«Տուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կրկնվող պարբերությունների ջնջում:
Տող 15.
Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։ [[Շիրակի լեռնաշղթա|Շիրակի]], [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]], [[Փամբակի լեռնաշղթա]]ներում, [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձոր]]ում, մերձերևանյան շրջանում տարածված են էոցենի վարդագույն, կանաչավուն և խայտաբղետ տեսակները։ Պայմանականորեն այս խմբին են պատկանում նաև [[կրաքար]]ային (տրավերտին) և [[կայծքար]]ային (գեյզերիտ) տուֆերը, որոնք առաջանում են հրաբխային գործունեության ավարտական փուլում՝ հանքային տաք աղբյուրներից կարբոնատային ու սիլիցիումային նյութերի անջատման ու նստեցման հետևանքով։ Տարածված են [[ՀՀ]] [[Արարատի մարզ|Արարատի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ]]երում։
 
Օգտագործվում են [[շինարարություն|շինարարության]], [[Քանդակագործություն|քանդակագործության]], [[կիրառական արվեստ]]ի և այլ բնագավառներում:
 
Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։ Ըստ քիմիական կազմության՝ տուֆերը լինում են լիպարիտային, դացիտային, անդեզիտային, բազալտային։ Գույնը տարբեր է՝ մանուշակագույն-վարդագույն ([[Արթիկի տուֆ]]), դեղին, նարնջագույն և սպիտակ ([[Անիի տուֆ]]), սև ([[Երևանի տուֆ|Երևան]]ի, [[Գյումրիի տուֆ]]) և այլն։
 
== Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տուֆ» էջից