-media-10676410|title=Egypt president approves law clamping down on social media|work=Channel NewsAsia|access-date=2018-09-03|language=en-US|archive-url=https://web.archive.org/web/20180903111216/https://www.channelnewsasia.com/news/world/egypt-president-approves-law-clamping-down-on-social-media-10676410|archive-date=3 September 2018|dead-url=no}}</ref>։
 
==Կրթություն==
{{main|Կրթությունը Եգիպտոսում}}
[[պատկեր:CairoUniv.jpg|thumb|upright=1.15|[[Կահիրեի համալսարան]]ը]]
[[պատկեր:UIS Literacy Rate Egypt population plus15 1980 2015.png|thumb|Եգիպտոսում գրագիտության մակարդակը 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում, UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ։]]
 
1996 թվականից մինչև 2013 թվականը երկրում անգրագիտության մակարդակն էականորեն կրճատվել է՝ 39,4 %-ից հասնելով 25,9 %-ի։ 2014 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ 35 տարեկան և բարձր բնակչության շրջանում գրագիտության մակարդակը հասնում է 73,9 %-ի<ref>{{cite web|url=http://www.indexmundi.com/egypt/literacy.html|title=Egypt Literacy|work=indexmundi.com|access-date=24 August 2015|archive-url=https://web.archive.org/web/20150913073546/http://www.indexmundi.com/egypt/literacy.html|archive-date=13 September 2015|dead-url=no}}</ref>։ Անգրագիտության մակարդակը շատ բարձր է (մոտ 64,9 %) 60-ից բարձր տարիքի բնակչության շրջանում, իսկ 15-24 տարեկանների մոտ այն կազմում է շուրջ 8,6 %<ref>{{cite web|url=http://egyptianstreets.com/2014/09/09/more-than-25-of-egypts-population-illiterate/|title=More than 25% of Egypt's population 'illiterate'|author=The Cairo Post|work=Egyptian Streets|access-date=24 August 2015|archive-url=https://web.archive.org/web/20150729211442/http://egyptianstreets.com/2014/09/09/more-than-25-of-egypts-population-illiterate/|archive-date=29 July 2015|dead-url=no}}</ref>:
 
Եգիպտոսում եվրոպական կրթական համակարգն առաջին անգամ նեդրվել է 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության կողմից: Սկզբնական շրջանում այդ կրթական համակարգին հասանելիություն են ունեցել ենթակա պետական պաշտոնյաների և բանակի սպաների երեխաները<ref name=edu-chatham/>։ Բրիտանական բռնազավթման տարիներին կտրուկ նվազել է կրթության ոլորտում իրականացվող ներդրումները և աշխարհիկ միջնակարգ դպրոցները, որոնք նախկինում անվճար էին, դարձան վճարովի<ref name=edu-chatham/>։
 
1950-ական թվականներին նախագահ Նասերը բոլոր եգիպտացիների համար սահմանեց անվճար կրթություն<ref name=edu-chatham/>։ Եգիպտական կրթական համակարգն իր ազդեցությունն ունեցավ արաբական մյուս երկրների կրթական համակարգերի վրա, որոնք իրենց մոտ աշխատանքի էին վերցնում Եգիպտոսում վերապատրաստված ուսուցիչների<ref name=edu-chatham/>։ Շուտով պահանջարկը գերազանցեց առկա պետական ռեսուրսների մակարդակը, որի արդյունքում տուժեց պետական կրթության որակը<ref name=edu-chatham/>։ Այսօր այդ հանգամանքն սրել է ուսուցիչ- աշակերտ փոխհարաբերությունները (մոտ 15-ից մեկը) և նպաստել գենդերային անհավասարության մակարդակի աճին<ref name=edu-chatham>{{cite web|title=Education in Egypt: Key Challenges|url=http://www.chathamhouse.org/sites/default/files/public/Research/Middle%20East/0312egyptedu_background.pdf|publisher=Chatham House|date=March 2012|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20121224022844/http://www.chathamhouse.org/sites/default/files/public/Research/Middle%20East/0312egyptedu_background.pdf|archivedate=24 December 2012}}</ref>։
 
Սկսած վեց տարեկանից Եգիպտոսում երեխաները պետք է սովորեն հիմնական դպրոցում, որը բաղկացած է տարրական (3 տարի) և միջնակարգ դպրոցներից (6 տարի)<ref name=oecd-edu>{{cite book|title=Higher education in Egypt|year=2010|publisher=OECD|isbn=978-92-64-08434-6|page=60|url=http://www.oecd-ilibrary.org/education/reviews-of-national-policies-for-education-higher-education-in-egypt-2010_9789264084346-en|edition=2010|access-date=16 February 2013|archive-url=https://web.archive.org/web/20140125141055/http://www.oecd-ilibrary.org/education/reviews-of-national-policies-for-education-higher-education-in-egypt-2010_9789264084346-en|archive-date=25 January 2014|dead-url=no}}</ref>։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ աշակերտները միջնակարգ կրթությունը կարող են շարունակել հիմնական կամ տեխնիկական դպրոցներում։ Միջնակարգ հիմնական դպրոցն աշակերտներին նախապատրաստում է բարձրագույն կրթությանը, իսկ դրանց շրջանավարտները կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ավարտական քննությունների ժամանակ հավաքած միավորների շնորհիվ։ Այդ ստուգիչ քննությունները կոչվում են [[Թանավեյա ամա]]<ref name=oecd-edu/>։
 
Միջնակարգ տեխնիկական կրթությունն ունի երկու մակարդակներ։ Առաջինը տևում է երեք տարի, իսկ երկրորդը, որի ժամանակ տեղի է ունենում արհեստի խորացված ուսուցում, ձգվում է հինգ տարի։ Միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցողներն իրեն ավարտական քննությունների արդյունքներով կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն այս երևույթն այդքան էլ տարածված չէ<ref name=oecd-edu/>:
 
Համաձայն «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի» (Շանհայի վարկանիշ)՝ Կահիրեի համալսարանը տատանվում է 401-500-րդ հորիզոնականների միջակայքում<ref>{{cite web|url=http://www.shanghairanking.com/World-University-Rankings/Cairo-University.html|title=Cairo University – Academic Ranking of World Universities – 2015 – Shanghai Ranking – 2015|work=shanghairanking.com|access-date=24 August 2015|archive-url=https://web.archive.org/web/20150917011241/http://www.shanghairanking.com/World-University-Rankings/Cairo-University.html|archive-date=17 September 2015|dead-url=no}}</ref>, իսկ ըստ «QS World University Rankings»-ի՝ 551-600-րդ հորիզոնականների միջակայքում։ Համաձայն «QS World University Rankings»-ի [[Կահիրեի ամերիկյան համալսարան]]ը թոփ համալսարանների ցանկում զբաղեցնում է 360-րդ հորիզոնականը, իսկ [[Ալ-Ազհարի համալսարան]]ը, [[Ալեքսանդրիայի համալսարան]]ը և [[Ային Շամս համալսարան]]ը գտնվում են 701-րդ հորիզոնականից ավելի ցածր դիրքերում<ref>{{cite web|url=http://www.topuniversities.com/universities/region/6/country/21|title=Universities|work=Top Universities|access-date=24 August 2015|archive-url=https://web.archive.org/web/20150811005133/http://www.topuniversities.com/universities/region/6/country/21|archive-date=11 August 2015|dead-url=no}}</ref>։
Ներկայումս Եգիպտոսը բացում է գիտահետազոտական նոր ինստիտուտներ՝ երկրում նորարարական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, որոնցից ամենահայտնիներից մեկը [[Գիտության և տեխնոլոգիայի Զեվայլ կենտրոն]]ն է։
 
==Առողջապահություն==
{{main|Առողջապահությունը Եգիպտոսում}}
[[File:مستشفى سرطان الاطفال 57357.jpg|thumb|upright=1.15|[[57357 հիվանդանոց]]ը]]
 
2011 թվականի տվյալներով՝ ծննդյան պահին արական սեռի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը գնահատվել է 73․20 տարի, իսկ իգական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ 75․20 տարի։ Եգիպտոսն իր համախառն ներքին արդյունքի 3․7 %-ն ուղղում է առողջապահությանը, ներառյալ նաև բժշկական ծախսերը, որոնց 22 %-ը հոգում է քաղաքացին, իսկ մյուս մասը՝ պետությունը<ref>{{cite web|title=Demography|url=http://www.sesrtcic.org/oic-member-countries-infigures.php?c_code=17&cat_code=7|publisher=SESRIC|access-date=8 February 2013|archive-url=https://web.archive.org/web/20130622090849/http://www.sesrtcic.org/oic-member-countries-infigures.php?c_code=17&cat_code=7|archive-date=22 June 2013|dead-url=yes}}</ref>։ Իսկ արդեն 2010 թվականին Եգիպտոսն առողջապահության ոլորտին է ուղղել երկրի ՀՆԱ-ի 4․66 %-ը։ 2009 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 10,000 բնակչի բաժին է հասնում 16․04 բժիշկ և 33․08 բուժքույր<ref>{{cite web|title=Health|url=http://www.sesrtcic.org/oic-member-countries-infigures.php?c_code=17&cat_code=8|publisher=SESRIC|access-date=8 February 2013|archive-url=https://web.archive.org/web/20130622081201/http://www.sesrtcic.org/oic-member-countries-infigures.php?c_code=17&cat_code=8|archive-date=22 June 2013|dead-url=yes}}</ref>։
 
Վերջին տարիներին տեղի ունեցած արդիականացման աշխատանքների արդյունքում՝ Եգիպտոսի առողջապահության համակարգն էականորեն առաջընթաց և զարգացում է գրանցել։Քաղաքային և գյուղական համայնքներում տեղի ունեցած էական բարեփոխումների արդյունքում՝ առողջապահական համակարգին հասանելիություն ունեն երկրի բնակչության շուրջ 98 %-ը։ Կյանքի տևողության կանխատեսումները աճել են 1960-ական թվականներից սկսած (44.8 տարի) և 2009 թվականին հասել 72․12 տարվա։ Էականորեն կրճատվել է երեխաների մահացության ցուցանիշները։ 1970-1980-ական թվականներին 1000 ծնված երեխաներից 101-132-ը մահացել են, 2000 թվականին՝ 50-60, իսկ 2008 թվականին՝ 28-30<ref>{{cite web|url=http://www.globalsurance.com/health-insurance/egypt/|title=Egypt Health Insurance|work=globalsurance.com|access-date=25 August 2015|archive-url=https://web.archive.org/web/20150905232826/http://www.globalsurance.com/health-insurance/egypt/|archive-date=5 September 2015|dead-url=no}}</ref>։
 
Համաձայն [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]]՝ 2008 թվականին Եգիպտոսի 15-49 տարեկան կանանց և աղջիկների շրջանում [[կանանց թլպատում|թլպատման]] ցուցանիշները հասել են 91․1 %-ի<ref>{{cite web |url=http://www.who.int/reproductivehealth/topics/fgm/prevalence/en/index.html |title=Female genital mutilation and other harmful practices |publisher=WHO |year=2011 |accessdate=28 January 2011 |archive-url=https://web.archive.org/web/20110423210304/http://www.who.int/reproductivehealth/topics/fgm/prevalence/en/index.html |archive-date=23 April 2011 |dead-url=no}}</ref>, չնայած, որ այն երկրում անօրինական է։ 2016 թվականին երկրի համապատասխան օրենսդրության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում առավել խստացվել են թլպատման համար նախատեսված պատիժը՝ սահմանելով առավելագույն 15 տարվա ազատազրկում։ Նրանք, որոնք զոհերին դրդում են նման քայլի, կարող են ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով<ref>{{cite news|title=Egypt's parliament passes bill designating FGM a felony, imposes stricter penalties|url=http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/242112/Egypt/Politics-/Egypts-parliament-passes-bill-designating-FGM-a-fe.aspx|accessdate=1 December 2016|agency=Ahram Online|archive-url=https://web.archive.org/web/20161202101139/http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/242112/Egypt/Politics-/Egypts-parliament-passes-bill-designating-FGM-a-fe.aspx|archive-date=2 December 2016|dead-url=no}}</ref>։
 
2009 թվականի տվյալներով՝ Եգիպտոսի բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիների թիվը հասել է 37 միլիոն, որոնցից 11 միլիոնն անչափահասներ են՝ այդպիսով բժշկական ապահովագրություն ապահովելով Եգիպտոսի բնակչության 52 տոկոսի համար<ref>{{cite web|title=SIS|url=http://www.sis.gov.eg/En/Templates/Articles/tmpArticles.aspx?CatID=729|publisher=State Information Service|access-date=28 November 2013|archive-url=https://web.archive.org/web/20131113145429/http://www.sis.gov.eg/En/Templates/Articles/tmpArticles.aspx?CatID=729|archive-date=13 November 2013|dead-url=no}}</ref>։
 
== Եգիպտագիտություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եգիպտոս» էջից