«Ռոմանոս Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Դաղստան]]ի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան)|Սուրբ Գևորգ եկեղեցու]] երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար։ 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը [[Գևորգ Չորեքչյան]]ն էր (1945–1954 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս)։ 1905 թվականին մեկնել է [[Մոսկվա]] և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. 3ավորսկա դասարան։ Մոսկվայում ղեկավարել է [[Լազարյան ճեմարան]]ի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն։ Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ Աշխատել է Հովնանյան դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցիչ։ 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը։ 1912 թվականին, նրա աջակցությամբ, [[Ազատ Մանուկյան]]ը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» աոաջինառաջին մասը։ Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն։
 
[[Պատկեր:Գերեզման` Ռոմանոս Մելիքյանի.JPG|մինի|Ռոմանոս Մելիքյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]