«Կոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
 
Կոդը կոչվում է ''լրիվ'', եթե առանց նրա զանազանելիությունը խախտելու հնարավոր չէ ավելացնել ոչ մի նոր բառ։
Կոդերը հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ ''սովորական'' և ''աղմկակայուն։'' Սովորական կոդերն օգտագործվում են աղմուկների բացակայության դեպքում և լինում են հավասարաչափ (բոլոր բառերի երկարությունները նույնն են) և անհավասարաչափ (բառերի երկարությունները տարբեր են)։ Անհավասարաչափ կոերիցկոդերից առանձնակի նշանակություն ունեն վերծանելի կոդերը, որոնք ունեն այն հատկությունը, որ ինչպիսի հաջորդականությամբ էլ օգտագործվեն կոդի բառերը, միշտ հնարավոր է միարժեք կերպով վերականգնել դրանք։
 
Վերծանելի կոդերից ամենակարևորն են ոչ նախածանցային կոդերը, որոնց բառերի ոչ մեկը մյուսի նախածանցը չէ։ Ինֆորմացիան բնական պայմաններում հաղորդելիս միշտ աղմուկներ են լինում, որոնք հաճախ աղավաղում են կոդը։ Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի կոդեր, որոնք հնարավորություն ընձեռնեն որոշ աղմուկների առաջացրած աղավաղումների դեպքում վերականգնելկոդավորված ինֆորմացիան։ Այդպիսի կոդի ստեղծման հնարավորությունըառաջինըհնարավորությունը առաջինը տեսականորեն ապացուցել էամերիկացիէ ամերիկացի գիտնական [[Շենոն, Կլոդ|Կ. Շենոնը]], իսկ այդպիսի կոդ երկուական համակարգում կառուցել է [[Հեմինգ|Ռ. Հեմինգը]]։ Հեմինգի կոդը հնարավորություն է տալիս վերականգնել ինֆորմացիան այն դեպքում, երբ աղմուկները փոխում են կոդի մեկից ոչ ավելի տառ։ Այժմ գոյություն ունեն բազմաթիվ աղմկակայուն կոդեր, որոնք նախատեսված են տարբեր տեսակի աղմուկների առկայության դեպքում ինֆորմացիա կոդավորելու համար։ Աղմկակայուն կոդերի կառուցմանհիմնական խնդիրն է՝ ապահովել տրված աղմուկների նկատմամբ կայունություն և ամենակարճ միջին երկարություն։
 
Աղմկակայուն կոդերի մի մասը, որը նախատեսված է թվաբանական գործողությունների կատարման ընթացքում առաջացած աղմուկների դեմ պայքարելու համար և հիմնականում օգտագործվում է արդի հաշվողական մեքենաներում, կոչվում է ''թվաբանական կոդ''։ Գործնականում կոդի ընտրությունը կատարվում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման պայմաններից ելնելով և առանձնապես հաշվի է առնվում կապի անցուղու արդյունավետ օգտագործման հարցը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոդ» էջից