«Դևոնի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Օրգանական աշխարհը ==
 
Դևոնի ժամանակաշրջանում զգալի փոփոխություններ են կատարվել օրգանական աշխարհում։ Ստորին Դևոնի ժամանակաշրջանում հանդես են եկել առաջին պրիմիտիվ տերնազուրկ ցամաքային խոտաբույսերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատվածացողունավորները, իսկ վերինում՝ տերնավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) ն սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։ Վերջիններս (Տիմանում, [[Շպիցբերգեն]]ում և այլուր գոյացրել են ածխային շերտեր։ Դևոնի ժամանակաշրջանում ձևավորվել են մշտապես ցամաքում ապրող օրգանիզմներ ([[սարդանմաններ]], [[միջատներ]]), ինչպես ն ցամաքային ողնաշարավորներ (զրահագլուխ երկկենցաղ ստեգոցեֆալներ)։ Զգալի փոփոխություններ են կատարվել նան ծովային [[ֆաունա]]յում։ Մահացել են գրապտոլիտները, պակասել են տրիլոբիտներն ու պրիմիտիվ ասիմետրիկ փշամորթները։ Առաջացել են ճառագայթափետրավոր (որոնց պատկանում են այժմյան ձկների մեծ մասը), վրձնափետրավոր-երկշնչավոր, զրահապատ և շնաձկանմաև անծնոտավոր ձկներ ու շնաձկներ։ Խիստ շատացել են թերթախռիկավորներն ու գոնիատիտները, ուսոտանիները, վերջինների բրածո մնացորդները որոշիչ դեր են կատարում Դևոնի ժամանակաշրջանի նստվածքային ապարների հասակը որոշելիս։ ԽՍՀ-ում Դևոնի ժամանակաշրջանի նստվածքներում հանդիպում են բազմատեսակ օգտակար հանածոներ՝ նավթ ու գազ (Վոլգա-Ուրալյան նավթաբեր մարզ, Տիմաև), աղեր ([[Մոսկվա]]յի ու Դնեպրո-Դոնեցկի ավազաններ), [[ագատ]], [[բոքսիտ]], [[երկաթ]] (Ուրալ) և այլն։ Հայաստանի տարածքում Դևոնի ժամանակաշրջանի (միջին ու գլխավորապես վերին) ապարները տարածված են հարավարևելյան մասերում (Ուրծի ու Տայոց ձորի լեռնաշղթաներ, Վեդի ու Այրիճա գետերի ավազաններ, Զանգեզուր) նև ներկայացված են ուսոտանիներիութոտանիների հարուստ բրածո ֆաունա պարունակող ծովային նստվածքներով՝ օրգանոգեն կրաքարերով, ավազաքարերով, կավային թերթաքարերով նև քվարցիտներով։ Հայաստանի տարածքի հյուսիսարևելյան շրջանները Դևոնի ժամանակաշրջանի ընթացքում հարթ ռելիեֆ ունեցող ցամաք են եղել, ու այնտեղ նստվածքներ չեն կուտակվել։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=354}}