«Մթնոլորտի աղտոտում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 6566975 խմբագրումը, որի հեղինակն է՝ ArKarGasSar (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Smoke over the river Volga.jpg|thumb|250x250px|Մթնոլորտի աղտոտում Նիժնի Նովգորոդ քաղաքում]]
'''Մթնոլորտի աղտոտում''' (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ [[աերոզոլներ]] և [[գազ]]եր), ֆիզիկական ազդակների ([[ճառագայթում]], [[աղմուկ]] և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը [[մթնոլորտ]]ում, որոնք [[օդ]]ի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանցdranc թույլատրելի չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:
 
== Տեսակներ ==
Տող 39.
[[ՀՀ]]-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում [[Երևան]]ի և [[Արարատի մարզ|Արարատի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Կոտայքի մարզ]]երի ձեռնարկություններին ու [[տրանսպորտ]]ին։
 
Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները [[Նաիրիտ]] գիտաարտադրական միավորումում, [[Հայկական ատոմային էլեկտրակայան]]<nowiki/>ում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:
 
Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%: